User Tag List

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 208 հատից

Թեմա: Հասարակաց տների օրինականացում

  1. #46
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան էլ հարմար օրինակներ չես բերել Արշակ ջան:
    Սպանություն, գողություն բան, դրանք բոլորը քրեորեն պատժելի երևույթներ են, չնայած որ հա, դրանք էլ են միշտ եղել ու կմնան:

    Իսկ կոնկրետ մարմնավաճառությունը շատ երկրներում լեգալ բիզնեսա համարվում ու նույն Հայաստանում էլ հիմնականում դրա վրա աչք են փակում ու ստվերում գործելով վնասա թե առաջարկողի ու թե սպառողի համար:
    Գաղթական ջան, մարմնավաճառությունն էլ Հայաստանում քրեորեն պատժելի երևույթ ա, ու սաղ աշխարհում ա եղել քրեորեն պատժելի, այլ հարց ա, որ դեմը առնելու ձևեր չգտնելու պարագայում որոշ երկրներ համակերպվել են։ Բայց էն ա՝ Շվեդիայի պես զարգացած երկրները որոշակի լուծում են գտել ու էդ լուծումը փաստորեն քիչ–քիչ տարածվում ա աշխարհում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #47
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզվեցի ))
    Ոչինչ, սաղ զարգացած աշխարհում որ առաջիկա մի տաս տարում էդ պրակտիկան տարածվի, տաս տարի ուշացումով դու էլ կհամոզվես
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #48
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես էն կարծիքին չեմ, որ զարգացած աշխարհն ինչ անում ա, ճիշտ ա անում:

    Ես կարող եմ համաձայնվել, որ դա արդյունավետ գործիք ա մարմնավաճառության դեմ պայքարելու համար: Բայց չեմ կարող համաձայնվել որ ազնիվ ու լավ գործիք ա:

    Ու չեմ կարող համաձայնվել, որ միակ գործիքն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեկ էլ եմ ամեն դեպքում վստահ չեմ, որ մարմնավաճառության դեմ պայքարել պետք ա: Բայց էդ առանձին թեմա ա, որին պատրաստ չեմ ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #50
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էն կարծիքին չեմ, որ զարգացած աշխարհն ինչ անում ա, ճիշտ ա անում:

    Ես կարող եմ համաձայնվել, որ դա արդյունավետ գործիք ա մարմնավաճառության դեմ պայքարելու համար: Բայց չեմ կարող համաձայնվել որ ազնիվ ու լավ գործիք ա:

    Ու չեմ կարող համաձայնվել, որ միակ գործիքն ա:
    Իհարկե, զարգացած աշխարհը եթե մի բան անում ա, դա դեռ ապացույց չի որ ճիշտ ա անում, բայց հիմա շատ շրջանակներում առաջադեմ ա համարվում «հասարակաց տները պետք ա լեգալացնել» կարծիքը, ու նենց ահագին վստահ եմ, որ էս կարծիքիդ ձևավորման մեջ որոշակի շրջանակներում ձևավորված կարծիքը դեր ունեցել ա։ Նորմալ ա, ոչ մեկս էլ բացարձակ անկախ չենք մտածում, բոլորիս աշխարհայացքն էլ ահագին չափով մեր շրջապատով ու միջավայրով ա ազդվում։

    Իսկ ազնիվ լինելու առումով, եղած լուծումներից կարծում եմ ամենաազնիվն ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #51
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ միակի մոմենտով՝ նշածս օրենքը միակ գործիքը չի իհարկե։ Ամենակարևորը հասկանալն ա մարմնավաճառության դրդող պատճառները ու դրանք վերացնելը, ինչի ուղղությամբ կարծում եմ օրինակ Շվեդիան ահագին առաջ ա գնացել։

    Մի ուրիշ թեմա էլ մարմնավաճառության կլիենտների կլիենտ դառնալու պատճառներն են, որի վերացման ուղղությամբ էլ հասարակությունը աշխատելու լիքը տեղ ունի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #52
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, զարգացած աշխարհը եթե մի բան անում ա, դա դեռ ապացույց չի որ ճիշտ ա անում, բայց հիմա շատ շրջանակներում առաջադեմ ա համարվում «հասարակաց տները պետք ա լեգալացնել» կարծիքը, ու նենց ահագին վստահ եմ, որ էս կարծիքիդ ձևավորման մեջ որոշակի շրջանակներում ձևավորված կարծիքը դեր ունեցել ա։ Նորմալ ա, ոչ մեկս էլ բացարձակ անկախ չենք մտածում, բոլորիս աշխարհայացքն էլ ահագին չափով մեր շրջապատով ու միջավայրով ա ազդվում։

    Իսկ ազնիվ լինելու առումով, եղած լուծումներից կարծում եմ ամենաազնիվն ա։
    Արշ ջան, իհարկե՛ դեր ունեցել ա, որպես խթանիչ, հարցի մասին մտածելու համար ))
    Ու իհարկե Շվեդիայի օրինակը ինչքան տարածվի, էնքան ավելի հաճախ էդ հարցին կանդրադառնամ: Բայց մի տեսակ չեմ կարծում, որ մոտեցումս փոխվի, որտև էստեղ սկզբունքային բախում կա: Բացատրեմ, միլիոն պատճառ կա, որ մարդիկ կողմ են լինում հասարակաց տների լեգալացնելու գաղափարին: Իմ համար առանցքային պատճառն էն ա, որ ես սկզբունքորեն հիմարություն եմ համարում ունենալ օրենք, որը գիտես, որ պիտի անշեղորեն խախտվի: Շվեդայի օրինակը մեկ այլ անշեղորեն խախտման դրվագ ա: Ի դեպ առավել քան վստահ եմ, որ ավելի շատ տարածված ա, քան խոսում են դրա մասին, որտև եթե ասենք Հայաստանում մարդը հանգիստ կասի, որ մարմնավաճառի ծառայությունից ա օգտվել, էդտեղ վախենալով չի ասի: Այսինքն իմ խորին համոզմամբ ստվերն ա շատացել, որն իհարկե չեմ կարող պնդել. ընդամենը ինտուիցիա ա, չեմ խորացել էդ թեմայով, ոչ ստատիստիկա ունեմ, ոչ բան: Ինչ-որ ա, բան չմնաց, մի տաս տարուց կտեսնենք փոխվե՞լ ա կարծիքս, թե՞ չէ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #53
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախպեր, իմ հասկանալով, մարմնավաճառության ամենաբացսական կողմերից մեկն էնա, որ շատ աղջիկներ հայտնվում են էդ բնագավառում իրենց կամքին հակառակ:
    Նույն Հոլանդիայում էս բիզնեսը հիմնականում վերահսկվումա ալբանական մաֆիայի կողմից իսկ բիզնեսից ստացված եկամտի առյուծի բաժինը տնօրինվումա թագավորական ընտանիքի կողմից:

    Աղջիկների իրենց կամքին հակառակ էս բիզնեսում հայտնվելու մեխանիզմը շատ պարզա.
    հիմնականում արևելա-եվրոպական երկրներից հավաքագրվում են բարետես աղջիկներ, որոնց խոստացվումա լավ վարձատրվող աշխատանք արևմտա-եվրոպական կոնտինենտում: Վերցնում են նրանց անձնագրերը ու ճամփու դնում Հոլանդիա:
    Տեղ հասնելով ու փաստի առաջ կանգնելով` աշխատուժն այլևս ստիպվածա լինում ենթարկվել խաղի տեղական կանոններին, քանի որ այլ ճար չունի` առանց անձնագիր ու վախենալով, փախչելու դեպքում, ալբանացիների հետապնդումից, որոնց քաջ հայտնի են նրանց իրական տվյալներն ու հասցեն:

    Էս ամենը բոլորին հայտնիա ու լիքը անգամ ամենուր քննարկվելա:
    Բայց բիզնեսը կա ու ծաղկումա:

    Հիմա, եթե էսպիսի երևույթներ բացառվեն` խիստ վերահսկողության արդյունքում, ու իրենց ունակությունները սպառողներին մատուցեն միայն ցանկացողները, խնդիրն ինչումա, չգիտեմ..

    Ի դեպ` թիթեռնիկների դեմ բռնությունը, նույն Հոլանդիայում, բացառվածա, քանի որ բոլորի սենյակներում կան կոճակներ, որոնք սեղմելու դեպքում գալիս հանդուգնին հավաքում տանում են` ոնց օրինակ Խրոնինգեն քաղաքում մի խումբ հայերի էին հավաքել տարել, ովքեր թիթեռնիկ հայուհի էին հայտնաբերել ու նրանից ֆուտբոլի գնդակ սարքել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #54
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշ ջան, իհարկե՛ դեր ունեցել ա, որպես խթանիչ, հարցի մասին մտածելու համար ))
    Ու իհարկե Շվեդիայի օրինակը ինչքան տարածվի, էնքան ավելի հաճախ էդ հարցին կանդրադառնամ: Բայց մի տեսակ չեմ կարծում, որ մոտեցումս փոխվի, որտև էստեղ սկզբունքային բախում կա: Բացատրեմ, միլիոն պատճառ կա, որ մարդիկ կողմ են լինում հասարակաց տների լեգալացնելու գաղափարին: Իմ համար առանցքային պատճառն էն ա, որ ես սկզբունքորեն հիմարություն եմ համարում ունենալ օրենք, որը գիտես, որ պիտի անշեղորեն խախտվի: Շվեդայի օրինակը մեկ այլ անշեղորեն խախտման դրվագ ա: Ի դեպ առավել քան վստահ եմ, որ ավելի շատ տարածված ա, քան խոսում են դրա մասին, որտև եթե ասենք Հայաստանում մարդը հանգիստ կասի, որ մարմնավաճառի ծառայությունից ա օգտվել, էդտեղ վախենալով չի ասի: Այսինքն իմ խորին համոզմամբ ստվերն ա շատացել, որն իհարկե չեմ կարող պնդել. ընդամենը ինտուիցիա ա, չեմ խորացել էդ թեմայով, ոչ ստատիստիկա ունեմ, ոչ բան: Ինչ-որ ա, բան չմնաց, մի տաս տարուց կտեսնենք փոխվե՞լ ա կարծիքս, թե՞ չէ
    էդ սկզբունքով, ոնց արդեն ասեցի․ տենց երկիր չկա, ուր գողություններ, սպանություններ չեն լինում, կոռուպցիա չկա, վարորդները մեքենայի արագությունը չեն չարաշահում։ Բայց մեկ ա օրենքներ կան չէ՞ արգելող, որոնց նպատակը արատավոր երևույթը զսպելն ա, չնայած բոլորս էլ գիտենք, որ էդ երևույթները ի սպառ չեն վերանալու մոտ ապագայում (ինչքան էլ որ հանուն պոպուլիզմի Նիկոլը ասի՝ ԶՐՈ՜

    ՈՒ հա, Շվեդիայում էլ էդ օրենքը ընդունելուց հետո որոշակի չափով ընդհատակ են անցել էդ ծառայությունները, բայց առնվազն էլ փողոցում չեն լռվցնում մարմնավաճառները ու միևնույն ժամանակ մարմնավաճառները օրենքով պաշտպանված են։ ՈՒ հա, մարմնավաճառների քանակը դժվար ա օբյեկտիվ գնահատել ու կարծիքները միանշանակ չեն, բայց որոշակի գնահատականներ կան ստվերային մարմնավաճառության ծավալների ու ամեն դեպքում ծավալները անհամեմատ քիչ են հարևան երկրներից։ Չնայած մինչև էս օրենքի ընդունելն էլ էին ահագին քիչ Շվեդիայում։ Էդ էլ երևի կանխարգելիչ միջոցների՝ ընդհանուր առողջ ու ցիվիլ հասարակություն զարգացնելու, կանանց իրավունքների բարձր մակարդակի, սոցիալական ապահովության ու չքավորության ցածր մակարդակի և այլնի շնորհիվ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ սկզբունքով, ոնց արդեն ասեցի․ տենց երկիր չկա, ուր գողություններ, սպանություններ չեն լինում, կոռուպցիա չկա, վարորդները մեքենայի արագությունը չեն չարաշահում։ Բայց մեկ ա օրենքներ կան չէ՞ արգելող, որոնց նպատակը արատավոր երևույթը զսպելն ա, չնայած բոլորս էլ գիտենք, որ էդ երևույթները ի սպառ չեն վերանալու մոտ ապագայում (ինչքան էլ որ հանուն պոպուլիզմի Նիկոլը ասի՝ ԶՐՈ՜
    Արշ ջան, արի հիմա չբռնեմ յեքա տեքստով սկսեմ բացատրել, թե ինչի էի գրել «անշեղորեն խախտվել»:
    Բայց կարճ կարող եմ ասել, որ հասարակական գիտակցության մեջ դրա նկատմամբ վատ վերաբերմունք ստանալն ա դեռ խնդիր: Գողությունը, սպանությունը բոլորս էլ գիտենք որ վատ ա: Արագության չարաշահումը գիտենք ինչի համար ա արգելված ու մեկ ա էս առումով լիքը աշխատելու տեղ ունենք: Մարմնավաճառի ծառայությունը միանշանակ վատ բան հասարակության մեջ չի դիտարկվում: Ոչ օգտվողի հանգամանքն ենք խիստ բացասական ընկալում, ոչ մարմնավաճառի խնդիրներն ենք լուրջ դիտարկում: Երբ ասում եմ «ենք», նկատի ունեմ շվեդ հասարակությանն էլ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #56
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, իմ հասկանալով, մարմնավաճառության ամենաբացսական կողմերից մեկն էնա, որ շատ աղջիկներ հայտնվում են էդ բնագավառում իրենց կամքին հակառակ:
    Նույն Հոլանդիայում էս բիզնեսը հիմնականում վերահսկվումա ալբանական մաֆիայի կողմից իսկ բիզնեսից ստացված եկամտի առյուծի բաժինը տնօրինվումա թագավորական ընտանիքի կողմից:

    Աղջիկների իրենց կամքին հակառակ էս բիզնեսում հայտնվելու մեխանիզմը շատ պարզա.
    հիմնականում արևելա-եվրոպական երկրներից հավաքագրվում են բարետես աղջիկներ, որոնց խոստացվումա լավ վարձատրվող աշխատանք արևմտա-եվրոպական կոնտինենտում: Վերցնում են նրանց անձնագրերը ու ճամփու դնում Հոլանդիա:
    Տեղ հասնելով ու փաստի առաջ կանգնելով` աշխատուժն այլևս ստիպվածա լինում ենթարկվել խաղի տեղական կանոններին, քանի որ այլ ճար չունի` առանց անձնագիր ու վախենալով, փախչելու դեպքում, ալբանացիների հետապնդումից, որոնց քաջ հայտնի են նրանց իրական տվյալներն ու հասցեն:

    Էս ամենը բոլորին հայտնիա ու լիքը անգամ ամենուր քննարկվելա:
    Բայց բիզնեսը կա ու ծաղկումա:

    Հիմա, եթե էսպիսի երևույթներ բացառվեն` խիստ վերահսկողության արդյունքում, ու իրենց ունակությունները սպառողներին մատուցեն միայն ցանկացողները, խնդիրն ինչումա, չգիտեմ..
    Ախպեր ջան, էն ա դու ինքդ էս ասում, որ նույնիսկ Հոլանդիայի պես զարգացած օրենքի երկրում ալբանական մաֆիան ա էդ աղջիկներին խաբում բերում, ու բիզնեսն էլ ծաղկում ա։ Էլ ո՞նց կարան էդ երևույթները բացառվեն։

    Իսկ մարմնավաճառության բացասական կողմերը շատ–շատ են, առաջին հերթին մարմնավաճառների համար, տրաֆիկինգ, բռնություն, մարդու առարկայացում, սեռական վարակներ և այլն, լիքը դետալներ կան, որ առաջին հայացքից չենք խորանում։ ՈՒ ոչ միայն մարմնավաճառների համար։ Կլիենտների համար էլ, նրանց ընտանիքների համար էլ և այլն։ Որ խոսենք հա կխոսենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #57
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր ջան, էն ա դու ինքդ էս ասում, որ նույնիսկ Հոլանդիայի պես զարգացած օրենքի երկրում ալբանական մաֆիան ա էդ աղջիկներին խաբում բերում, ու բիզնեսն էլ ծաղկում ա։ Էլ ո՞նց կարան էդ երևույթները բացառվեն։

    Իսկ մարմնավաճառության բացասական կողմերը շատ–շատ են, առաջին հերթին մարմնավաճառների համար, տրաֆիկինգ, բռնություն, մարդու առարկայացում, սեռական վարակներ և այլն, լիքը դետալներ կան, որ առաջին հայացքից չենք խորանում։ ՈՒ ոչ միայն մարմնավաճառների համար։ Կլիենտների համար էլ, նրանց ընտանիքների համար էլ և այլն։ Որ խոսենք հա կխոսենք։
    Եղբայր, թրաֆիկինգի ու բռնության մասին խոսեցի:
    Սեռական վարակների մասին` նույնպես:

    Իսկ կլիենտների ընտանիքների մասին.. դե ներողություն, սա արդեն էն թեման չի, որ դա էլ էստեղ քննարկենք..

    Համենայն դեպս` ըստ շուկայան օրենքի, ինչքան կա պահանջարկ, էնքան էլ կլինի առաջարկ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #58
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշ ջան, արի հիմա չբռնեմ յեքա տեքստով սկսեմ բացատրել, թե ինչի էի գրել «անշեղորեն խախտվել»:
    Բայց կարճ կարող եմ ասել, որ հասարակական գիտակցության մեջ դրա նկատմամբ վատ վերաբերմունք ստանալն ա դեռ խնդիր: Գողությունը, սպանությունը բոլորս էլ գիտենք որ վատ ա: Արագության չարաշահումը գիտենք ինչի համար ա արգելված ու մեկ ա էս առումով լիքը աշխատելու տեղ ունենք: Մարմնավաճառի ծառայությունը միանշանակ վատ բան հասարակության մեջ չի դիտարկվում: Ոչ օգտվողի հանգամանքն ենք խիստ բացասական ընկալում, ոչ մարմնավաճառի խնդիրներն ենք լուրջ դիտարկում: Երբ ասում եմ «ենք», նկատի ունեմ շվեդ հասարակությանն էլ
    Հայաստանում ԽԾԲ–ն էլ հասարակության մեծ մասը օկ ա համարում, քաղաքում ամրագոտի գցելն էլ դեբիլություն ա։ ՈՒ տենց լիքը վատ երևույթներ կան, որ միանշանակ սխալ, քրեորեն պատժելի են, բայց տգետ հասարակության մեծ մասը պրոբլեմ չի տեսնում։ Բայց էդ բացասական երևույթները զսպող օրենքները ռադ չենք անում, ԽԾԲ–ն բիզնեսի չենք վերածում։
    Հա, մարմնավաճառի ծառայությունից օգտվելը միանշանակ վատ բան չի ընկալվում հասարակության մեջ, բայց մարմնավաճառը «փչացած» ա, ու մարդահաշիվ չի, դրանց հետ ոնց էլ վարվես հասարակությունը պրոբլեմ չի տեսնի․ ուզում ես ծեծի, ուզում ես բռնաբարի և այլն։ Է հետո՞։ ՈՒրեմն ասենք դե հիմա տենց ա, տենց էլ մնալու ա ու ոչ մի բան չանե՞նք էն ուղղությամբ որ էդ վերաբերմունքը փոխվի։
    Էն ա փակ տարածքում, երեխաների մոտ ծխելու մեջ էլ հասարակությունը ոչ մի պրոբլեմ չէր տեսնում, բայց վերջին տարիներին օրենքները խստացնելու, հետևողական լինելու ու քննարկումների արդյունքում վերաբերմունքը փոխվում ա։ Ցանկության դեպքում նույնը կարա լինի նաև մարմնավաճառության դեպքում։

    Իմիջիայլոց, շվեդ հասարակության մեջ արված հարցումները ցույց են տալիս, որ հասարակության ճնշող մեծամասնությունը գոհ ա ներկա օրենքից։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում ԽԾԲ–ն էլ հասարակության մեծ մասը օկ ա համարում, քաղաքում ամրագոտի գցելն էլ դեբիլություն ա։ ՈՒ տենց լիքը վատ երևույթներ կան, որ միանշանակ սխալ, քրեորեն պատժելի են, բայց տգետ հասարակության մեծ մասը պրոբլեմ չի տեսնում։ Բայց էդ բացասական երևույթները զսպող օրենքները ռադ չենք անում, ԽԾԲ–ն բիզնեսի չենք վերածում։
    Զսպող օրենքները:
    Եթե ասենք օրենք հանվի, որ կարելի ա մեքենան համարել տեխզննումն անցած համարել, եթե ամրագոտի չկա էլ, բայց հետո էդ ավտոյով երթևեկողին տուգանես ամրագոտի չգցելու համար, էդ հիմարություն կլինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (27.06.2018)

  16. #60
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զսպող օրենքները:
    Եթե ասենք օրենք հանվի, որ կարելի ա մեքենան համարել տեխզննումն անցած համարել, եթե ամրագոտի չկա էլ, բայց հետո էդ ավտոյով երթևեկողին տուգանես ամրագոտի չգցելու համար, էդ հիմարություն կլինի:
    Հա, հետո՞, էդ ի՞նչ կապ ունի մարմնավաճառության զսպման շվեդական մոդելի հետ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •