Երեք տարի անց քեզ կրկին տեսա,
Մանկանը հաճո կեցվածքից բացի
Շեկ արու զավակ քո գրկին տեսա,
Պատկերում առկա ակնթարթում անգամ,
Մանկանը տիպիկ պարզ երջանկություն
Հեռուն սեւեռված հայացքում տեսա,
Մայրական հրճվանք, հոգու խնդություն
Կնոջը վայել պահվածքում տեսա...
Էջանիշներ