Ժող որ թեման շատ չշեղվի (սեքսիզմի մասին կարանք հա էլ քննարկել՝ անվերջ թեմա է), եկեք հետ գնանք սելեկտիվ աբորտների։ Փաստը մնում է փաստ, որ դա կա, լինի կնոջ մեղքով, տղամարդու մեղքով, աստծո մեղքով, դա լրջագույն խնդիր է Հայաստանում։ Եկեք հենց դա քննարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչ քաղաքական միջոցներ կան դրա դեմն առնելու։ Կրթության մասին ահագին ասեցինք, ՀԿ-ների մասին, կնոջ դերը բարձրացնելու, ֆինանսական անկախության, տոհմը կնոջով պայմանավորելոու մասին, սոցիալական գովազդի, կայացած կանանց հետ մոտիկից ծանոթության գործոնը, օրինականության պահպանումը (կամ օրինազանցության խափանումը)․․․ բայց եկեք պատկերացնենք թե առողջապահության նախարարն եք, կամ կրթության, կամ երիտասարդության ու սպորտի․․․ կամ չգիտեմ, դուք ինքներդ մտածեք, ի՞նչ կանեք, որ այս հարցը օր առաջ սկսի լուծվել։ Ոչ թե 25 տարի հետո, ոչ թե 10 տարի հետո, այլ մի քանի ամսից։ Հա, բարդ հարց ա, բայց դե ակումբ ա, լիքը պայծառ մտքեր ունենք․․․ մտածենք։ Ու հա, ոռի հարց ա, ու այսօր չի սկսվել, բայց դե մենք էլ մեզ բացակա չդնենք, ու տեսնենք, միգուցե մի բան էլ մտածում ենք ու կարողանում ենք դրանով էլ նպաստել հարցի լուծմանը։
Կամ նույնիսկ եթե ինքներս կոնկրետ միջոցների չենք հասնում, ի՞նչ տեղեկություններ են պետք, որ կարողանանք սկսել հարցը լուծել, կամ ո՞վ կարա լուծումներ գտնել․․․
Էջանիշներ