1. Ինչո՞վ ազնիվ չի, տենց էլ չբացատրեցիր։
2. Դեմը չի առնում, նույն ձևով ոնց գողություն անելու, կամ ամրագոտի չգցելու արգելքը դեմը չի առնում, չի բացառում երևույթը, բայց զսպում ա։ Մասնավորապես մարմնավաճառի մոտ պոտենցիալ գնացողը գիտի, որ արգելված ա, քրեորեն պատժելի ա, ու շատ–շատերը անօրինականության սահմանը չեն հատի։ Զսպում ա, որովհետև ոստիկանությանը հնարավորություն ա տալիս բռնել ու պատժել մարմնավաճառի ծառայությունից օգտվողին, էդպիսով կանխելով հետագա դեպքերը։ Զսպում ա մարմնավաճառի նկատմամբ բռնությունը, մարմնավաճառությամբ զբաղվելու պարտադրանքը, որովհետև մարմնավաճառը կարող ա ցանկության դեպքում ոստիկանություն դիմի, առանց վախենալու, թե իրան էլ կդատեն, եթե պարզվի որ մարմնավաճառությամբ ա զբաղվել։
Ազնիվ լինելու մոմենտով սենց օրինակ բերեմ։
Պատկերացրու մեկը պայման ա կապում մի ուրիշի հետ, որ ինձ էսքան փող տուր, ու եթե չկարողանամ մի տարում վերադարձնել, ապա ստրուկդ եմ դառնում։ Կամ՝ տնեցիքիս փող տուր, ես քո ստրուկը կդառնամ հավերժ։ Ըստ էության գործարքը փոխադարձ համաձայնությամբ ա արվել, բայց «չգիտես ինչի» ստրկացնելը քրեորեն պատժելի ա, ստրկատերը բռնվելու դեպքում բանտում կփտի, մինչդեռ ինքնակամ ստրկացողին օրենքը չի պատժում, ստրկանալը օրենքով չի հետապնդվում: Այ քեզ անարդարություն, սենց ազնիվ չի

Էջանիշներ