Քանի շատերդ զբաղված էք իրար վրա շառ անելով, ես փորձեմ իմ հասկացածս ներկայացնել՝ մինչև հիմա հնչած մեկնաբանությունները հաշվի առնելով Կարծիքներ հնչեցին, որ երկրորդ մասը տղայի մասին է, բայց հնարավոր եմ համարում, որ հենց Սուրենի մասին է։ Ու երբ առաջին մասը կարդում ենք երկրորդ մասը ավարտելուց հետո, մի տեսակ ամեն ինչ տեղն ա ընկնում։ Թե ոնց՝ հեսա կասեմ @Բարեկամը նշեց, որ
Կարծում եմ, որ տղան շփումներ սկսելու խնդիր ուներ, բայց երբ դիմացինը հետը շփվում էր, ինքը հեչ դեմ չէր լինում, ավելին նույնիսկ կարող էր արդեն հաճույքով շփվել ու ես ստեղ հակասություն չեմ տեսնում։
Համարենք, որ երկրորդ մասի տղան Սուրենն էր, ով ինչպես արդեն @Ruby Rue նկատեց թեթև աուտիզմով էր գուցե տառապում՝
Ու եթե էս ամենը իրար կպցնենք, ստանում ենք ինքնամփոփ մի ամուսնու կերպար, ով նախընտրում է գրություններով կնոջ հետ հաղորդակցվել ու զգացմունքները արտահայտել։ Ինձ թվում է՝ առաջին մասի նպատակն է ցույց տալ, որ կնոջ զգացմունքային աշխարհը մթագնել էր իր իրականությունը. աչքին ամեն ինչ գորշ էր, մութ ու կեղծ։ Իսկ երկրորդ մասը Սուրենի կերպարի բացահայտման դերն է կատարում, որը ընթերցողին նախապատրաստում է բանականության սպեկտրի ու չարի լույսի հանդիպման հետևանքը՝ Սուրենը իր նամակով ու հաբերով փորձում էր կնոջը արթնացներ իր զգացմունքների մղձավանջից, որն էլ կարծում եմ արդեն կլինի 3րդ մասի կորիզը։
Հ.Գ. Դիմակ Դիմակյան ջան, եթե դեռ 3րդ մասդ չես գրել, իմ վերը նշածս հաշվի կառնես գրելուց, լա՞վ
Տեսիլք ջան, Սուրենը դժվար լիներ, քանի որ
Տղան էր չէր կարող լինել, քանի որՄինչև այս շաբաթ առավոտները ավտոբուս չէր նստում․ մայրն էր տանում դասի
երիտասարդը խորը շունչ քաշեցԵրիտասարդը ստացվում է որ ուսանող է, ոչ թե աշակերտ։ Բացի այդ, առաջին մասում ամառային արձակուրդներ էին։Այս ժամերին սովորաբար ավտոբուսը լիքն էր ուսանողներով ու գործի շտապողներով
Մյուս կողմից էլ, հնարավոր է, որ հեղինակի վրիպումն է թե՛ "երիտասարդը", թե՛ "ուսանողը", ու տղան առաջին մասի կնոջ որդին է։ Հակառակ դեպքում ոչ մի կապ չի մնում առաջին մասի հետ։ Մանավանդ որ առաջին մասում կինը կարծեմ միայն նախաճաշն էր ապահովում երեխաների, դպրոց տանելու մասին խոսք չկար։
Գարնանը իրեն համոզում էր վերկենալ ու երեխաներին մի կերպ նախաճաշ տալ՝ իմանալով, որ գնալու էին դպրոց, ու ինքը կկարողանար նորից գալ ու անկողնու մեջ ընկել։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.06.2018, 07:00:
Ուլուանա (26.06.2018)
Ես էլ եմ կարծում, որ երկրորդ մասը կնոջ որդու տեսանկյունից է: «Երիտասարդ» բառը հեչ, հեղինակը, կարծում եմ, պարզապես պատանի է նկատի ունեցել: Իսկ թե ինչու չէր կարող ամուսինը լինել, Բարեկամն արդեն ցույց տվեց: Համարյա համոզված եմ, որ հեղինակն արտասահմանում ապրող ակումբցիներից է. ընդհանուր գրվածից էդ տպավորությունը ստացա: Ենթադրում եմ, որ երրորդ մասն էլ Սուրենի տեսանկյունից է լինելու: Հետաքրքիր կլիներ կարդալը: Ճիշտն ասած` կիսատության զգացողություն կա, ու երկրորդ մասն էդ զգացողությունը վերացնելու փոխարեն կարծես նույնիսկ ավելի է ուժեղացնում, որովհետև բացի էն ենթադրությունից, որ երկրորդ մասի հերոսը առաջին մասի հերոսուհու որդին է, ուրիշ կապ չկա երկու մասերի միջև: Ասենք, կարող էր տղան մոր հետ կապված ինչ-որ մտքեր ունենալ, կամ թեկուզ թռուցիկ ինչ-որ կերպ հիշատակվեին առաջին մասում գրվածից ինչ-որ պատառիկներ` որդու տեսանկյունից: Իսկ էսպես ոնց որ իրարից անկախ պատմություններ են, ու չի հասկացվում, թե հեղինակն ինչ է ցանկացել ցույց տալ դրանով:
Դեպրեսիան բավական լավ էր նկարագրված` իրական, շոշափելի: Բայց կարդալիս ուզում ես հասկանալ կնոջ դեպրեսիայի պատճառը, որը ոչ մի տեղ չի երևում պատմվածքում: Շարադրանքն, ինչպես շատերը նշեցին, պարզ էր, օրագրային ոճով ու դրա շնորհիվ էլ` մի տեսակ բնական, անպաճույճ, կարծես հեղինակը չի էլ փորձել հատուկ գեղարվեստականություն տալ: Բայց կարելի էր մի քիչ հղկել, որոշ մանր-մունր անճշտություններ ուղղել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, դեպրեսիան պատճառ չի ունենում (այսինքն, տեսանելի, ակնհայտ պատճառ), ու հեղինակը շատ լավ ցույց ա տվել դա, որ էդ կինը պատճառ չունի երջանիկ չլինելու, բայց արի ու տես դեպրեսիա ունի։
Անկեղծ ասած, ինձ թվաց, թե էդ կինն ու երկրորդ մասի երիտասարդը նույն կերպարն են (կինը ջահել ժամանակ), բայց նորից նայեցի, շեշտվում ա, որ տղա ա։ Իմ տպավորությամբ պատանի ա, այսինքն կարար կնոջ տղան լիներ։ Ահագին հետաքրքիր կերպար ա՝ շփում փնտրող ու միևնույն ժամանակ շփումից խուսափող։ Ինչ֊որ տեղ նաև աուտիկ նշաններ կային (հաշվելը)։
Ինձ ահագին դուր էկան երկու մասերն էլ, բայց հատկապես առաջին մասը։ էնքա՜ն իրական ու սարսռացնող ձևով ա նկարագրվում դեպրեսիան։ Սպասում եմ երրորդ մասին։
Ու Ուլուանայի հետ համաձայն եմ. իրոք դրսում ապրող ակումբցիներից ա, որովհետև Հայաստանում «նախաճաշ» բառը գործածությունից դուրս ա էկել։
Alphaone (26.06.2018), Sambitbaba (27.06.2018), Ծլնգ (30.06.2018), Նաիրուհի (30.06.2018)
Հա, մի բան էլ։ Երիտասարդը կարա նաև ուսանող լինի, իսկ մոր՝ դասի տանելը զուտ մեքենայով դասի տանել, ոչ թե ձեռքից բռնած, որ փողոցը զգույշ անցնի։
Չեմ կարդացել,բայց Ալֆանա
Բյո'ւր, մի քիչ էլ դու խիղճ ունեցի
StrangeLittleGirl (26.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ