Հարություն

Կամքից անկախ ու անպատեհ քո վախճանով
Խոր հետք, չսպիացող մի վերք թողիր մեր սրտերում
Վեր հառնելով առաջ անցար ժամանակից
Որ տրված էր քեզ ի վերուստ

Լուռ թախիծն ու խոր կսկիծը հոգում պահած
Դու հեռացար մեզ թողնելով մի լուռ կարոտ
Ու կարոտն այս հավերժական սգի նման
Դարձավ անխոս ուղեկիցը մեր այս կյանքի

Ու քանի կանք՝ լուռ խորհելով, դեգերելով
Մեր այս կյանքի ուղիներում դժվար ու բարդ
Քեզ ամեն տեղ ու ամեն ուր
Փնտրելու ենք անգամներ բյուր

Ու հարություն կառնի մի օր
Մի Հարություն խոնարհ ու լուռ . . .