Mephistopheles-ի խոսքերից
Ասեմ Ծլնգ ջան... մենակ առաջին մասի վերաբերյալ, մանացածը շատ կլինի...
շատերն ասում են ս դեպրեսիա ա... ես էդքան էլ վստահ չեմ... առաջին պարբերությունը` մութ ամպեր միջանցք և այլն, շատ ներդրում չունի ոչ պատմվածքի, ոչ էլ դեպրեսիայի նկարագրության մեջ, երևի ուզեցել ես գեղարվեստականացնել... հետո ասում ես "իրեն համոզում էր վեր կենալ..." դեպրեսիայի ժամանակ համոզելու խնդիր չկա , իմ կարծիքով, որտև համոզելը ռացիոնալ բան ա կապված տրամաբանության ու բանականության հետ, մինչդեռ դեպրեսիայի ժամանակ դժվար ա տրամաբանությունն էնքան էլ ազդեցիկ չի (էս մասում ես ակումբի հոգեբանների ու հոգեբուժների ինփութի կարիք կզգայի... գրող չեմ ուզում)...
.... հետո Լիլիթի վերաբերմունքը, զգացմունքները յուրայինների նկատմամբ հատկապես մարդու ու երեխեքի... ստեղ հարց ա առաջանում, դեպրեսիայի ժամանակ սերը վերածվում ա ատելությա՞ն թե մնաում ա... ես կարծում եմ մնում ա, բայց քո մոտ կա ինքընսիստանսի, անճշտություն ու երևի դիսցիպլինայի պակաս... երեխին ասում ա "մաման քեզ սիրում ա " "պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ"։ էսի դեպրեսիայի նշան չի, դեպրեսիայի ժամանակ սերը վրափոխվումա, բայց չի կորաւմ... նույնը մարդու հանդեպ, հիմա մարդունատումա՞ թե սիրում ա ուղղակի դեպրեսիան ա... ոնց որ դու ես գրել ատելություն ա մարդու հանդեպ տածում ու, երբ որ վերջումես գրել ու տենց շեշտ դրել, եկել ա առաջին պլան ու սպասվում էր հետագայում պտի ֆոքըսը լիներ, բայց ուրիշ կողմ գնաց... մնում ա անորոշ սիրում ա մարդուն թե չէ որտև, որ ասում " պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ"։, սրանք մեղադրանքներ են, որ իրադրությունից չեն գալիս, դեպրեսիայից չեն գալիս այլ ունեն խոր արմատներ... չգիտեմ ինչի համար ես դրել, եթե հետագայում ոչ մի բան չի անելու... ավելորդ, խանգարող ու շփոթացնող հանգամանք ա...
էս նույնը արտահայտվում ա լեզվի մեջ... ինչ բառեր ես ընտրումու օգտագործում... առաջին հայացքից կարող ա վրաիպակ թվա, բայց չէ վիրպակներ չեն... բառը էտի քո գործիքն ա, թերևս միակ ու պետք ա խնամքով օգտագործել... բառերը, երբ որ կրկնվում են (պլաստմասե) պետք ա հետևողական լինել թե ով ա դա ասում... աթոռիկ, արթնացուցիչ-զարթնացուցիչ..., եթե սենց թուիստներ ես անում ուրեմն պտի ճիշտ նշանակետին խփես, թե չէ ընկալվում ա, որ բառը չգիտես, մանավանդ որ հեղինակի կողմից ա գրվում...
..., եթե ինչ, որ մեկը կարծում ա թե սա դեպրեսիայի նկարագիր ա, չգիտեմ... ես դա չէի ասի...
այ էս նկատի ունեմ ճշգրտություն, ուղիղ ասել ու կավելացնեի դիսցիպլինա... թապռտած ա, էս կողմ էն կողմ ա փախնում... ու քանի որ subject-ի իմացությունը, իմ կարծիքով, խորը չի, ճշգրիտ բառերի պակաս կա որն էլ ազդում ա պարզության (այսինքն չգիտենք ինչի հետ գործ ունենք), ուղիղ գրելու consistency-ի վրա... որն էլ տեղափոխվում ա մյուս մասեր...
էսի իհարկե անձնական կարծիք ա... ոնց որ Այվին ա ասում ամենմարդ մի ձև ատեսնում...
Էջանիշներ