Բարեկամ ջան, համ ինքդ ես ամուսնու հանդուրժողականության, համբերատարության ու սիրո մեջ անհամապատասխանություն (կեղծ տարրեր) տեսնում (չնայած հեչ սրտովս չի «հայուգենի» ներմուծումդ՝ հայ տղամարդկանց շուրջն էլ է single story-ին անարդար), համ էլ զարմանում ես, որ կինն էլ է դրանք տեսնում։ Կնոջ ամուսնու «չափից շատ» սիրալիր բառերը իհարկե ուրիշ իմաստներով էլ են կեղծ թվում, ու առաջին հերթին` ինքն իրեն սիրվող չհամարելով (capacity to receive love is reduced), բայց ամեն դեպքում ես քո մոտեցման մեջ հակասություն եմ տեսնում։
Ուզենալ տեսնելը մի քիչ ուրիշ իմաստով եմ ասել։ Նայի, Մեֆի համար ահագին պակաս բաներ կան գործում, որոնք բացատրված չեն (օրինակ սիրո՞ւմ է թե չէ ամուսնուն ու երեխաներին)։ Իսկ քո դեպքում մի ահագին բացատրություններ դու կարծես անտեսած լինեիր՝ եզրահանգելով կերպարի պրոկրաստինացիային։ Սա ինձ ավելի շատ հուշում ա ոչ թե գրականություն-ընթերցող հարաբերության տարաբանույթ լինելու մասին, այլ՝ անուշադիր ընթերցանության կամ, ինչը ավելի հավանական է, ըջենդայով ընթերցանության։
Բայց այս գրառմամբդ ինձ մի բան հուշեցիր․․․
Մեֆն էլ, դու էլ ասեցիք ամուսնու նկատմամբ անտարբերության մասին, ինչը ես միտումնավոր չեմ ներդրել, ու մի քիչ էլ պատմության հիմնական գծին սա խփում է, քանի որ կերպարին ավելացնում է կողմեր, որոնք պակասեցնում են բուն թեմայից։ Սրա մի հեշտ լուծում ունեմ․ երրորդ մասում ծնողական պարտականություններին «վերադարձի» հետ մեկտեղ ավելացնել մի մասնիկ էլ, որը կհուշի ամուսնու նկատմամբ հոգատարության վերականգնման մասին էլ։ Օրինակ ամուսնու համար էլ է նախաճաշ պատրաստում, կամ վերնաշապիկն է արդուկում, կամ մեքենայի շարժիչն է նախօրոք տաքացնում, կամ ասում է, որ իր տնից կես դրույքով գործի եկամուտի հաշվին այսուհետ ծախսերի մի մասն իր վրա կվերցնի՝ ազատելով նրան հացի վաստակի սթրեսից։ Դեռ կմտածեմ թե որն է սրանցից ավելի պատշաճ։ Ճիշտ եք, հիմա հասկանում եմ, որ սա մեծ բացթողում էր։ Շնորհակալություն Մեֆ ու Բարեկամ ջաներ։

Էջանիշներ