Ախ քո տեսքը գեղանի
Կյանքով լեցուն իմ Անի,
Աննման ու պաշտելի
Դու իմ չքնաղ հայուհի:
Քո հմայքով զմայլված
Մտորում եմ անկասկած,
Մի թե քեզ էր վիճակված
Տիրել հոգուս անիծված:
Կամքից անկախ սիրեցի
Ակամայից տխրեցի,
Որ իմ հոգուն անկսկիծ
Պատեց զգացմունք մի անբիծ:
Ախ անիծվի այն օրը
Որ ես չգայի քո դուռը,
Ու նայելով քո դեմքին
Չսպասեի իմ հերթին,
Որ ալեհեր ծերունին
Չտար անունդ անգին...
Էջանիշներ