User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Սելեկտիվ աբորտների դեմը առնելու միջոցներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սելեկտիվ աբորտների դեմը առնելու միջոցներ

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հետևայլն էր ասել սելեկտիվ աբորտների մասին

    Երբ իմ կինը հղի էր երկրորդ երեխայով եւ մենք գնացինք ՈՒՁՀ-ի, ես ասացի, որ հույս ունեմ, որ իմ երկրորդ երեխան նույնպես աղջիկ կլինի: Բժիշկը շոկի մեջ էր եւ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես տղամարդը կարող է ցանկանալ աղջիկ ունենալ: Այս մասին «Լոֆթ» սրճարանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով սելեկտիվ աբորտների եւ հաշմանդամ եւ ՄԻԱՎ-ով կանանց հանդեպ բժիշկների խտրական վերաբերմունքի մասին հարցին:

    Նա հավելեց, որ դժվար թե այդպես կմտածեն Հայաստանի բոլոր տղամարդիկ: Ըստ նախարարի, իգական սեռի հանդեպ ճիշտ վերաբերմունքը պետք է դաստիարակել մանկապարտեզից ոչ ուշ եւ այդ դեպքում 25 տարի անց մենք կհասնենք դրան: Ընդ որում Թորոսյանը նշեց, որ Հայաստանում այդ հարցի վերաբերյալ իրավիճակը վատ չի համարում. կան երկրներ, որտեղ իրավիճակն ավելի վատ է:

    «Մենք այդքան էլ կնատյաց չենք: Մենք պետք է ձգտենք ավելի լավը դառնալ: Այո, սելեկտիվ աբորտները պետք է բացառել, բայց դա չի բացառվում անգամ ամենազարգացած երկրներում»,- ասաց նա:
    Հիմա վիճակագրություն գտնելու ժամանակ չունեմ (եթե ինչ-որ մեկը ունի, խնդրում եմ բերեք այս թեմա), բայց հա, համոզված եմ, որ օրինակ Չինաստանում ու մի շարք մահմեդական երկրներում վիճակը ավելի վատ է, բայց իմ իմանալով, Հայաստանում էլ, մանավանդ շրջաններում, վիճակը հետույքային է։ Այո, առաջարկած մանկապարտեզից կանանց նկատմամբ հարգանք սովորեցնելը գործող մեթոդ է, բայց 25 տարի արդյունքներին սպասելն էլ շատ հուսադրող չէ․․․

    Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քաղաքական/օրենսդրանակ/կրթական մեթոդներ կան սրա դեմ պայքարի, բացի «հեշտ» քրեականացումից, որը շատ հաճախ չի գործում և վիճակը ավելի է վատթարացնում (սելեկտիվ աբորտները անցնում են ընդհատակ, որի հետևանքով մոր առողջության վտանգները կտրուկ բարձրանում են)։ Քննարկենք, կիսվենք կարծիքներով․․․

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), ivy (17.06.2018), Mr. Annoying (17.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Ուլուանա (17.06.2018), Տրիբուն (18.06.2018)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սելեկտիվ աբորտների դեմը առնելու միջոցներ

    Սելեկտիվ աբորտների դեմ Հայաստանում պայքարի սկիզբն արդեն Նիկոլը դրելա ))))

    Մարդիկ հնարավորություն չունեն շատ երեխա պահելու, դրա համար էլ ստիպված ընտրում են, որ մեկին ունենան, էն էլ՝ ազգը շարունակող տղա լինի:

    Ստեղ կնատյացության հոտ կիլոմետրից էլ չի գալիս:

    Բնակչության սոցիալական վիճակը լավանա՝ հարցը կսպառի իրեն:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պաշտոնական վիճակագրություն չունեմ, բայց օրինակներ՝
    - Անցյալ տարի հարցումներ էինք անում, ինչ, ինչ ծրագրով չեմ հրապարակի, քանի դեռ պաշտոնական տվյալները չեն հրապարակվել, բայց ընտանիքների 99 տոկոսում առաջին երեխան ուզում էին տղա լինի
    - գործընկերս ասում էր, որ եթե աղջիկ ծնվի, թողելու ա ծննդատանը
    - ավելի շատ կլինեն, բայց չորս ընտանիք հստակ գիտեմ, որ երկրորդ երեխային հեռացրել են, քանի որ երկրորդն էլ էր աղջիկ, էն պարագայում, որ ես նման հարցերի երեբք-երբեք չեմ խառնվում, դիպվածի բերումով եմ իմացել:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.06.2018), Ծլնգ (17.06.2018), Տրիբուն (18.06.2018)

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելեկտիվ աբորտների դեմ Հայաստանում պայքարի սկիզբն արդեն Նիկոլը դրելա ))))

    Մարդիկ հնարավորություն չունեն շատ երեխա պահելու, դրա համար էլ ստիպված ընտրում են, որ մեկին ունենան, էն էլ՝ ազգը շարունակող տղա լինի:

    Ստեղ կնատյացության հոտ կիլոմետրից էլ չի գալիս:

    Բնակչության սոցիալական վիճակը լավանա՝ հարցը կսպառի իրեն:
    Գաղթական ջան, էն միտքը, որ ազգը շարունակողը տղան է և ոչ թե նաև աղջիկը, տեղով գենդերային դիսկրիմինացիա է, չասենք` կնատացություն, թե էդ բառը դուրդ չի գալիս։
    Երեխա չեն կարող պահել, հղիությունը կանխելու հազարումի միջոց կա։ Եվ նույնիսկ վերջին տարբերակ` աբորտ, որը սակայն ոչ թե սեռի դեմ պիտի լինի, այլ հիմնավորված երեխա չունենալու ցանկությամբ` անկախ նրանից, թե ինչ սեռի է լինելու էդ երեխան։ Ու դա պիտի լինի կնոջ գիտակցված որոշումը և էդ քայլի հանդեպ պատասխանատվության զգացումը` բոլոր հետևանքների գիտակցումով։
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.06.2018, 22:33:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), Cassiopeia (18.06.2018), LisBeth (17.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Ծլնգ (17.06.2018), Տրիբուն (18.06.2018)

  8. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, էն միտքը, որ ազգը շարունակողը տղան է և ոչ թե նաև աղջիկը, տեղով գենդերային դիսկրիմինացիա է, չասենք` կնատացություն, թե էդ բառը դուրդ չի գալիս։
    Երեխա չեն կարող պահել, հղիությունը կանխելու հազարումի միջոց կա։ Եվ նույնիսկ վերջին տարբերակ` աբորտ, որը սակայն ոչ թե սեռի դեմ պիտի լինի, այլ հիմնավորված երեխա չունենալու ցանկությամբ` անկախ նրանից, թե ինչ սեռի է լինելու էդ երեխան։ Ու դա պիտի լինի կնոջ գիտակցված որոշումը և էդ քայլի հանդեպ պատասխանատվության զգացումը` բոլոր հետևանքների գիտակցումով։
    Այվի ջան, հայերն էս հարցում բացառություն չեն, որ տղան է շարունակում հոր ազգը/ազգանունը:
    Աղջիկը կամ ամուսնու ազգանունն է վերցնում, կամ ոչ: Բայց նրանից ծնված երեխան այլևս իր ամուսնու տոհմն է շարունակում:

    Բայց անկախ նրանից, թե սա ով որքանով է գենդերային դիսկրիմինացիա համարում, անձամբ ես ընդհանրապես դեմ եմ աբորտներին՝ համարելով դա վերին աստիճանի հակահումանիզմ:

    «Հղիության ընդհատում» ասելով առաջ մի քիչ շատ չէի խորանում, թե դա իրականում ինչպեսա տեղի ունենում, թեև երբեք էլ դրա կողմնակից չեմ եղել:
    Բայց մի անգամ լրիվ պատահական մի վիդեո էր աչքովս ընկել, թե ինչպես են երեխային մաս-մաս պոկում ու հանում, ու դրանից հետո դեռ երկար ժամանակ գիշերները հանգիստ քունս փախել էր՝ մեղմ ասած...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան, հայերն էս հարցում բացառություն չեն, որ տղան է շարունակում հոր ազգը/ազգանունը:
    Պայ պայ պայ ․․․․ քոռանամ ես, որ հանկած Հովհաննիսյան կամ Սարգսյան կամ Գրիգորյան ազգանունը շարունակող չլինի, քանի որ էտ նախարարական տոհմի ազգանունը կրող վերջին դուքսերից երկու հոգի են մնացել, էտ փառապանծ տոհմը չքվելույա գնա։

  10. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան հարցնեմ, Հայաստանում մի պահ տո լի օրենքով, տո լի կառավարության որոշումով, տո լի առողջապահության նախարարության հրաման/շրջաբերականով հղիության ժամանակ սեռը ասելը չէին արգելե՞լ։ Ու էս էլ ներկայացվել որ, որպես սելեկտիվ աբոռտների դեմ պայքարի միջոց։

  11. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայ պայ պայ ․․․․ քոռանամ ես, որ հանկած Հովհաննիսյան կամ Սարգսյան կամ Գրիգորյան ազգանունը շարունակող չլինի, քանի որ էտ նախարարական տոհմի ազգանունը կրող վերջին դուքսերից երկու հոգի են մնացել, էտ փառապանծ տոհմը չքվելույա գնա։
    Հա բայց բոլորը չեն, որ Սարգսյան ու Գրիգորյան են, կամ էդ ի՞նչ կապ ունի ))
    Ահագին մարդու ազգանուն կա, որ յուրահատուկա:
    ՈՒ ահագին մարդու ազգանոյնն էլ իր համար շատ թանկա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #9
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ տոհմի ժառանգ սարքել աղջիկներին։ Երեխաները կրեն մոր ազգանունը։ Ռեզկի շատացնել տնփեսաների քանանկը։

    Իսկ եթե ավելի լուրջ, ապա 25 տարին էդքան էլ լավատեսական չի, եթե համեմատենք որ իմ տատիկի սերունդը աբորտը բմբուլներով էին անում, իսկ ծնողներս ընդամենը խիստ վշտացած էին, որ ես աղջիկ եմ ծնվել, առաջընթացի տեմպերը գնահատելով, մի քանի տարուց պետք ա որ արդեն զրոյանար սելեկցիան։
    Դե բայց մարդկանց գիտակության փոփոխման պրոցեսսը բարդ ու հարատև բան ա, կրթել, դաստիարակել ևն, սրանք դժվար թե արագի մեջ բան փոխեն, իսկ օրինական արգելքները կշատացնեն ընդհատակյա աբորտները ինչպես նշվեց։ Չգիտեմ ինչ կոնստրուկտիվ քննարկում կարա լինի սրա շուրջ։ Բայց տղամարդկանց դերի կարևորումը բոլոր սոցիալական շերտերում անկասկած դրա հիմնական պատճառներից ա։ Նենց որ կարծում եմ խելամիտ կլինի աշխատել էս ուղղությամբ։
    SWTS

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (17.06.2018), Տրիբուն (18.06.2018)

  14. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սելեկտիվ աբորտների դեմ Հայաստանում պայքարի սկիզբն արդեն Նիկոլը դրելա ))))

    Մարդիկ հնարավորություն չունեն շատ երեխա պահելու, դրա համար էլ ստիպված ընտրում են, որ մեկին ունենան, էն էլ՝ ազգը շարունակող տղա լինի:

    Ստեղ կնատյացության հոտ կիլոմետրից էլ չի գալիս:

    Բնակչության սոցիալական վիճակը լավանա՝ հարցը կսպառի իրեն:
    Քեզ մի մտային խնդիր․ կա երկու հայ ընտանիք, որոնք որոշել են 3 երեխա ունենալ․ ինչ-ինչ պատճառներով դա իրենց համար ոսկե թիվ ա։ Հիմա պատկերացրու, որ առաջին ընտանիքում առաջին երկուսը տղա են, երրորդ տղայով էլ հղի են։ Իսկ երկրորդ ընտանիքում երկու աղջիկ են, երրորդ աղջիկով էլ հղի են։ Հիմա ինքդ քեզ պատասխանի, ո՞ր ընտանիքում է ավելի հավանական սելեկտիվ աբորտը։

    Ու ծնվելու հնարավրոություն չտալուց վերան էլ ի՞նչ ատյացություն։

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), Cassiopeia (18.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Տրիբուն (18.06.2018)

  16. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ մի մտային խնդիր․ կա երկու հայ ընտանիք, որոնք որոշել են 3 երեխա ունենալ․ ինչ-ինչ պատճառներով դա իրենց համար ոսկե թիվ ա։ Հիմա պատկերացրու, որ առաջին ընտանիքում առաջին երկուսը տղա են, երրորդ տղայով էլ հղի են։ Իսկ երկրորդ ընտանիքում երկու աղջիկ են, երրորդ աղջիկով էլ հղի են։ Հիմա ինքդ քեզ պատասխանի, ո՞ր ընտանիքում է ավելի հավանական սելեկտիվ աբորտը։

    Ու ծնվելու հնարավրոություն չտալուց վերան էլ ի՞նչ ատյացություն։
    Մեկը ես տենց երկու ընտանիք գիտեմ, որտեղ 2 տղա ունեն ու խուսափում են երրորդին ունենալուց՝ վախենալով, որ երրորդն էլ տղա կծնվի:

    ՈՒ ընդհանրապես հայերի մեջ մի տարածված խոսք կա, թե՝ «տղեն տղուցա ծնվում, աղջիկը՝ լավ տղուց»:
    Ըստ քեզ սա կնատյացությունա՞ ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #12
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը ես տենց երկու ընտանիք գիտեմ, որտեղ 2 տղա ունեն ու խուսափում են երրորդին ունենալուց՝ վախենալով, որ երրորդն էլ տղա կծնվի:

    ՈՒ ընդհանրապես հայերի մեջ մի տարածված խոսք կա, թե՝ «տղեն տղուցա ծնվում, աղջիկը՝ լավ տղուց»:
    Ըստ քեզ սա կնատյացությունա՞ ))
    Հա, եթե գլխի ես ընկնում որ տվյալ արտահայտությունը որպես մխիթարանք ա կիրառվում։
    SWTS

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), ivy (17.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Ծլնգ (17.06.2018), Տրիբուն (18.06.2018)

  19. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը ես տենց երկու ընտանիք գիտեմ, որտեղ 2 տղա ունեն ու խուսափում են երրորդին ունենալուց՝ վախենալով, որ երրորդն էլ տղա կծնվի:

    ՈՒ ընդհանրապես հայերի մեջ մի տարածված խոսք կա, թե՝ «տղեն տղուցա ծնվում, աղջիկը՝ լավ տղուց»:
    Ըստ քեզ սա կնատյացությունա՞ ))
    ըստ իս դա դատարկաբանություն ա․․․

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.06.2018)

  21. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ըստ իս դա դատարկաբանություն ա․․․
    Հը՞..
    թե հակառակն ասվեր, կլիներ ոչ թե դատարկաբանություն, այլ՝ գենդերային դիսկրիմինացիա ու կնատյացություն, չէ՞ ))

    Սելեկտիվ վերաբերմունք ունես հարցի նկատմամբ

    Մեկ այլ արտահայտություն էլ կա՝ «աղջիկ ունենամ, որ վրես լացող լինի»:
    Կարողա սա էլ էգոիզմա՞..

    Որ շատ խորանաս՝ կարողա դուրս գա կնամեծարությունա )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի հարցադրման հետ կապված, կարծում եմ, լիքը գործ կա անելու ու տարբեր ուղղություններով։ Եվ էդ ուղղություններից մեկն էլ սելեկտիվ աբորտների ենթարկվող կանանց վրա կենտրոնանալն է։ Հենց ենթարկվել բառն եմ օգտագործել, որովհետև համոզված եմ, որ էդ կանանցից շատ-շատերը չէին ուզենա էդ քայլին գնալ, և դա մեծամասամբ ոչ էլ թե իրենց որոշումն է։ Պիտի պետությունը հոգա, որ կինն իր իրավունքները ճանաչի, իրեն պաշտպանված զգա և ուժ ունենա՝ Ո'Չ ասելու, անհրաժեշտության դեպքում էլ իր ու ապագա երեխայի մասին ինքուրույն հոգ տանելու կարողություն և միջոց ունենա։ Կնոջը պիտի օգնել ձերբազատվելու վախերից և իրեն պետության կողմից պաշտպանված, լիիրավ անձ զգալ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.06.2018, 23:10:

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (17.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Արէա (17.06.2018), Ծլնգ (17.06.2018), Ուլուանա (18.06.2018), Տրիբուն (18.06.2018)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կայքերով աշխատելու միջոցներ, հոդվածներ, ծրագրեր, դասընթացներ
    Հեղինակ՝ SahArtak, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2011, 19:25
  2. Կանխարգելիչ միջոցներ մրսածության դեմ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2009, 22:44
  3. Ժողովրդական կամ տնական միջոցներ
    Հեղինակ՝ Aspram, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.06.2008, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •