User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 79 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Սելեկտիվ աբորտների դեմը առնելու միջոցներ

  1. #76
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, սրանից տասնութ տարի առաջ Մասիվի հիվանդանոցի պադվալում մի հատ նշանավոր Տիգրան էր նստում՝ էխո անող, որը համբավավոր էր նրանով, որ կարողանում էր սեռն անսխալ իմանալ հղիության դեռ շատ վաղ շրջանում, մի քանի շաբաթական։ Իր մոտ միշտ կիլոմետրանոց հերթ էր, հերթի մեջ հետս մի կին կար սպասող, որ զրուցում էր մյուս սպասող կանանց հետ և իմացանք, որ հազիվ մի քանի շաբաթական հղի ա /չեմ հիշում հիմա քանի/ ու եկել էր սեռն իմանալու, որ իմանա՝ աբորտ անի, թե չէ։ Էդ կինը մեզնից առաջ մտավ ու դուրս եկավ տխուր դեմքով՝ աղջիկ էր։ Հիմա անելու ե՞ս՝ հարցրեց կանանցից մեկը, կինը գլխով հաստատեց տխուր ու գնաց։

    Իսկ Ավստրալիայում սեռը հինգ ամսականից շուտ չեն ասում։ Չգիտեմ, թե ինչու։ Հաստատ գենդերային խնդրի համար չի։ Հավանաբար սխալվելու հավանականությունը փոքրացնելու։ Էստեղ բժիշկները շատ վախենում են սխալ եզրահանգում անել, կարող ես դատի տալ, անգամ ակնհայտ եզրահանգումները շատ զգուշորեն և ապահով, ոչ հարյուր տոկոս հավաստիությամբ են ձևակերպում։
    Չգիտեմ՝ Տիգրան անունով էդ բժիշկն ինչ հավաստիությամբ էր ասում, բայց փաստը մնում ա փաստ․ տասներկու շաբաթականից շուտ ՈւՁՀ-ն բան ցույց չի տալիս, ուզում ա մեջտեղից ճղվեն, մեկ ա, բան չի էրևում։ Ու Հայաստանում էս սաղ աբորտները սեռով պայմանավորված իրականում ապօրինի էին իրականացվում, որովհետև տասներկու շաբաթականից հետո աբորտ չի թույլատրվում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (18.06.2018)

  3. #77
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկն օրինակ գտա էն մասին, որ դիսբալանսը սկսել ա նվազել։ Մնացածը ֆեյսբուքում եմ տեսել, բայց կփորձեմ գտնել ուրիշ աղբյուրներ, որ 2017-ի վերջին նորից սաղ սկսել ա թարս գնալ։
    «ծնվող աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը նորմային մի փոքր մոտեցել է» ու «2017-ի առաջին կեսին տղա ու աղջիկ երեխաները համարյա հավասար հարաբերակցությամբ էին ծնվում»-ի միջև սար ու ձորեր են... փաստորեն ամեն հարյուրից 14-18 սելեկտիվ աբորտից հասել էին 7-10... էլի ձեռքբերում ա, բայց մեկ ա թվերը ահավոր են...

  4. #78
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ անելու վերաբերյալ գրել էի, որ արժի թիրախային տարածաշրջանների բժիշկների հետ աշխատել, վերապատրաստել էս թեմայով, որ օբյեկտիվ խորհրդատվություն ու անհրաժեշտության դեպքում նաև աջակցության ցուցաբերեն սելեկտիվ աբորտների գնացող կանանց: Ի վերջո իրենք են «գործն անողը», կարելի է նաև իրենցից սկսել: Եթե տեսնում են, որ կինն ակնհայտորեն ճնշումների է ենթարկվում, կարող են նաև համապատասխան իրավական խորհրդատվության ուղարկել կամ գոնե մարդկային ձևով հետները խոսել ու բացատրել, որ ընտրությունն ի վերջո իրենցն է, ոչ թե սկեսուրինը կամ եսիմ ումը: Ու ֆիզիկական-հոգեբանական հետևանքների մասին էլ բացատրեն մասնագիտական տեսանկյունից:
    Կարա՞ս, խնդրում եմ, սրանք գրել որպես կետերի ցանկ... ի՞նչը որից հետո, ո՞նց ես աշխատում հետները, ո՞նց ես կասեցնում այդ թիրախային շրջանների բժիկների իրենց հենց աննասունությունը (եթե նույնիսկ Թորոսյանի բժիշկն ա շոկի մեջ ընկնում, բա գյուղի բժիշկները ի՜նչ կլինեն), ո՞նց ես նենց անում, որ այդ ճնշված հղի կանայք գան իրավական կամ բժշկական օգնություն ցուցաբերողներին տեսնեն... չեմ փորձում կեղտեր բռնել, բայց կուզենայի actionable միջոցների մասին մտածենք, թե չէ, հա, գործ ա պետք տանել հետները, կրթել ա պետք, իրավական օգնություն, բան... ասենք քո առաջարկները, որ առողջապահության նախարարը աներ, կասեի՝ օքեյ, մի հավայի խոսացող էլ սա ա։ Չեմ ասում, որ նախարարի գործը ձեռքից առնենք, կամ որ բոլորս պիտի նախարար լինենք, բայց եկեք նաև հասկանանք, թե նախարարները ինչ պիտի անեն... քաղաքականության մասին կրթվելու միջոց էլ է։

  5. #79
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող որ թեման շատ չշեղվի (սեքսիզմի մասին կարանք հա էլ քննարկել՝ անվերջ թեմա է), եկեք հետ գնանք սելեկտիվ աբորտների։ Փաստը մնում է փաստ, որ դա կա, լինի կնոջ մեղքով, տղամարդու մեղքով, աստծո մեղքով, դա լրջագույն խնդիր է Հայաստանում։ Եկեք հենց դա քննարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչ քաղաքական միջոցներ կան դրա դեմն առնելու։ Կրթության մասին ահագին ասեցինք, ՀԿ-ների մասին, կնոջ դերը բարձրացնելու, ֆինանսական անկախության, տոհմը կնոջով պայմանավորելոու մասին, սոցիալական գովազդի, կայացած կանանց հետ մոտիկից ծանոթության գործոնը, օրինականության պահպանումը (կամ օրինազանցության խափանումը)․․․ բայց եկեք պատկերացնենք թե առողջապահության նախարարն եք, կամ կրթության, կամ երիտասարդության ու սպորտի․․․ կամ չգիտեմ, դուք ինքներդ մտածեք, ի՞նչ կանեք, որ այս հարցը օր առաջ սկսի լուծվել։ Ոչ թե 25 տարի հետո, ոչ թե 10 տարի հետո, այլ մի քանի ամսից։ Հա, բարդ հարց ա, բայց դե ակումբ ա, լիքը պայծառ մտքեր ունենք․․․ մտածենք։ Ու հա, ոռի հարց ա, ու այսօր չի սկսվել, բայց դե մենք էլ մեզ բացակա չդնենք, ու տեսնենք, միգուցե մի բան էլ մտածում ենք ու կարողանում ենք դրանով էլ նպաստել հարցի լուծմանը։

    Կամ նույնիսկ եթե ինքներս կոնկրետ միջոցների չենք հասնում, ի՞նչ տեղեկություններ են պետք, որ կարողանանք սկսել հարցը լուծել, կամ ո՞վ կարա լուծումներ գտնել․․․
    Որպես արագ լուծում իրավական տեսանկյունից կարելի ա օրենք մշակել պտուղի օրինական իրավունքների մասին, (գուցե արդեն նման օրենք Հայաստանում գոյություն ունի, մասնագետները թող հուշեն) որ ծնողները իրավասու չլինեն իրենց պտուղի ճակատագիրը սեռական նախասիրությամբ որոշել և հետևականորեն պատժամիջոցներ նշանակել ու կիրառել խախտումների դեպքում։ Կրթական ոլորտում կարելի ա պետական մակարդակի ծրագրեր մշակել, հանրային միջոցառումներ դասախոսությունների, գրականությունների քննարկման, ֆիլմերի տեսքով ներկայացնել պտուղի զարգացման փուլերը, աբորտների հետևանքներն ու վտանգները, օրինակ՝ թե ինչպես կարող են մանավանդ առաջին անգամ աբորտ անողները ընդհանրապես զրկվել երեխա ունենալու հնարավորությունից, թե ինչպես է պտուղը ընդհանրապես զարգանում, ինչ է զգում, քանի որ կարծում եմ, որ մարդիկ էդքան հեշտ աբորտի են գնում հենց գիտելիքների պակասից։ Ռազմական տեսանկյունից կարելի ա բանակը դադարացնել տղերքի մենաշնորհը լինելուց, հայրենիքը բոլորինս է, էնպես որ ծառայում են բոլորը անկախ սեռական պատկանելիությունից կամ նախասիրությունից։ Հլը որ էսքանը։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (19.06.2018)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կայքերով աշխատելու միջոցներ, հոդվածներ, ծրագրեր, դասընթացներ
    Հեղինակ՝ SahArtak, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2011, 19:25
  2. Կանխարգելիչ միջոցներ մրսածության դեմ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2009, 22:44
  3. Ժողովրդական կամ տնական միջոցներ
    Հեղինակ՝ Aspram, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.06.2008, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •