Իսկ ինձ շատ հետաքրքիր ա հեղինակի բացատրությունները ստեղծագործության մասին։
Կոնկրետ էս պատմվածքի մասին չի խոսքը, ընդհանրապես։
Հեղինակը գուցե ինչ-որ բազա ունի, որը ես չունեմ, ու առանց դրա սխալ կհասկանամ, կամ ընդհանրապես չեմ հասկանա ստեղծագործությունը, ու իր բացատրությունները կօգնեն ծանոթանալ էդ բազային, բացահայտել մի շերտ, որը մինչ այդ չէի նկատել, չգիտեի դրա գոյության մասին։
Չեմ էլ բացառում, որ էս պատմվածքը երեք մասից չէր բաղկացած, այլ չորս, ու Ծլնգն ուզում էր չորրորդ մասը էս քննարկումները դարձնել։
boooooooom (03.07.2018), Ծլնգ (01.07.2018), Ուլուանա (04.07.2018)
Հա, կարծես համաձայնվեցինք։ Իսկ storytelling-ի պահով, եթե օրինակ նայել ես երկրորդ տարբերակի տեսահոլովակը, ապա նկատած կլինես, որ այդ մի story-ի մեջ Ադիչին լիքը մանր-մունր պատմությունն էր է պատմում, որոնցից ամեն մեկը կարելի է առանձին story համարել։ Իմ պատեկրացումներով, լավ storytelling-ի ձևերից է հենց story-ների զանազանությամբ դրանց ընդհանուր գիծը նշելը։ Այս գործի երկու տարբերակներների գոյությունն էլ է իմ կանաչ story-ի մաս, և գրվելիք մանրապատումն էլ է լինելու այդ story-ի մաս․․․ ու միգուցե մի երկու այլ բաներ էլ։ Իհարկե կուզենայի, որ մի գեղարվեստական գործով կարողանայի բոլոր ասելիքներս այս թեմայով ասել, բայց դա և՛ ուժերիցս է վեր, և՛ միգուցե մի քիչ էլ օբյեկտիվորեն անհնարին է, քանի որ դու էլ նշեցիր, որ նույն գործում տարբեր մարդիկ տարբեր բաներ կտեսնեն։ Հիմա կարծես քո դուրը եկել է իմ կանաչ story-ի կորիզներից մեկը՝ կարմիր story-ն, ու միգուցե իմ ասելիքի մեծ պաշարը տեսել ես։ Բայց նպատակային լսարանիս մեկ այլ ընթերցող միգուցե դրանով և չի բավարարվել, այլ երկրորդ տարբերակի վիդեոն էլ է իրեն մի մեծ բան բացահայտել։ Իսկ մեկ ուրիշն էլ միգուցե հավելյալ բացահայտումներ է արել այս կապույտ story-ի մեջ բացատրություններիցս ու զուգահեռ պատմածս փոքրիկ դրվագներից․․․ ինձ համար լավ պատմությունը այն է, որ never ends, իսկ լավ storyteller կարող է իրեն համարել մեկը, ով այդ պատմության շարունակականություն կարող է ապահովել։ Սա կարելի է անել մլիլիոն հատ սերիաներ գրելով, կամ էլ այնպիսի ցնցող գործ ստեղծելով, որ ընդմիշտ կմնա ընթերցողի սրտում ու հոգում և դրանով կդառնա շարունակական։ Օրինակ եթե կարդացել ես կենտրոնացման ճամբարի պատմածս դրվագը այս թեմայում, ապա դա ինձ համար հենց վերջիններից է․ մի պատմություն, որն ես ուզենամ էլ երբեք չեմ մոռանա։ Բայց ես այդ հմտությունը բնականաբար չունեմ, սակայն ոչ էլ ուզում եմ 100 նույն ոճի մեջ սերիա գրեմ, քանի որ դա ձանձրալի է ու այդքանի մեջ ընթերցողի ուշադրությունը պահելու հմտությունն էլ չունեմ։ Դրա պատճառով էլ խառնում եմ ժանրերը, ներկայացնում եմ վիդեոներ, ու մանր դրվագներ, եռամաս պատմվածքներ ու մանրապատում․․․ հույս ունենալով, որ մի պահից հետո պատմությունը կդառնա շարունակական առանց նոր «գործերի»։ Հիմա քեզ, ցավոք սրտի, կորցրեցի այդ մեծ story-ի բաղադրիչ առաջին հենց գործից հետո ու մնում է մենակ հուսալ, որ դա ինչ-որ չափով կմնա շարունակական․․․ իսկ եթե չէ էլ, ուրեմն դեռ վրաս լիքը գործ ունեմ անելու։
Ծլնգ (01.07.2018)
LisBeth (01.07.2018)
Ասեմ Ծլնգ ջան... մենակ առաջին մասի վերաբերյալ, մանացածը շատ կլինի...
շատերն ասում են ս դեպրեսիա ա... ես էդքան էլ վստահ չեմ... առաջին պարբերությունը` մութ ամպեր միջանցք և այլն, շատ ներդրում չունի ոչ պատմվածքի, ոչ էլ դեպրեսիայի նկարագրության մեջ, երևի ուզեցել ես գեղարվեստականացնել... հետո ասում ես "իրեն համոզում էր վեր կենալ..." դեպրեսիայի ժամանակ համոզելու խնդիր չկա , իմ կարծիքով, որտև համոզելը ռացիոնալ բան ա կապված տրամաբանության ու բանականության հետ, մինչդեռ դեպրեսիայի ժամանակ դժվար ա տրամաբանությունն էնքան էլ ազդեցիկ չի (էս մասում ես ակումբի հոգեբանների ու հոգեբուժների ինփութի կարիք կզգայի... գրող չեմ ուզում)...
.... հետո Լիլիթի վերաբերմունքը, զգացմունքները յուրայինների նկատմամբ հատկապես մարդու ու երեխեքի... ստեղ հարց ա առաջանում, դեպրեսիայի ժամանակ սերը վերածվում ա ատելությա՞ն թե մնաում ա... ես կարծում եմ մնում ա, բայց քո մոտ կա ինքընսիստանսի, անճշտություն ու երևի դիսցիպլինայի պակաս... երեխին ասում ա "մաման քեզ սիրում ա " "պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ"։ էսի դեպրեսիայի նշան չի, դեպրեսիայի ժամանակ սերը վրափոխվումա, բայց չի կորաւմ... նույնը մարդու հանդեպ, հիմա մարդունատումա՞ թե սիրում ա ուղղակի դեպրեսիան ա... ոնց որ դու ես գրել ատելություն ա մարդու հանդեպ տածում ու, երբ որ վերջումես գրել ու տենց շեշտ դրել, եկել ա առաջին պլան ու սպասվում էր հետագայում պտի ֆոքըսը լիներ, բայց ուրիշ կողմ գնաց... մնում ա անորոշ սիրում ա մարդուն թե չէ որտև, որ ասում " պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ"։, սրանք մեղադրանքներ են, որ իրադրությունից չեն գալիս, դեպրեսիայից չեն գալիս այլ ունեն խոր արմատներ... չգիտեմ ինչի համար ես դրել, եթե հետագայում ոչ մի բան չի անելու... ավելորդ, խանգարող ու շփոթացնող հանգամանք ա...
էս նույնը արտահայտվում ա լեզվի մեջ... ինչ բառեր ես ընտրումու օգտագործում... առաջին հայացքից կարող ա վրաիպակ թվա, բայց չէ վիրպակներ չեն... բառը էտի քո գործիքն ա, թերևս միակ ու պետք ա խնամքով օգտագործել... բառերը, երբ որ կրկնվում են (պլաստմասե) պետք ա հետևողական լինել թե ով ա դա ասում... աթոռիկ, արթնացուցիչ-զարթնացուցիչ..., եթե սենց թուիստներ ես անում ուրեմն պտի ճիշտ նշանակետին խփես, թե չէ ընկալվում ա, որ բառը չգիտես, մանավանդ որ հեղինակի կողմից ա գրվում...
..., եթե ինչ, որ մեկը կարծում ա թե սա դեպրեսիայի նկարագիր ա, չգիտեմ... ես դա չէի ասի...
այ էս նկատի ունեմ ճշգրտություն, ուղիղ ասել ու կավելացնեի դիսցիպլինա... թապռտած ա, էս կողմ էն կողմ ա փախնում... ու քանի որ subject-ի իմացությունը, իմ կարծիքով, խորը չի, ճշգրիտ բառերի պակաս կա որն էլ ազդում ա պարզության (այսինքն չգիտենք ինչի հետ գործ ունենք), ուղիղ գրելու consistency-ի վրա... որն էլ տեղափոխվում ա մյուս մասեր...
էսի իհարկե անձնական կարծիք ա... ոնց որ Այվին ա ասում ամենմարդ մի ձև ատեսնում...
boooooooom (03.07.2018)
Նորից շնորհակալություն կարծիքի համար, Մեֆ ջան։ Բառերի համար․․․ ճիշտ ես, զարթնացուցիչը սխալս էր, բայց աթոռիկի հետ համաձայն չեմ։ Բարեկամի հետ էլ եմ սա քննարկել, ինքն էլ էր աթոռիկը մատնանշել։ Բայց ընդհանուր համաձայն եմ, որ բառերի տեսանկյունից հղկվելու կարիք ունի։ Կարելի է ասել, որ գործը լավ խմբագրի ձեռքով դեռ չի անցել, ու ես էլ դեռ խմբագրի մոտեցում չեմ ցուցաբերել գործի նկատմամբ։ Ու համաձայն եմ նաև, որ մինչև ներկայացնելը արժեր մեծ զգուշությամբ մշակել․․․ չհասցրեցի, չնայած դա չի կարող արդարացում լինել։
Պլաստմասե-ի տեսանկյունից․․․ այստեղ կամ չեմ կարողացել տեղ հասցնել, կամ դու չես տեսել։ Առաջին մասում աղջկան հանգստացնելուց ինքը դա անում է եսասիրությունից ելնելով, որ աղջկա լացից էլ ավելի հոգեվիճակը չբարդանա (սա կարող է տրամաբանություն էլ լինել, բնազդ էլ լինել․ զավակը լացում է՝ ես վատ եմ զգում, ուստի հենց լացի ազդակ ես ստանում, բնազդորեն փորձում ես հանգստացնել)։ Այդ պատճառով էլ, ինքն իր բառերը որակում է որպես պլաստմասե։ Երկրորդ պլաստմասեն սրանից ոչ շատ հետո է, երբ ամուսնու իրեն ուղղված բառերի մեջ ինքը տեսնում է արհեստականություն, քանի որ ամուսինն էլ հետը չի կարողանում խոսել, ու շփումը թողնում է թղթին։ Այս ամուսնու Լիլիթի հետ խոսել չկարենալը երրորդ մասում էլ կա։ Իսկ Լիլիթի վերաբերմունքը ամուսնում ու երեխաներին․․․ սենց ասեմ, her capacity to be supportive of loved ones or to be receptive to love is reduced ու սա ահագին դեպրեսիայով ապրող մարդկանց մոտ կա։ Բայց դրա հետ մեկտեղ, ինչպես դու էլ նշեցիր, դեպրեսիայով մարդու մոտ սերը մտերիմների նկատմամբ չի անհայտանում։ Ու սիրո զգացմունքը միատեղվելով երեխաների նկատմամբ խնամքի ու ամուսնու սերը ընդունելու անկարողության հետ ստեղծում է մեղքի խոր զգացողություն ու իրականության կեղծավոր լինելու տպավրություն։ Դրանից էլ՝ «պլաստմասե»՝ իր կողմից երեխաներին վարվելակերպի հանդեպ ու ամուսնու իր նկատմամբ հոգատարության հանդեպ։ Այնպես որ այդ պլաստմասեն լավ էլ բան անում է, դա առաջին մասի հոգեվիճակի անբաժան մաս է։
Իմ իմացած ակումբի հոգեբաններն ու հոգեբուժության հետ կապ ունեցողները կարծես լավ էլ տեսան դեպրեսիա, այնպես որ ճշգրտության մասին ասածդ․․․ չիդեմ։ Դիսցիպլինա ու թապրտածությունն էլ չհասկացա այնքան էլ։
Մի խոսքով էլի այնքան էլ լավ չեմ հասկանում ասածդներդ․․․ բայց դա արդեն երևի իմ դմբոյությունից ա։ Ամեն դեպքում շնորհակալ եմ այսքան ջանքիդ համար։ Դեռ կվերընթերցեմ գրառումդ ու էլի կմտածեմ դրա շուրջ։
Առաջին մասի վերաբերյալ արդեն ծավալուն գրել էի:
Երկրորդ մասը պակաս հետաքրքիր էր ինձ համար:
Իսկ երրորդ մասը, որպես պատմություն, պակաս նշանավոր, որքան բուն հանգուցալուծումը:
Այսինքն, ինձ համար, դրանում ասելիքն էր կարևոր:
Էս ամենի մասով՝ էսքանը:
Բայց, ամեն ինչից զատ, ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր չորրորդ մասը՝ կապույտ story-ն:
Առաջին մասից բացի թերևս միայն սա էր, որ մի քանի անգամ կարդալուս համար էր ու դեռ էլի կկարդամ:
Ծլնգն, ընդհանրապես ինքնամփոփ ու գաղտնապահ մարդ լինելով, էստեղ ահագին շատ բան էր բացահայտում իր մասին: ՈՒ դա ինձ համար էնքան հետաքրքիր էր, որքան դա կարող է գրավել հոգեբանությունը սիրողական մակարդակի վրա ուսումնասիրողին:
Անձամբ Ծլնգին ի նկատի չունեմ, այլ ընդհանրապես երևույթը:
Վերևում արդեն նշել էի «բարդ կերպար» լինելու հանգամանքը:
Բայց դա ամենևին էլ բացսական գնահատական չէր, այլ լրիվ հակառակը:
«Բարդ» ասելով ի նկատի ունեյի, որ լիքը խորանալու ու նոր բացահայտումներ անելու հող կա:
Ամփոփում.
չորրորդ մասի համար բրավո:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ծլնգ (02.07.2018)
Ծլնգ ջան, ինչքան բացատրում ես էնքան հարցերը շատանում են... պարզ հարց ա
1. կինն իր ամուսնուն սիրում ա՞ թե չէ (կարևոր ա)
2. երեխեքի նկատմամբ սերը չի երևում նույնիսկ, եթե նույնիսկ դեպրեսիայի մեջ ա (չես ցույց տվել... կարևոր ա)
3. կինը դեպրեսիայի մեջ ա՞ թե չէ... դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց կարողություններն անկախ իրենցից սահմանափակվում են ոչ թե չեն ուզում... ուզելը ստեղ տարբերակ չի...
էս բաները իմ համար հստակ չի... տեքստը չի ցույց տալիս... կերպարը, երբ որ ստեղծում ես դեռ չի նշանակում, որ էդ կերպարին ինչ ուզես անել կտաս... կերպարն իր կյանքն ունի...
բայց դե ասեմ..., եթե ակումբի հոգբաններն ու հոգեբուժները դրական են արտահայտվել ուրեմն իմ դատողությունները նեղ անձնական են...
աթոռիկը կարծեմ աթոռակ ա ճիշտը... ես խնդիր չունեմ բառերը ձևափոխելու, աղավաղելու հետ, գրականության մեջ էդ օքեյ ա ուղղակի պետք որոշակի նպատակի ծառայի հենց ընենց չի...
LisBeth (02.07.2018)
Ես մի հատ դեպրեսիա ունեցող ծանոթ ունեմ, ասում ա որ մի բան եմ ուզում անեմ, մտքում սաղ գործողությունները պատկերացնում եմ ու դրանից էնքան եմ հոգնում, որ տեղիցս չեմ վեր կենում վաբշէ․․․ սա սենց իմիջայլոց։
Ես սիրում եմ երբ Ծլնգ-ը մի բան գրում ա, հետո գալիս ա բացատրում ու դու հասկանում ես թե ինչքան մտածված ա եղել սաղ։ Ինքս նման բան չեմ անում, որովհետև իմ գրածները մեծ մասամբ ինտուիտիվ են, ու նախընտրում եմ որ ընթերցողն ինքը դրանք դասավորի իր մեջ, առանց իմ օգնության։ Բայց միշտ մեծ հաճույքով կարդում եմ սենց ծավալուն վերլուծություններ։
Հեղինակին՝ և քանի որ ասեցիր էս մասին մի քանի անգամ, որ Միքայելը հավաքական կերպար ա, ի դեպ սպասում եմ իրա պրոտոտիպների մասին մանրապատումի, ապա իրանից դա չի զգացվում, ինչպես ինքդ էլ ես նկատել, ինքը մենակ ռացիոնալ կողմից ա բացվում, երեք կերպարները կարան ունենան էդ գիծը, բայց դա չի կարա իրանց միակ բաղադրիչը լինի։ Եթե դեռ ակտուալ ա էս միտքը, հարկ կլինի իրան այլ կողմերից բացահայտելու, ըստ իս։
SWTS
boooooooom (03.07.2018), Ծլնգ (02.07.2018)
Ծլնգ (02.07.2018)
Գտա․․․ Ինքնատպություն
էն գլխից էլ սուր աչք ունեի․ նայի ոնց եմ չոտկի գուշակել որ դու ես
SWTS
Ծլնգ (02.07.2018)
LisBeth (02.07.2018)
Հա, հավաքական ա, բայց չի նշանակում որ բոլորն էլ նույնն են, բնականաբար։ Հիպերռացիոնալիզմը իմ իմացածներից Ասպերգերի ամենաճանաչված ու ամենահեշտ նկարագրելի սիմպտոմն է, դրա պատճառով դա ընտրեցի։ Հա, կարելի է տարբեր կողմերից բացահայտել, բայց չէի ուզում վեպ դառնար․․․ պրոտոտիպների մասին մանրապատումը կլինի, բայց ոչ հիմա․․․
LisBeth (02.07.2018)
Ծլնգ (02.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ