LisBeth-ի խոսքերից
Ես մի հատ դեպրեսիա ունեցող ծանոթ ունեմ, ասում ա որ մի բան եմ ուզում անեմ, մտքում սաղ գործողությունները պատկերացնում եմ ու դրանից էնքան եմ հոգնում, որ տեղիցս չեմ վեր կենում վաբշէ․․․ սա սենց իմիջայլոց։
Ես սիրում եմ երբ Ծլնգ-ը մի բան գրում ա, հետո գալիս ա բացատրում ու դու հասկանում ես թե ինչքան մտածված ա եղել սաղ։ Ինքս նման բան չեմ անում, որովհետև իմ գրածները մեծ մասամբ ինտուիտիվ են, ու նախընտրում եմ որ ընթերցողն ինքը դրանք դասավորի իր մեջ, առանց իմ օգնության։ Բայց միշտ մեծ հաճույքով կարդում եմ սենց ծավալուն վերլուծություններ։
Հեղինակին՝ և քանի որ ասեցիր էս մասին մի քանի անգամ, որ Միքայելը հավաքական կերպար ա, ի դեպ սպասում եմ իրա պրոտոտիպների մասին մանրապատումի, ապա իրանից դա չի զգացվում, ինչպես ինքդ էլ ես նկատել, ինքը մենակ ռացիոնալ կողմից ա բացվում, երեք կերպարները կարան ունենան էդ գիծը, բայց դա չի կարա իրանց միակ բաղադրիչը լինի։ Եթե դեռ ակտուալ ա էս միտքը, հարկ կլինի իրան այլ կողմերից բացահայտելու, ըստ իս։
Էջանիշներ