User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Գրական դիմակ N18. Չարի լույս

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N18. Չարի լույս

    Դիմակը կբացվի հունիսի 28-ին։
    Բարի քննարկումներ ։)


    Չարի լույս

    Գորշ ամպերով էր պատված երկինքը, ինքն էլ շարժվում էր նեղ միջանցքով։ Չէր զարմացնում իրեն սա․ կեղտոտ փայտե հատակ, անգույն բարձր պատեր, իսկ վերևը՝ գորշ ամպեր։ Սովոր էր այսպիսի վայրերում գտնվել ու անվերջ քայլել։ Ժամանակն ու տարածությունը լրիվ կորած էին, կար միայն կեղտոտ ու անգույն միջանցք, առաստաղի փոխարեն էլ՝ անվերջ պտտվող մութ ամպեր։

    Երեխաների գզվռտոցի ձայներ եկան։ Միջանցքը անհետացել էր։ Սև էր աչքերի առաջ։ Անկողնում փորի վրա էր պառկած՝ դեմքով դեպի սավանը։ Գլխին էլ՝ բարձն էր։ Հաճախ էր գիշերը քնած վիճակում բարձը գլխին դնում։ Շարժվել չէր ուզում կամ չէր կարում։ Ցանկության ու կարողության միջև սահմանները վաղուց էին լղոզվել։ Միայն ձեռքով դանդաղ տարավ մահճակալի մյուս՝ ամուսնու կողմը։ Սուրենը գործի էր արդեն։ Այս մտքից կարծես անդունդն ընկներ։ Ձեռքերը դեպի բարձի երկու կողմերը տանելով՝ ամբողջ ուժով բարձը քաշեց գլխին։ Ուժ չկար։ Ձեռքերը անշարժացած խամաճիկի ձեռքերի նման ընկան դոշակին։

    Երեխաների ձայները գնալով ավելի էին բարձրանում։ Սովածանում էին ու շուտով գալու էին այստեղ՝ իր սենյակ։ Գարնանը իրեն համոզում էր վերկենալ ու երեխաներին մի կերպ նախաճաշ տալ՝ իմանալով, որ գնալու էին դպրոց, ու ինքը կկարողանար նորից գալ ու անկողնու մեջ ընկել։ Իսկ ամռանը դպրոց չկար։ Ամռանը մի նախաճաշով չէր պրծնելու։ Ամեն առավոտ այս միտքը ևս մի անդունդ էր իրեն հրում։ Առջևի օրվա կանխազգացումից ակամա մի կոկորդային ձայն հանեց՝ տնքո՞ց, ոռնո՞ց․․․ ամպերը գորշից դանդաղ փոխվում էին սևի։

    Վազելով ներս եկան․
    ― Մամ, սոված ենք, կգա՞ս նախաճաշ սարքես, ― մեծի՝ տղայի ձայնն ասաց։
    Փոքրի՝ աղջկա զվարթ ձայնն էլ հետևեց դրան․
    ― Բարի լույս, պապան գնացել ա գործի, ես էլ արդեն հինգ էջ կարդացել եմ գրքիցս, հիշո՞ւմ ես գրքի միջի ազջկան՝ մի նոր ընկեր ունի արդեն․․
    ― Հերի՜ք է, ― իրենից անկախ ճչաց։

    Զգաց, որ փոքրը ուր որ է լացելու է, իսկ դրանից իր ամպերը ավելի էին սևանալու։ Անմարդկային ուժ գործադրելով բարձը մի կողմ նետեց, ու գլուխը պտտեց դեպի երեխաները․
    ― Ան, քեզ հետ չէի, մտքումս էի։ Գիտես, որ մաման քեզ սիրում է, չէ՞, ― բառերը կարծես պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ։

    Ոտքերն իջեցրեց մահճակալից ցած ու կորացած մեջքը, մի կերպ անկողնուց պոկելով, փորձեց ուղղահայաց դիրքի բերել։ Խալաթը քաշեց մահճակալի կողքի փայտե աթոռիկից ու վրան գցեց։ Աթոռիկի վրա ինչ-որ բան զրնգաց։ Ջրով բաժակ էր, կողքն էլ՝ երկու հաբ։ Իսկ դիմացը մի փոքրիկ թղթի կտոր, վրան ձեռքով գրված․ «Բարի՜ լույս, իմ պայծառ արև։ Սիրում եմ քեզ, ― քո Սուրիկ»։

    Դողացող ձեռքը տարավ դեպի հաբերը։ Երկուսը միասին բերանը գցեց ու վրան բաժակի ջուրը լցրեց։ «Իսկ թուղթը թող մնա», ― մտածեց, ― «․․․ պլաստմասե, տձև, անիրական, կեղծ»։


    Խմբագրում՝ 24․06․18 (գրառման ավելացում՝ հեղինակի խնդրանքով)։


    Մաս երկրորդ

    Բանականության սպեկտր

    Արագ, արագ, արագ։ Պիտի հասցներ ավտոբուսին։
    ― Երեք հարյուր քսանութ, երեք հարյուր քսանինը, երեք հարյուր երեսուն․․․ ― մտքում հաշվելով արագ քայլում էր։ Չորրորդ անգամ էր, ինչ ավտոբուսով էր գնում դասի։ Առաջին օրը հաշվել էր՝ բնակարանից մինչև կանգառը ուղիղ վեց հարյուր տասներեք քայլ էր։ Նայեց ժամացույցին․ ութ, տասներկու, զրո յոթ։ Երեք րոպե տասներկու վայրկյան է ինչ քայլում էր։ Հանեց հեռախոսը, որ ստուգի հաջորդ ավտոբուսի իր կանգառ գալու ժամանակը։
    ― Երեք հարյուր ութսունչորս, երեք հարյուր ութսունհինգ․․․ չորս րոպե քսան վայրկյանից է գալու ավտոբուսը․․․ երեք հարյուր ութսունութ, երեք հարյուր ութսունինը․․․ կհասցնեմ, չորս հարյուր երկու, ― առանց դանդաղեցնելու շարունակեց հաշվված քայլերը։

    Մինչև այս շաբաթ առավոտները ավտոբուս չէր նստում․ մայրն էր տանում դասի։ Հետ գալն իր վրա էր, բայց հետ գալուց շտապելու տեղ չէր ունենում ու սովորաբար կանգառում նստած՝ դասագիրքը ծնկներին՝ սպասում էր առաջին ավտոբուսին։ Բայց հիմա ստիպված էր առավոտյան էլ ավտոբուսով գնալ։ Իսկ դա նշանակում էր հաշվարկ՝ րոպեներ, վայրկյաններ, քայլեր։

    Նստեց ավտոբուս, որը կիսադատարկ էր։ Այս ժամերին սովորաբար ավտոբուսը լիքն էր ուսանողներով ու գործի շտապողներով։ Բայց այսօր ուրբաթ էր, ու ավտոբուսում էլ նստելու ազատ տեղեր կային։ Մի դատարկ երկտեղանի նստարանի պատուհանին կից նստատեղում իջավ, ուսապարկն էլ դրեց ծնկներին։
    ― Ուրբաթ է, ուրեմն առաջին դասը այսօր պատմությունն է։ Պատմություն, պատմություն, պատմություն․․․ ― լուռ հանեց դասագիրքը, դրեց ուսապարկի վրա ու բացեց այսօրվա դասի էջը։

    Հաջորդ կանգառին մի տարեց տղամարդ նստեց կողքն ու սկսեց ուշադիր զննել դասագրքի բացված էջը։ «Մենակ թե չխոսի հետս», ― մտածեց տղան։ Բացում է բերանը․ երիտասարդը խորը շունչ քաշեց։
    ― Գիտության պատմությո՞ւն է։
    ― Եվրոպայի պատմությունն է․ գիտական հեղափոխություն, ռացիոնալիզմի ու լուսավորության դարաշրջանը։ Դասը Դեկարտի բանականության ուսմունքի մասին է, որը հետագայում նպաստեց դեդուկտիվ գիտական մեթոդին։ Մինչ ռացիոնալիզմը հասարակությունը առաջնորդվում էր ավանդական ուսմունքներով ու դոգմաներով։ Ռացիոնալիզմն առաջ բերեց բանականության գերակայությունը հավատքի ու կրոնական դավանանքների նկատմամբ։ Cogito, ergo sum․ մտածում եմ, ուրեմն կամ․․․

    Ավելին էր ասելու՝ դեռ գրքի բացված էջի մասին միտքը չէր վերջացրել, բայց տարեց տղամարդը գլուխը շրջեց, այնուհետև այնպես նստեց, որ կարծես տղայից խուսափելուց լիներ։ Դեմքը շիկացավ մի պահ, բայց սովոր էր արդեն այսպիսի վերաբերմունքին։ Հայացքը նորից ընկղմեց գրքի մեջ․
    ― Հինգ կանգառ անցել ենք, մնացել էլ է ևս տասնմեկը։ Առաջին դասս իննին է, կհասցնեմ մտնել գրադարանից մաթեմի խնդրագիրքը վերցնել, որ պատմությունից հետո ազատ ժամին երկուշաբթիի մաթեմի տնայինը անեմ։ Տասնչորս խնդիր է մնացել, հիսուն րոպեի ընթացքում միջինում գալիս է չորս րոպեից մի փոքր քիչ՝ ամեն խնդրի համար։ Մենակ թե այլևս հետս խոսացողներ չլինեն այսօր։
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.06.2018, 20:36:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.06.2018), LisBeth (23.06.2018), Mr. Annoying (23.06.2018), Sambitbaba (23.06.2018), Աթեիստ (25.06.2018), Արէա (24.06.2018), Ծլնգ (23.06.2018), Մուշու (26.06.2018), Նաիրուհի (24.06.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ֆսյո?))
    Էն տպավորությունն ա, որ վերնագիրը մի քանի վայրկյանում ա հորինվել, բայց փորձել ա էնպես անի, որ տպավորիչ լինի, փիլիսոփայական:ճճ
    Իսկ պատմությունը հասարակ ու անհետաքրքիր պատմություն էր, 5 րոպեում կարելի է գոնե 5 հատ էսպիսի սցենար մտածել:

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ֆսյո?))
    Էն տպավորությունն ա, որ վերնագիրը մի քանի վայրկյանում ա հորինվել, բայց փորձել ա էնպես անի, որ տպավորիչ լինի, փիլիսոփայական:ճճ
    Իսկ պատմությունը հասարակ ու անհետաքրքիր պատմություն էր, 5 րոպեում կարելի է գոնե 5 հատ էսպիսի սցենար մտածել:
    Գայլ ջան, ինձ համար վերնագրում առանձնապես փիլիսոփայություն չկար, գուցե մենակ մի քիչ բառախաղ՝ բարի-չարի, «չար» գրելու փոխարեն։
    Իսկ ժամանակի հարցը ինչու պիտի բացասական դիտվի․ էհ, գուցե հեղինակի մոտ էլ ստեղծագործության գաղափարը մի քանի վայրկյանում է առաջացել ու կողիքց էլ դեռ էլի մի քանի ուրիշ ստեղծագործական գաղափարներ։
    Պատմության թեման ինձ համար հետաքրքիր էր։ Հա, շատ բացված չի, մի դրվագ է միայն՝ մի ամբողջ իրականությունից պոկված։ Բայց մտածելու լիքը բան կա։
    Մի հատ ուշադիր նայեք պատմության միջի կնոջը։ Ի՞նչ եք տեսնում։

  5. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ քիչ էր՝ քննարկելու համար։

  6. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ քննարկման համար է դրված, փորձեմ գլուխ հանել։
    Անհասկանալի պահեր կային, որ անորոշացնում են պատմվածքը։ Օրինակ, "իսկ թուղթը թող մնա" - որևէ մեկը հասկացե՞լ է սրա իմաստը։ Իսկ ինչ պիտի աներ, եթե "չմնար", ոչնչացնե՞ր - ինչու՞, էդ թուղթն ունե՞ր որևէ այլ նշանակություն, քան ընթերցողին հուշելու համար, որ ամուսինն է հաբերը թողել։ Մի խոսքով էդ "մնալու" պահը չի հասկացվում ոչ մի ձև։

    Ընդհանուր առմամբ հոգեվիճակը լավ էր նկարագրված, ավելի ճիշտ հոգեվիճակից ծնվող ֆիզիկական վիճակը, բայց արհեստական էր "«Բարի՜ լույս, իմ պայծառ արև։ Սիրում եմ քեզ, ― քո Սուրիկ» գրությունը։ Առավոտյան հերթական բարլուսի երկտողը թողնող ամուսինը երկտողի մեջ դժվար ստորագրեր "քո Սուրիկ"։

    Ու հասկանալի չէր պատմվածքի նպատակը․ գուշակել, թե ով է այդ ամենի մեղավորը․ Սուրի՞կը, կնոջը տնային կալանքին կապած հասարակական կարգավիճա՞կը, թե՞ մի ուրիշ բան։ Գուցե ուրիշներն ավելի հստակ մտքեր ունենան։

    Հ․Գ․ Եթե լեզուն ևս քննարկվում է, ապա "աթոռակ", "աթոռիկ"-ի փոխարեն
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.06.2018, 18:34:

  7. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, ինձ համար վերնագրում առանձնապես փիլիսոփայություն չկար, գուցե մենակ մի քիչ բառախաղ՝ բարի-չարի, «չար» գրելու փոխարեն։
    Իսկ ժամանակի հարցը ինչու պիտի բացասական դիտվի․ էհ, գուցե հեղինակի մոտ էլ ստեղծագործության գաղափարը մի քանի վայրկյանում է առաջացել ու կողիքց էլ դեռ էլի մի քանի ուրիշ ստեղծագործական գաղափարներ։
    Պատմության թեման ինձ համար հետաքրքիր էր։ Հա, շատ բացված չի, մի դրվագ է միայն՝ մի ամբողջ իրականությունից պոկված։ Բայց մտածելու լիքը բան կա։
    Մի հատ ուշադիր նայեք պատմության միջի կնոջը։ Ի՞նչ եք տեսնում։
    Ոչ թե փիլիսոփայական ա, այլ փորձել է լինել էդպիսին: Մեր հայկական սերիալների չմշակված տեսակն ա:
    Իսկ պատմվածքը իրոք քննարկման ենթակա չէ: Կինը գտնվում է հոգեկան անհավասարկշիռ վիճակում, ավելի ճիշտ հիստերիկ վիճակա մոտը: Իսկ պատճառը եսիմ ինչն ա, օրինակ ամուսնուց շուբ ա ուզել չի տվել, ամուսնուն այլևս չի սիրում, սիրեկանը դավաճանելա, երեխայա կորցրել ու ոպշմ ինչ ուզենք կմտածենք:
    Մի փոքր տարօրինակ էր նամակի պահը: Հազվադեպ է պատահում, որ տղամարդը թղթի վրա գրի սիրում եմ ու դա լինի կեղծ, պլաստմասե:
    Կարճ ասած անհասկանալի, ոչ մի կարևոր բան չասող ու անհետաքրքիր պատմություն ա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (02.07.2018), Տրիբուն (24.06.2018)

  9. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր դրվագ ա։ Նախ ասեմ, որ դեպրեսսիվ ա, ու նկատի չունեմ որ տխուր տրտում ա։ Այլ որ հերոսուհին կարծես հենց էդ հիվանդության հետ գործ ունի։ Ինչը աչքիս կպավ միանգամից, էմոցիոնալ լաբիլությունն էր հերոսուհու մոտ, ու դրա լույսի տակ ամուսնու հոգատարության ինտերպրիտացիան։ Այսինք ես որ չեմ կարում սիրեմ, ինձ էլ չեն կարա սիրեն։ Կամ էլ դա կարա լինի զուտ պաշտպանողական պահ, կամ հակազդեցություն ամուսնու բացակայող զգացմունքների հանդեպ, բայց կոնկրետ այս դրվագում նման ենթադրության համար նյութ չկա։

    Հետո երեխաները ֆոկուսի մեջ չեն, թե հերոսուհու, թե պատմվածքի։ Իսկ նման ընտանեկան առօրյայի հիմնական ազդեցություն կրողներն իրանք են։ Մեծ տեղ եմ տալիս այն ընտանիքներին, որոնցում ցանկացած խնդիր շրջանցում ա երեխաներին, ու լուծումներ փնտրելուց առաջնահերթությունը հենց իրանց ա տրվում։ Բայց քանի որ տվյալ դեպքը կարծես սպեցիֆիկ ա, ու հերոսուհին անընդհատ իր ինքնամեղադրման,ինքնարժեքի նվազեցման, սեփական անձի հանդեպ խղճահարության ու սիրո բացակայության անառաստաղ լաբիրինթում ա, երեխաները դառնում են դրանց կոմպոնենտ։
    Էսքանը պարունակության մասին, դե իսկ շարադրանքը առանձնահատկություններ չունի, ու նամն բաներ գրելու համար, երևի համապատասխան մատուցման ձև ա։
    SWTS

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.06.2018), ivy (23.06.2018), Sambitbaba (24.06.2018), Արէա (24.06.2018), Նաիրուհի (24.06.2018), Ուլուանա (26.06.2018)

  11. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N18. Չարի լույս

    Հուսով եմ, որ հեղինակը սա իր մասին չի գրել ու նրա մոտ ամեն բան կարգին է:

    Տեսարանում մի կին է, ով ապրում է խորը դեպրեսիա:
    Բայց ամենաահավորն այն է, որ դա նրա համար հասցրել է դառնալ բնականոն վիճակ (ինչը երևում է երազի սցենայում) ու նա փորձ էլ չի անում դրանից դուրս գալու համար:

    Էնպես չի, որ դա իրեն դուր է գալիս:
    Թե դուր գար՝ միանգամից ինքն իրեն չէր շտկի երեխայի վրա դեպրեսիվ ժայթքումից հետո և նրա համար միևնույն կլիներ իրեն սատարող ամուսնու անկողնում բացակայությունը:

    Իսկ որ ամուսինն իրեն իրոք սատարում է ու միայնակ չի թողել սեփական խնդիրների հետ՝ երևում է այն հոգատարությունից, թե ինչպես է նա սիրառատ նամակ թողել հակադեպրեսանտների հետ մեկտեղ:

    Իրոք չեմ կարծում, թե այդ հաբերը խնդրի լուծում են:
    Կինը պետք է պայքարի դեպրեսիայից դուրս գալու համար:
    Չգիտեմ, թե ինչն է պատճառ հանդիսացել նրա դրա մեջ ընկղմվելու համար, բայց նա, պայքարելու փոխարեն, ուղղակի փորձում է թաքնվել դրանից իր բարձի տակ (սա նաև երևում է, գարնանը երեխաներին դպրոց ճանապարհելուց հետո, նորից անկողին վերադառնալու փափագի մեջ):

    Երևի կարիք կա, որ մարդը վերաիմաստավորի իր կյանքը ու ինքնահաստատվի վերջապես (ինչո՞ւ է իր եսը ընկալում պլաստմասե ու տձև)..
    ..նոր նպատակների ու աշխարհի գույների որոնում, հետաքրքրություններ ու հոբբի, արժեհամակարգի վերաձևավորում..

    Կարծում եմ ինքն էլ է գիտակցում, որ թվացյալ թուլությամբ նա պղտորում է ոչ միայն իր, այլև՝ իրեն շրջապատող ու իրեն շատ սիրող մարդկանց կյանքը:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հետաքրքիր է, թե հեղինակն այնուամենայնիվ ինչ է ուզել ներկայացնել։
    Կլինիկական դե՞պք՝ դեպրեսիայով տառապող ու դեղորայքով բուժվող կի՞ն, կողքից էլ՝ հոգատար ամուսի՞ն։ Էդ դեպքում՝ ո՞նց են մարդուն էդպիսի վիճակով թողնում երկու երեխայի հետ մենակ։
    Թե՞ ներկայացված է մեկը, ով չի ուզում լինել էն իրականության մեջ, որում ապրում է, և դա ներառում է նաև ծնող լինելը։ Ու էդպիսի մարդուն իմաստ որոնել օգնելու փոխարեն դեղեր են դեմ տալիս՝ սիրային երկտողով, որը նույնպես այդ անտանելի իրականության մի մասն է միայն ու չէր կարող ոչ այլ ինչ թվալ, քան տձև ու կեղծ, ինչքան էլ դա գրողն անկեղծ լիներ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.06.2018)

  14. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում, թե կլինիկական դեպք ա նկարագրված։
    Ընկճված մարդու, բավականին լավ նկարագրված հոգեվիճակ ա։
    Կարծեմ Ապսարան նմանատիպ գրառում ուներ, քննարկեցինք մի ժամանակ։
    Կարծում եմ շատերի մոտ ա նման ժամանակաշրջան լինում։
    Ինձ դուր եկավ ստեղծագործությունը։
    Հետաքրքիր ա, որ կարծես առանձնապես ոչ մի գեղարվեստական հնարք օգտագործված չի, կարծես օրագրային գրառում լինի, բայց ընդհանուր առմամբ բավականին գեղարվեստական ա ստացվել։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.06.2018), Sambitbaba (24.06.2018), Ուլուանա (26.06.2018)

  16. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակի պատմածին հավատում էի: Մտածելու, երևակայելու, ինքնուրույն հետևություններ անելու ու սեփական պատկերներով չասվածը լրացնելու հնարավորություն ա տվել, հավես ա: Այբին եմ կասկածում որպես դիմակ կամ հին ակումբցիներից մեկն ա, որ ձեռագրին շատ ծանոթ չեմ:

  17. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ Ապսարան նմանատիպ գրառում ուներ, քննարկեցինք մի ժամանակ։
    Ես էլ՝ ամբողջ ընթերցման ընթացքում այդ գրառումն էի հիշում: Ու որքան հիշում եմ, գրառմանը լրիվ բացասական էի արձագանքել...
    Պատմվածքն ավելի շուտ դրական ազդեցություն թողեց.
    Երեխաների հանդեպ վերաբերմունքը լավ էր նկարագրված:
    Ամուսնու պահը դուր չեկավ: Նամակը մի տեսակ կեղծ թվաց: Միայն դեղահաբերն առանց գրության՝ հոգատարության վերաբերյալ երևի երև թե ավելի շատ կասեին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական։ Հեղինակի խնդրանքով՝ առաջին գրառման մեջ ավելացվել է պատմվածքի երկրորդ մասը։ Դիմակի բացման ժամկետը երկու օրով երկարաձգվել է։ Բարի քննարկումներ։
    Հ․Գ․ Ինձ հարցեր չտաք, գաղափար չունեմ

  19. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի շարունակությունը: Մթնոլորտը շիկանում է:
    Սպասում եմ շարունակությանը:
    Եկեք թեման փոխենք ու դարձնենք վեպի ընթերցանություն:
    Որովհետև արդեն հետաքրքիր է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.06.2018)

  21. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի շարունակությունը: Մթնոլորտը շիկանում է:
    Սպասում եմ շարունակությանը:
    Եկեք թեման փոխենք ու դարձնենք վեպի ընթերցանություն:
    Որովհետև արդեն հետաքրքիր է:
    Ասում են՝ երրորդ մաս էլ կա, բայց դա տեսնելու ենք դիմակը բացվելուց հետո։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (24.06.2018)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •