Պոռնկությունը դա մի երևույթ է, որ եղել է ու կմնա միշտ և ամենուր:
Հայաստանում ու մասնավորապես Երևանում բոլորին քաջ հայտնի էին ընդհատակյա հասարակաց տներն ու պոռնիկների կուտակման վայրերը:
Սրանից անմասն չէր նաև ոստիկանությունը, ում հովանավորության ներքո էլ իրենց գոյությունն էին պաշտպանում նման վայրերը:
Չնայած մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես է այդ «հովանավորչությունը» շարունակվելու նոր իշխանության օրոք, երբ իսկապես հաջողվի կաշառակերության դեմ պայքարը:
Մյուս կողմից էլ հիմա Երևանում ինտիմ սպասարկման նոր տեսակի վայրեր են տարածվել՝ հանձինս այսպես կոչված մերսման սրահների:
ՈՒ նորից սրանց մուտքը բաց է նույնիսկ օրը ցերեկով:
Բայց էս ամենի բարոյական կողմից զատ կա մի այլ շատ կարևոր խնդիր՝ առողջականը:
Հայտնի չէ, թե այս բնագավառում զբաղված գիշերային թիթեռնիկներն ինչ հաճախականությամբ են ստուգվում դիսպանսերում ու արդյոք ստուգվում են ընդհանրապես:
Էլ չխոսանք սանիտարա-հիգիենիկ պայմանների ու պահպանակների առկայության մասին:
Մի ժամանակ, երբ կազինոները սկսեցին վերածվել հանրայօն չարիքի, որոշում կայացվեց այդ ամենը դուրս բերել Երևան քաղաքից ու կենտրոնացնել հայաստանյան Լաս-Վեգաս Փարաքարում:
Իսկ ի՞նչ կլինի, եթե վերը նշված բնագավառն էլ օրինականացնեն, դուրս բերեն բնակելի տարամքներից՝ կենտրոնացնելով մեկ տեղ (բարեր, հյուրանոցներ, հասարակաց տներ, սաունաներ և այլն առկայությամբ), որտեղ էլ ամեն սանիտարա-հիգիենիկ և մնացած ամեն ինչ կլինի խիստ հսկողության ներքո:
Էջանիշներ