Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ծլնգ ջան, եթե կարևոր չեն, ուրեմն պետք չի դնել... ինչ, որ կարևոր ա էն դիր... ասում ես կնոջ մասին չի այլ դեպրեսիայի մասին ա, տարօրինակ ա տենց պատճառաբանությունը... ինչ ա նշանակում Լիլիթը կարևոր չի ուղղակի մարմնավորում ա դեպրեսիան..., եթե կարևոր չեն պետք չի էդ դետալներով լցնել ու հետո դրանք չկոորդինացնել... հարցեր են առաջացնում... ոնց հասկանում եմ վերջին տողից, ինքը մարդուն չի սիրում, ոչ թե չի կարողանում իր պարտականությունները կատարել...իրա վերաբերմունքը դեպրեսիայի արդյունք չի ինչքան էլ, որ պնդում ես

մի խոսքով, եթե էս դետալները կարևոր չեն կարայիր չդնեիր ուղղակի գրեիր "Լիլւթը խորը դեպրեսիայի մեջ էր... և այլն" ... մեր իմացությունն ու փորձը կլրացներ մնացածը..., իսկ, եթե դրել ես ուրեմն ընկալվում ա կարևոր... դու ամեն անգամ չես գալու ու բացատրես... in fact ինչքան շատ ես բացատրում էնքան վատ...
Մեֆ ջան, կարևոր չի ինքը ամուսնուն սիրում ա թե չէ, թե չէ պատմության համար բոլոր ընդգրկված դետալներն էլ կարևոր են։ Դու ուղղակի ուզում ես տեսնել մի պատմություն, որը չկա այստեղ։

Բայց ինչո՞ւ ես վերջին տողից մարդուն չսիրել տեսնում, ինքը միմիայն խոսում է այդ գրության իր վրա թողած տպավորության մասին․․․ այսինքն ինքը այդքան սիրալիր գրված գրությունն ու հոգատարությունը չի կարող ըստ արժանվույն ընդունել, չի կարող իրեն բացել սիրո համար։ Ու վերջ, պետք չի տեսնել բաներ, որոնք չկան։

Ոչ, չէի կարող գրել «Լիլիթը խորը դեպրեսիա մեջ էր», որովհետև դա այս գործը չէր լինի։ Այստեղ առաջին մասում դեպրեսիայի մասին միակողմանի պատկերացում պիտի ստեղծեի ընթերցողի մոտ՝ «դեպրեսված կերպար»-ի հոգեվիճակի հիման վրա։ Ու բոլոր ընդգրկված դետալներն էլ կարևոր են հենց այս նպատակի համար, ոչ թե Լիլիթի կերպարի։ Իսկ եթե թողնեի ընթերցողի իմանալու վրա, դա չէր լինի իմ դեպրեսիայի նկարագրությունը, այլ կլիներ իրենց իմացածն ու պատկերացրածը։

Հա, քո դեպքում միգուցե և վատ է և՛ գործը, և՛ բացատրությունները, բայց շատ-շատերը տեսան ու զգացին այդ նկարագրածս դեպրեսիան․․․ այնպես որ պայմանավորվենք, որ այս գործը ուղղակի «քոնը» չի։

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Լիզ, էդ սաղս էլ ունենում ենք... դեպրեսիան incapacitating and deteriorating, it’s helplessness ...
Սաղս էլ ունենում ենք, իսկ դեպրեսիայով ապրող մարդու մոտ դա միշտ ա, ու դրանով էլ այդ հիվանդությունը կարող է լինել քո ասածները։ Ֆսյո տակի տարբերություն կա, «ունենալու» ու դրանով ապրելու մեջ․․․