User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Նամակներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նամակներ

    Թեման նախատեսված է նամակներ գրելու համար։ Ամեն տեսակի ու ոճի նամակներ: Կարևորն այն է, որ նամակն ունենա կոնկրետ հասցեատեր, որը կարող է գաղտնի մնալ կամ լինել բացահայտ, ըստ հեղինակի նախընտրության։
    Եթե գտնում եք, որ ձեր նամակների տեղը հենց էստեղ է, ապա սկսեք հենց հիմա ։)

    Թեմայում քննարկումներն ու մեջբերումներն արգելվում են։

    Բարի՜ նամակագրություն։

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.06.2018), Chuk (28.06.2018), LisBeth (27.06.2018), Mr. Annoying (28.06.2018), Sambitbaba (28.06.2018), Smokie (28.06.2018), Գաղթական (27.06.2018), Ծլնգ (27.06.2018), Նաիրուհի (30.06.2018), Նիկեա (28.06.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նամակ Գալաթեային

    Գալ, վերադարձի՜ր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.06.2018), ivy (28.06.2018), StrangeLittleGirl (28.06.2018), Ծլնգ (28.06.2018), Նիկեա (28.06.2018), Տրիբուն (15.08.2018)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մտքով հետ եմ գնում ձմռան ահավոր վիճակիս, բոլոր կեղտոտ ծալքերի մեջ քո թողած հետքերն էլ եմ տեսնում։ Նորից վերապրում եմ ամբողջ նողկանքն ու կոկորդս սեղմող շոկը։ Ես գուցե կարող էի պատկերացնել, որ քո նմանները գոյություն ունեն, բայց իմ աչքով տեսած դեռ երբևէ չկայի։ Իսկ երբ տեսա, հասկացա, որ իրականում ոչ մի պատկերացում էլ չունեի։ Ես քո մասին առաջին անգամ չի, որ գրում եմ, բայց առաջին անգամ եմ հայերեն գրում։ Ու հուսով եմ, որ իմ լեզվով վերջնականապես կմաքրվեմ քեզնից։
    Իմ մասնագիտական դաշտն էնպիսին է, որ թվում է՝ էստեղ ներգրավված մարդիկ պիտի որ ռասիզմից լրիվ զուրկ լինեն, հակառակը կարծես անտրամաբանական է։ Բայց էդ հակառակը կա ու իր հստակ տրամաբանությունն ունի․ էս ոլորտում աշխատելով՝ ուզածիդ պես կարող ես հագեցնել միջիդ ռասիստին․ ամբողջ հարցն էն է, թե ոնց ես օգտագործում աշխատանքային լծակներդ։ Ու քեզ նման փտած ուղեղներով կենդանիները հոտառությամբ գալիս ընկնում են էս ոլորտ, որ իրենց բոլոր կրքերին հագուրդ տան։ Առաջներում էլ էի տեսել մի քանիսին, բայց դու ուրիշ էիր․․․
    Երբ Մոնան իմացավ, որ EHC-ից քեզ են ուղարկել Զեֆելդ, խառնվեց իրար ու ինձ էլ զգուշացրեց, որ վրադ մի մեծ գործ կա դեռ նախորդ կացարաններից։ Առաջներում էլ էին փորձել քեզնից ազատվել, բայց ապարդյուն՝ ոչ EHC-ն, ոչ կառավարությունը, ռեակցիա չէր տալիս բողոքներին։ Եվ ինչքան մեծ էր սարսափս, երբ հասկացա, որ իրականում բոլորն էլ գիտեին, թե ով ես, բայց դա բոլորին մեկ էր։ Կառավարությունը թքած ուներ, թե իր ենթակա կազմակերպության ներկայացուցիչներն ինչեր են անում կացարաններում, կարևորը մեկը լիներ, ով համաձայներ էդ գործին։ Ու քո նմանները վխտում էին թե EHC-ում, թե ավելի վերին կառույցներում։ Մեր նամակները ոչ ոքի չէին հետաքրքրում, թքած ունեին․ մեր կազմակերությունն էլ էսպես թե էնպես բարիկադների մյուս կողմում էր։ Սա առաջին անգամն էր, որ էս կարգի սոցիալ-քաղաքական շոկ եմ ապրել էս երկրում։
    Ես պիտի քեզ համարյա ամեն օր տեսնեի ու ոչ միայն քեզ, այլև արածներդ։ Եթե մի քանի անգամ քո ու փախստականների մեջտեղում չհայտնվեի, կարող է և լեշդ փռեին՝ արածդ այլանդակությունների համար։ Գուցե լավն էլ դա լիներ։ Մի տականք կվերանար աշխարհի երեսից։ Իսկ թե ջահելների հետ ինչեր էիր անում, էդ էլ թող խարան դառնա հոգուդ վրա։ Թե հոգի ունես։
    Դու էլ էիր պատճառներից մեկը, որ որոշեցի դուրս գալ կացարաններից ու անցնել զուտ միգրացիոն խորհրդատվության։ Անզորությունս (նաև քո նմանների դեմ պայքարում) այլևս սպանում էր ինձ։
    Դու հիվանդ ու դժբախտ մարդ ես՝ ինքդ քո ձեռքին կրանկն ընկած։ Մաղթում եմ, որ գտնես հանգստությունդ։

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.07.2018), Mr. Annoying (02.07.2018), Ruby Rue (08.07.2018), Sambitbaba (07.07.2018), StrangeLittleGirl (02.07.2018), Գաղթական (02.07.2018), Ծլնգ (02.07.2018), Նաիրուհի (10.04.2023), Նիկեա (08.07.2018), Ռուֆուս (02.07.2018)

  7. #4
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անյոլյագյարդի մենք

    Երբ կգտնես մի կաղնու ծառ
    ու կնստես վառված ճակատիդ կնճիռներն տրորելու
    դու կտեսնես կկուները բույն են տիրել դարավորի գլխի վրա,
    ու կմեռնես քնով անցած, գիտակցելով․․․
    որ ճամփել ես ինձ թռնելու կկուների բնի վրա

    ինձ ասում են շատ եմ ծխում, բայց չեն տեսել անքունների բարձած մոխրամանդ, մենակ թե ես սիրտ ունեմ, որն մեռնում ա, իսկ քոնին ես սպանել եմ։ Մեկ մեկ երբ աչքերիս փոշիներ են ինջնում, փռշտում եմ, իսկ դու քոռացել ես դրանց տակ․․ շնորհավոր ծնունդդ
    SWTS

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2018), ivy (08.07.2018), Ruby Rue (08.07.2018), Sambitbaba (07.07.2018), Ծլնգ (07.07.2018), Նիկեա (08.07.2018)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքումս մտքովս կանցնե՞ր, որ քեզ նամակ կգրեմ։
    Որպես նախաբան ասեմ, որ ես երազներ շատ եմ տեսնում։ Գիշեր չկա, որ երազ չտեսնեմ։ Հերիք է, որ աչքերս փակեմ, ու ես երազ եմ տեսնում։ Պարտադիր չէ, որ քնած լինեմ։ Անգամ չքնած ու աչքերս փակ վիճակում եմ երազ տեսնում, ու երբեմն դա վախենալու է։ Իսկ երազներիս բովանդակությունը մեկը մեկից տարօրինակ է, մեկը մեկից՝ անսպասելի։ Բայց ամենահետաքրքիր ու հիշվողները առավոտվա երազներն են։
    Ու էսպես երեք օր շարունակ երեք տարբեր մարդկանց տեսա առավոտվա երազումս, որոնցից մեկը դու էիր։ Երեք տարբեր մարդիկ, տարբեր երկրներից, տարբեր տարիքի, որոնց միայն մի բան է միավորում. ինձ վրա թողած ազդեցությունը։ Ու դու դրանցից մեկն էիր։
    Իրականում չգիտեմ՝ քեզ ինչ եմ ուզում ասել, միայն գիտեմ, որ ուզում եմ որևէ բան ասած լինել։ Սեր խոստովանելու կարիք երևի չկա, որովհետև դու սիրո պակաս չունես։ Ու չգիտեմ՝ քեզ ինչ ասեմ, որ մինչև հիմա չեմ ասել։ Չգիտեմ՝ ինչ ասեմ, որ քեզ համար կարևոր լինի։
    Երազիս մեջ դու եկել էիր ինձ օգնելու։ Եկել էիր ինձ ասելու, որ ինձ հետ ես։ Ինչ֊որ հանգստություն էր իջել վրաս։ Ու երկուսով խաղաղ քայլում էինք Երևանի փողոցներով։ Թե Երևանում ի՞նչ գործ ունեիր։
    Երբ առավոտյան արթնացա, ուզում էի քեզ գրել, խնդրել, որ իմ խորհրդատուն լինես։ Չգիտեմ էլ ոնց էիր լինելու։ Ուզում էի, որ իմանաս, թե ինչպես ես ինձ վրա ազդում։ Ուզում էի, որ իմանաս, թե ինչպես է քո հանճարեղությունն ու հողեղենությունն ինձ խելագարության հասցնում։
    Մյուս շաբաթ հատուկ շուտ եմ Օրհուսից Կոպենհագեն գալու, որ քեզ տեսնեմ։ Չգիտեմ էլ ինչ եմ ասելու։ Չգիտեմ՝ դու ինձ ինչ ես ասելու։ Երևի միայն շնորհակալություն կհայտնեմ, որ դու կաս, որովհետև քո գոյությունն արդարացնում է իմ գոյությունը։ Քո գոյությունը հաստատում է, որ ճիշտ ուղու վրա եմ ու ճիշտ տեղում եմ։

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.08.2018), ivy (15.08.2018), kitty (15.08.2018), Sambitbaba (15.08.2018), Ծլնգ (15.08.2018), Նիկեա (15.08.2018)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու այլևս չեմ կարողանում հետդ շփվել։ Ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու եմ շարունակում հետդ շփվել։ Ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ, թե արդյոք առաջվա պես կշփվեմ քեզ հետ։ Եվ հարցնում եմ, թե ինչու եմ քո ասած ամեն մի բառից ներվայնանում։

    Ես քեզ կյանքում մի բան եմ խնդրել. ազնիվ լինել ու չստել։ Չգիտեմ՝ ճշմարտության քո պատկերացումն ինչպիսին է, բայց հաստատ իմին չի համապատասխանում, որովհետև դրա փոխարեն ստանում եմ քո անէմոցիա, մանրազրուցային հաղորդագրություններն ինձ հոգնեցնում են, որովհետև չեմ հասկանում, թե ինչու ես ինձ հետ շփվում ու չեմ հասկանում, թե ինչու այդ ձևով։

    Քո ձևերից դեռ այն ժամանակ էի հոգնել։ Քո զգուշությունը վիրավորում էր ինքնասիրությունս։ Ու ես չէի կարողանում հասկանալ, չեմ կարողանում հասկանալ մինչև հիմա, թե ինչպես կարող է զգուշությունն ազնվությունից լավ լինել։ Դու ինձ կորցրեցիր, երբ ես արդեն օդանավակայանի ճամփին էի, իսկ դու հուսահատ գրում էիր, որ գնանք սուրճ խմելու։ Դու ուշացար, ուշացար երևի ամբողջ կյանքիդ համար, որովհետև չգիտեմ՝ մեկ էլ երբ կհանդիպենք։ Դու ուշացար, երբ դուրս եկար սենյակից, իսկ ես ու մյուսներս դեռ այնտեղ նստած էինք, դուրս եկար՝ հուսալով, որ ինձ էլի ես տեսնելու, դուրս եկար, չնայած իմ հարցական հայացքին։ Դու չգիտեիր, որ իմ համբերությունը սահմաններ ունի։ Դու չգիտեիր, որ սենյակից դուրս գալով՝ դուրս ես գալիս իմ կյանքից։ Դու չգիտեիր, որ ամբողջ կեղծիքի ու ձևականությունների մեջ, ստացածս խորը վիրավորանքից հետո դա քո վերջին հնարավորությունն էր որևէ բան փրկելու։ Բայց դու սենյակից դուրս եկար, որ երկու ժամ անց առաջարկես գնալ սուրճ խմելու։ Երկու ժամ անց ես արդեն օդանավակայանի ճանապարհին էի։

    Հիմա, երբ պիտի ճամպրուկս հավաքեմ ու հեռանամ այս քաղաքից, որ մյուս տարի նորից գամ, չգիտեմ ինչու հիշել եմ, թե ինչպես ամռանը սենյակից դուրս եկար։ Ես անընդհատ մտածում եմ՝ ինչ անեմ քեզ հետ։ Մի կողմից, ափսոս է այն մտերմությունը, որ մի ժամանակ ունեինք։ Մյուս կողմից, այդ մտերմությունը զոհեցիր քո կասկածամտությանը։ Հիմա դու ինձնից սպասելիքներ ունես, հիմա ուզում ես, որ քեզ օգնեմ, քաջալերեմ։ Բայց չեմ կարողանում, որովհետև ինձ հետ ազնիվ չես եղել։ Իսկ ես հոգնում եմ էդպիսի հաղորդակցությունից։ Հոգնել եմ քեզնից։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.12.2018), Jarre (06.12.2018), Sambitbaba (06.12.2018), Նիկեա (06.12.2018), Շինարար (06.12.2018), Ուլուանա (18.12.2018)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարբերաբար, ժամանակ առ ժամանակ քեզ գրելու ու հետդ խոսելու ցանկություն եմ ունենում, հետո հիշում եմ, որ մենք էլ ընկերներ չենք ու հավանաբար երբեք էլ չենք լինի, սկսում կասկածել՝ երբևէ եղե՞լ ենք ընկերներ, ու գրում եմ մարդկանց ովքեր հիմա իմ ընկերներն են ու մարդկանց ովքեր մնացին ընկերներ։

    Ինչի՞ եմ ուզում գրել քեզ։ Որ դու պատմես, թե ոնց ես, թե ինչ ես անում, ինչ կա-չկա, որ էլի երգեր ուղարկես, Բիթլզից կամ Զազից, որ ես էլ ինձանից պատմեմ։ Հին բզիկ է․ ես ուզում եմ քեզ ինձանից պատմել ու լսել քեզ։ Դու հայելի էիր, որ արտացոլում էր ինձ ու դու ծուռ հայելի չէիր։ Ես արտացոլանքս տեսնելու կարիք եմ զգում։ Բայց դու չես խոսում, հո չե՞մ ստիպելու որ խոսես հետս։ Իսկ եթե դու չես խոսում, ես ո՞նց խոսեմ։

    Քեզանից երեք բան հաստատ սովորել եմ․ գնալ, երբ մարդիկ չեն ուզում, որ մնաս, թողնել որ թեյը սառի ու նամակների համար ծրարներ սարքել։ Իսկ էս նամակը թող անծրար մնա, գուցե էդ ժամանակ կարդաս։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.12.2018), Progart (06.12.2018), Sambitbaba (06.12.2018), StrangeLittleGirl (06.12.2018), Ուլուանա (18.12.2018)

  15. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո հանդեպ զգացմունքներս տարբեր էին, են ու կլինեն: Դու մեկ ընկեր ես, մեկ ֆանտազմ, մեկ մանկության սեր, մեկ հարազատ մարդ, մեկ թշնամի, մեկ մրցակից, մեկ չհարգող ու չհարգվող, մեկ տարօրինակ ու անբացատրելի մի երևույթ: Բայց մենք իրար մտովի երբեք չենք լքում: Թե՛ սիրո, թե՛ ատելության, թե՛ մրցակցության դառը պահերին մենք մտովի իրար հետ ենք: Ի՞նչ ենք ուզում մենք իրարից: Ինչի՞ ենք շփվում ժամանակ առ ժամանակ, թեև շփումը վերականգնում ա մեր դառը վերքերը: Ինչի՞ համար են իմ ու քո ճանապարհներն անընդհատ հատվում: Մենք իրար համար չենք, չէ: Ես դրանում համոզված եմ: Բայց ի՞նչ նպատակի են ծառայում մեր հատվող ճանապարհները: Չգիտեմ: Գիտեմ միայն մի բան. որ մենք ամեն ինչ զգացել ենք իրար հանդեպ, բացի անտարբերությունից: Ինչի՞ ա էդքան դժվար իրար անտեսելն ու իրար մոռանալը: Ինձ մի՛ ատիր, պետք չի: Ոչ էլ սիրիր կամ հարգիր: Ուղղակի անտեսիր: Ես փորձում եմ: Գոնե փորձում եմ: Գոնե:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.12.2018), Sambitbaba (06.12.2018)

  17. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մի օր նորից սկսեմ ստեղծագործել, դու անպայման կհայտնվես պատմվածքներիցս մեկում: Քո զարմանահրաշ պատմություններով, որոնք տարիներ առաջ զվարճացնում էին ինձ, իսկ հիմա միայն լիքը զարմանք են առաջացնում, թե դու ոնց չես փոխվում: Քո աշխարհն էլի նույն ֆանտաստիկն է՝ թռչող մարդկանցով, մահացածներին կյանք տվող հրաշագործներով, միստիկ զուգադիպություններով, վառ արկածների մեջ չթառամող առօրյայով:
    Ու դու պատմում ես դրանք՝ առանց շունչ քաշելու, ժամեր շարունակ: Պատմածներումդ դու հիշատակում ես քո բոլոր խնդիրներն ու ծաղրում դրանք: Էդ խնդիր կոչվածներին դու գունավոր շորեր ես հագցնում ու բեմ բարձրացնում՝ քո ստեղծած կախարդական հեքիաթի ներկայացման համար:
    Դու ծիծաղում ես ու տխրում, բայց ոչ մի պահ չես դադարում պատմել, և երբևէ չլսված զավեշտալի բառախաղերն առատորեն դուրս են հորդում քո պատմություններից: Ես արդեն տեսնում եմ մուլտիկից փախած քո կոլեգաներին, քո այլմոլորակային շեֆին, քո մանյակ հարևաններին, քո կախարդ բժշկին, իսկ դու իսկական Դոն Քիշոթն ես կամ Մյունխաուզենը կամ էլ ուղղակի ԴՈւ:
    Պատմելիս թափահարում ես ձեռքերդ ու խփում շուռ տալիս սեղանին դրված բաժակները: Դրանք ընկնում են գետնին ու ջարդուփշուր լինում՝ միջի պարունակությունը ցփնելով կողքի սեղաններին նստածների վրա: Մյուս բաժակները կամաց մի կողմ եմ դնում ու գերմաներենով ներողություն խնդրում կողքի մարդկանցից, որոնց հետ գուցե արդեն հնարավոր լիներ հայերեն խոսել՝ լեզվի էդպիսի ինտենսիվ աուդիտորական կուրսից հետո, որն առատաձեռնորեն սփռել ես շուրջդ:
    Հետո քայլում ենք ժամերով, ու տուն եմ հասնում կեսգիշերին, որ անկողին մտնելուն պես ստանամ քո հաղորդագրությունը, իսկ առավոտյան արթնանամ քո զանգից:
    Դու ոչինչ չգիտես իմ մասին, ոչ էլ ուզում ես իմանալ, այլ միայն պատմում ես ու պատմում...
    Մի օր գրելու եմ քո մասին՝ ավելի երկար, ավելի սիրուն: Ու եթե ի վերջո հասնես պատմություններիդ վերջին և մի պահ լռես, ցույց կտամ գրածս, որ կարդաս, մի կարգին շունչ քաշես ու նոր բան պատմես:
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.08.2019, 12:28:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (31.08.2019), Sambitbaba (30.08.2019), StrangeLittleGirl (01.09.2019), Գաղթական (30.08.2019), Ուլուանա (30.08.2019)

  19. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազների տևողությունն իրականում երկար չի, ինչքան գիտեմ, բայց էս մեկը, թվում էր, թե ժամերով էր։ Առաջին անգամը չի, որ նման բովանդակության երազը մոտս կարծես թե ամբողջ գիշեր է տևում։
    Քեզ հետ կապված երազները սովորաբար երկու տեսակի են լինում։

    Մեկը մոտավորապես հետևյալ բովանդակությունն ունի։ Երկուսով նույն տարածքում ենք, բայց դու ինձ չես տեսնում, չես լսում, կարծես աննյութական լինեմ։ Ես հաճախ սկսում եմ գոռալ, բայց ձայնս քեզ չի հասնում։ Դու լավ ես, քեզ ոչինչ չի անհանգստացնում, քո գործով ես զբաղված, իսկ ես մեջտեղից պատռվում եմ։ Էս կարգի երազներ վաղուց չեմ ունեցել։

    Մյուսն ավելի դրական մոտիվներով է ու շատ պարզ․ մենք նույն տարածքում ենք ու իրար հետ։ Սովորաբար էդպիսի երազներում քո ֆիզիկական մոտիկությունը լրիվ զգում եմ, կարող եմ կպչել ձեռքիդ, խոսել հետդ կամ ուղղակի զգալ, որ նայում ես ինձ, հետս ես։ Մեր շուրջը սովորաբար ուրիշ մարդիկ էլ են լինում, ու ընդհանուր ինչ-որ ոգևորող, ուրախ մթնոլորտ է տիրում։ Ու կարծես ես տարիքով ավելի փոքր լինեմ, անհամեմատ ավելի փոքր ։) Դու էլ։

    Իրականում երկու տեսակի երազներն էլ ահագին երկար ժամանակ չէի ունեցել, բայց երկրորդը սկսեց որոշ ժամանակ առաջ նորից հայտնվել։
    Երազները երբեմն շատ հստակ են, գլուխ ջարդելու կարիք չկա։

    Իմ ընկերոջն եմ կարոտում։ Ու իմ՝ քեզ ընկեր լինելը։ Իրար հետ լիիիքը խոսելը։ Ամեն անկապությունից։ Իրար անուններ տալը։ Իրար նայելը, իրար տեսնելը՝ առանց նայելու։
    Իրար կողքի ուղղակի գտնվելը։
    Քո ֆիզիկական ներկայությունն եմ կարոտում, քո շոշափելի, նյութական լինելը։ Քո ձայնը, աչքերիդ արտահայտությունը, ձեռքիդ ափերը։
    Ու որ կողքիդ հա էն միտքն է գալիս, որ ահավոր quirky ես ու խնդիր չունես դրա հետ (դե մեծամասամբ): Մեկ-մեկ էլ պաշտպանվելու ցանկություն է առաջանում, որովհետև եթե բոլոր quirk-երդ դուրս թողնես, կողքիդ մարդը պիտի իր գլխի ճարն ինքնուրույն տեսնի ։)

    Կարոտում եմ քեզ մեր տանը՝ մի քիչ շփոթված հայացքով։ Կարոտում եմ քեզ դրսում՝ ժպտալիս, ու գրկելու պատրաստ բաց ձեռքերով, ու էնքա՜ն ջահել։ Կարոտում եմ քո մասին ուրիշ ընկերների հետ բարի զավզականալուն։ Կարոտում եմ տեսադաշտից քո անհետանալ-հայտնվելները, չնայած․․․ էս մեկը չեմ էլ հասցնում կարոտել ։)

    Ու մնացած ամբողջ հսկայական կույտի մեջ, որ հավաքվել է տարիներով, ես միևնույն է ամենաշատն իմ ընկերոջն եմ կարոտում։ Ու իմ՝ քեզ ընկեր լինելը։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.04.2023), մարդ եղած վախտ (21.03.2023), Նաիրուհի (01.04.2023), Ուլուանա (21.03.2023)

  21. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազիս մեջ քեզ էի տեսել։

    Դու իմ կյանքից ու երազներից վաղուց էիր հեռացել։ Բայց վերջերս հայտնվեցիր երազումս, ու ես նորից հիշողությունների գիրկն եմ ընկել։ Ո՞նց ես։

    Հեռավոր 2010-ին մենք հինգ ընկերուհիներով հավաքվում էինք Կասկադում, զրուցում ժամերով, ֆոտոներ անում, երգեր լսում ականջակալներն իրար հետ կիսելով։ Ասենք, էնքան էլ հինգ ընկերուհիներ չէինք։ Տ.-ն էր մեզ բոլորիս միավորում։ Նույն Տ.-ն, որ այժմ եղբորդ կինն է, որի հետ հաճախ եմ խոսում, որն այն ժամանակ պարզապես քո ընկերուհին էր ու որի կողքին կանգնելու պատճառով քեզնից հեռացա։

    Հիշում եմ քեզ՝ կարճ, խառնված խուճուճ մազերդ, կապույտ աչքերդ, անշպար դեմքդ, տափակ կոշիկներդ (օ՜, ինչպիսի՜ հանցագործություն հայ աղջկա համար հեռավոր 2010-ին), ուսապարկդ։ Ինձ թվում էր՝ հազիվ իմ խելքի մեկին եմ գտել տաղտկալի Երևանում, որտեղ մեր տարիքի աղջիկներից շատ կոնկրետ սպասելիքներ ունեն։ Դու ազատ էիր բառիս բուն իմաստով։ Ու ոչ մի կաղապարի մեջ չէիր տեղավորվում։

    Ու երևի ամենաքիչը քեզնից կսպասեի ամուսնանալ ավանդական խանդոտ հայ տղամարդու հետ, տեղափոխվել մի խուլ եվրոպական քաղաք՝ ընտանիքից ու ընկերներից հեռու, կապերը խզել բոլոր ընկերուհիներիդ հետ, որովհետև ամուսինդ էր այդպես ուզում, ունենալ երեխաներ, դառնալ տնային տնտեսուհի, մազերդ երկարացնել ու ֆենել՝ ստանալով կնիկական սանրվածք, շպարվել այնպես, որ աչքերիդ կապույտն այլևս ոչ ոք չնկատի։

    Վերջին անգամ քեզ 2013-ի աշնանն եմ տեսել՝ հարսանիքիցդ մի քանի օր առաջ։ Շփոթված էիր, զարմացած, որ Հայաստանում եմ։ Ես էլ չգիտեի՝ ինչ ասել, որովհետև թեև ամիսներ առաջ կռվել էինք Տ.-ի պատճառով, բայց չէինք խռովել իրարից։ Դու ինձ հարսանիքիդ չէիր հրավիրել, իսկ ես քեզ Ֆեյսբուքի նոր հաշվովս ընկերության առաջարկ չէի ուղարկել։ Իմաստ էլ չկար. ապագա ամուսինդ քեզ չէր թողնելու Ֆեյսբուք մտնել։ Ու հին պրոֆիլս ջնջած լինելով՝ ես այն բացառիկներից էի, որի հետ հաղորդակցությունն ամուսինդ չէր կարդալու։ Կարդար էլ, դժվար որևէ բան գտներ. մեր շփման ամենահյութալի հատվածներն իրական կյանքում էին։

    Տ.-ի ու Լ.-ի հետ մինչև հիմա շփվում եմ։ Լ.-ին նույնիսկ տարին մի քանի անգամ տեսնում եմ Հայաստանում կամ եվրոպական տարբեր քաղաքներում։ Քեզնից երբեք չենք խոսում։ Կարծես գոյություն էլ չես ունեցել։ Իսկ ես նստած ինքս ինձ հարցնում եմ ինչու՞ երազիս մեջ հայտնվեցիր հենց էնպես, առանց նախազգուշացման։

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.04.2023), Sambitbaba (10.04.2023), մարդ եղած վախտ (08.04.2023)

  23. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազումս երազ էի տեսել։

    Էդ երազում տեսել էի, որ ես բոլորի ընկերն ու ընկերուհին եմ ու իմ բոլոր ընկեր-ընկերուհիները ինձ տեսնում են իրենց երզաներում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.04.2023), մարդ եղած վախտ (10.04.2023), Նաիրուհի (10.04.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •