Արշ ջան, իհարկե՛ դեր ունեցել ա, որպես խթանիչ, հարցի մասին մտածելու համար ))
Ու իհարկե Շվեդիայի օրինակը ինչքան տարածվի, էնքան ավելի հաճախ էդ հարցին կանդրադառնամ: Բայց մի տեսակ չեմ կարծում, որ մոտեցումս փոխվի, որտև էստեղ սկզբունքային բախում կա: Բացատրեմ, միլիոն պատճառ կա, որ մարդիկ կողմ են լինում հասարակաց տների լեգալացնելու գաղափարին: Իմ համար առանցքային պատճառն էն ա, որ ես սկզբունքորեն հիմարություն եմ համարում ունենալ օրենք, որը գիտես, որ պիտի անշեղորեն խախտվի: Շվեդայի օրինակը մեկ այլ անշեղորեն խախտման դրվագ ա: Ի դեպ առավել քան վստահ եմ, որ ավելի շատ տարածված ա, քան խոսում են դրա մասին, որտև եթե ասենք Հայաստանում մարդը հանգիստ կասի, որ մարմնավաճառի ծառայությունից ա օգտվել, էդտեղ վախենալով չի ասի: Այսինքն իմ խորին համոզմամբ ստվերն ա շատացել, որն իհարկե չեմ կարող պնդել. ընդամենը ինտուիցիա ա, չեմ խորացել էդ թեմայով, ոչ ստատիստիկա ունեմ, ոչ բան: Ինչ-որ ա, բան չմնաց, մի տաս տարուց կտեսնենք փոխվե՞լ ա կարծիքս, թե՞ չէ
Էջանիշներ