Ո՞նց կապ չունի, Լիզ... հլա մտածի... էս գեղ.գրականություն ա, չէ (գոնե հեղինակի ասելով)... ո՞նց կարա կերպար դրվի, որ հետո մենք բանի տեղ չդրվի իրա հարաբերությունները... կամ էլ պտի տակը ֆութնոթում գրվի, որ Սուրոյին բանի տեղ մի դրեք...
էտ հարաբերություններից կարա փլոթը լրիվ ուրիշ ընթացք ստանա...
ինչքան ես հասկացա, մարդուն տանել չի կարում...
Կներես Լիզ ջան...
էսի էմոցիայի հստակ արտահայտություն ա, խորը և հաստատուն...պլաստմասե, տձև, անիրական, կեղծ»
աստված էլ վերևից իջնի իրա 12 առաքյալներով ինձ չի կարա համոզի, որ ստեղ "կամ"-եր կան... հարցն ու փլոթը տեղափախվում ա լրիվ ուրիշ հարթություն...
...., իսկ դեպեսսիա՞ն... էտ էլ ձեզ եմ թողնում...
Ծլնգ (03.07.2018)
Մեֆի ասածի մեջ ճշմարտություն կա․ մի կողմից՝ սիրող, հանդուրժող, համբերատար ամուսին (ինչ-որ շատ չի բռնում մեր ավանդական "հայուգենին", բայց ենթադրենք երևմուտացիայի ա ենթարկվել), մյուս կողմից՝ անտարբեր կին, որին կարծես ամուսնու սերը նյարդայնացնում ա նույնիսկ։ Պատմվածքի տված դետալներից համենայնդեպս էդպիսին էր տպավորությունս, իսկ դեպրեսիայի հակվածությամբ մարդկանց մոտ կյանքում սիրո պակասը /նկատի ունեմ, որ իրենք սիրեն/ սովորաբար հանգեցնում ա նման հոգեվիճակների։
Թեև Ծլնգն իհարկե կասի, որ ես տեսել եմ էն, ինչ ուզել եմ տեսնել, չնայած որ դա էլ հենց ընթերցող-գրականություն հարաբերության բնույթն ա։
Բարեկամ ջան, համ ինքդ ես ամուսնու հանդուրժողականության, համբերատարության ու սիրո մեջ անհամապատասխանություն (կեղծ տարրեր) տեսնում (չնայած հեչ սրտովս չի «հայուգենի» ներմուծումդ՝ հայ տղամարդկանց շուրջն էլ է single story-ին անարդար), համ էլ զարմանում ես, որ կինն էլ է դրանք տեսնում։ Կնոջ ամուսնու «չափից շատ» սիրալիր բառերը իհարկե ուրիշ իմաստներով էլ են կեղծ թվում, ու առաջին հերթին` ինքն իրեն սիրվող չհամարելով (capacity to receive love is reduced), բայց ամեն դեպքում ես քո մոտեցման մեջ հակասություն եմ տեսնում։
Ուզենալ տեսնելը մի քիչ ուրիշ իմաստով եմ ասել։ Նայի, Մեֆի համար ահագին պակաս բաներ կան գործում, որոնք բացատրված չեն (օրինակ սիրո՞ւմ է թե չէ ամուսնուն ու երեխաներին)։ Իսկ քո դեպքում մի ահագին բացատրություններ դու կարծես անտեսած լինեիր՝ եզրահանգելով կերպարի պրոկրաստինացիային։ Սա ինձ ավելի շատ հուշում ա ոչ թե գրականություն-ընթերցող հարաբերության տարաբանույթ լինելու մասին, այլ՝ անուշադիր ընթերցանության կամ, ինչը ավելի հավանական է, ըջենդայով ընթերցանության։
Բայց այս գրառմամբդ ինձ մի բան հուշեցիր․․․ Մեֆն էլ, դու էլ ասեցիք ամուսնու նկատմամբ անտարբերության մասին, ինչը ես միտումնավոր չեմ ներդրել, ու մի քիչ էլ պատմության հիմնական գծին սա խփում է, քանի որ կերպարին ավելացնում է կողմեր, որոնք պակասեցնում են բուն թեմայից։ Սրա մի հեշտ լուծում ունեմ․ երրորդ մասում ծնողական պարտականություններին «վերադարձի» հետ մեկտեղ ավելացնել մի մասնիկ էլ, որը կհուշի ամուսնու նկատմամբ հոգատարության վերականգնման մասին էլ։ Օրինակ ամուսնու համար էլ է նախաճաշ պատրաստում, կամ վերնաշապիկն է արդուկում, կամ մեքենայի շարժիչն է նախօրոք տաքացնում, կամ ասում է, որ իր տնից կես դրույքով գործի եկամուտի հաշվին այսուհետ ծախսերի մի մասն իր վրա կվերցնի՝ ազատելով նրան հացի վաստակի սթրեսից։ Դեռ կմտածեմ թե որն է սրանցից ավելի պատշաճ։ Ճիշտ եք, հիմա հասկանում եմ, որ սա մեծ բացթողում էր։ Շնորհակալություն Մեֆ ու Բարեկամ ջաներ։![]()
Է, չէ։ Ես երբեք չեմ ասել, որ ամուսնու վերաբերմունքը կեղծ է /սերը, հանդուրժողականությունը, համբերությունը, հոգատարությունը/։ Ես, օրինակ, դրանք բնավ կեղծ չեմ տեսնում։ Իմ առաջին կարծիքներից մեկում գրել էի ընդամենը, որ նամակի ֆորմատը շինծու է, ու դրա մեջ "մեղադրել էի" ոչ թե Սուրիկին, այլ քեզՆկատի ունեի, որ ամենօրյա պարբերականությամբ գրվող երկտողում՝ դեղերի հետ թողնվող, վերջում "քո Սուրիկ"-ը արհեստական է դիտվում (կարծես ուրիշ մարդ կարող էր լիներ կամ էլ էդպես ստորագրում են հատուկ նշանակության, մեկանգամյա կամ երկար նամակների դեպքում)։
Իսկ թե ինչու են ամուսնու սիրային բառերը կնոջը կեղծ թվում, դրա մասին կարծիք չունեմ, չկան բավականաչափ դետալներ դա տեսնելու համար, իսկ հասկանալու համար ամեն մեկը կարող է իր սեփական ենթադրություններն անել (առանց պատմվածքում առկա հիմքերի կամ փաստերի)՝ հիմնվելով ինչ-որ սեփական փորձառության վրա։ Կոնկրետ ես էդ փորձառությունը չունեմ, դրա համար ինձ էդ մասը (սիրո բառերը կնոջը թվում են "կեղծ, անիրական, պլաստիկ") մնում է մութ։ Երևի պետք կլիներ ինչ-որ դետալներ ավելացնել, որ էդ մասն ավելի հստակ դառնա, թե ինչու է կնոջն այդպես թվում, չգիտեմ։
Մեֆն անտարբերության մասին չի ասել... Մեֆն ուզեցել ա իմանա էդ կնիկը սիրումա՞ իրա ամուսնուն թե չէ... էսքան բան... իսկ ինչի՞ ա հարցրել, որովհետև ամուսնուն օգտագործել ես որ նկարագրես դեպրեսսիան, այսինքն դու ուզես թե չուզես էդ մարդը դառնում ա որոշիչ անկախ քեզնից...
մեծ տարբերություն կա երբ դեպրեսիվ մարդն ապրում ա սիրած մարդու հետ և երբ դեպրեսիվ մարդն ապրում ա ատելի մարդու հետ... եթե ուզում ես դեպրեսիվների խոսնակը լինես էս տարբերությունները պտի հասկանաս ու եթե գրում ես ու էդ մարդուն դնում ես մեջը պտի ցույց տաս... սիրած մարդը դեպրեսիվ մարդու կյանքում որոշիչ ա, ատելին առավել ևս...
երեխաներն ու մարդը էս նկարագրության, ես կասեի միակ էլէմենտներն են... մնացած գորշ ամպերը, կորիդոր, աթոռիկ, ու եսիմինչ, սրանք էդքան արժեք չունեն, ինչ ուզես կարաս գրես, ինչքան ուզում ես հորինի բան չենք ասում, մարդ կա սիրում ա կարդում ա... էսի դիագնոզ չի, էսի պատմվածք ա, ամեն կերպար, նախադասություն ու բառ հաշված ա... համենայն դեպս պետք ա տենց լինի...
յոթ էջ գրեցիր, ինչ պատասխան ասես տվեցիր, բացի այո-ից կամ ոչ-ից... բարդ հարց չի, քո սարքած կերպարն ա, պտի որ իմանաս...
Բարեկամ (03.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ