Կնոջ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները կարող են շատ օգնել էս հարցում, եթե ակտիվանան ու խմբավորվեն սելեկտիվ աբորտների թեմայի շուրջ։
Նաև մարզերում և ընդհանուր թիրախային շրջաններում բժիշկներին արժի վերապատրաստել էս խնդրի կապակցությամբ, որ կնոջը օբյեկտիվ խորհրդատվություն տան կամ նկատելով, որ ճնշման է ենթարկվում՝ օգնեն դիմելու համապատասխան մարմիններին։
Սոցիալական գովազդը կարելի է ավելացնել․ օրինակ՝ առողջապահության նախարարի ուղերձը տեղով սոցիալական գովազդ էր, բայց դա չպիտի մնա էպիզոդիկ։
Մեդիան պիտի աշխատի էս ուղղությամբ՝ հոլովակներ, պաստառներ, լրագրողական նյութեր։
Հլը որ էսքանը։
Իսպանացիների մոտ ընդունված է, որ երեխան կրի երկու ծնողների ազգանունները։ Առաջարկում եմ հայ հասարակությանը հետևել էս օրինակին, կարծում եմ սա բարենպաստ պայմաններ կստեղծի, որը երկու ծնողներն էլ հնարավորություն ունենան իրենց մասնակից զգալու տոհմի շարունակությունը ապահովելու գործում։ Ուրիշ հարց է, թե ինչքանով է հայ հասարակությունը պաստրաստ այս քայլին։ Եթե օրենքը չսահմանափակի նման հնարավորություն, որ երեխան կարող է միաժամանակ ժառանգել և՛ հոր, և՛ մոր ազգանունը, կարծում եմ կամաց-կամաց մարդիկ կսկսեն նորմալ ընդունել ու ի վերջո կարող է լայն տարածում ստանալ։
Mr. Annoying (18.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Ներսես_AM (19.06.2018)
Alphaone (18.06.2018)
Առաջինը Գաղթականի հետ համաձայն եմ՝ կրթական ցենզն ա, հա, պետք ա մանկապարտեզից արդեն նոր կերպ դաստիարակել, բայց մարդ քարացած սուբստանցիա չի, դինամիկ փոփոխությունների ա ենթարկվում, մի քիչ ավելի դժվար, բայց մեծերի գլուխն էլ կարելի ա տևական աշխատանքների միջոցով մի բան մտցնել, էս կրթություն կետի տակ կան ենթակետեր՝
- TV, որ ցույց ա տալու թե ինչ ահավոր ողբերգություն ա էրեխուն մենակ սեռի համար սպանելը՝ պարտիզանական մարքեթինգով, հետո դրան զուգահեռ ի հայտ ա բերելու լիարժեք, ադեկվատ կնոջ կերպար, իրենց աղջիկ երեխաներով հպարտացող ծնողներ, իրենց խելացի հարսներով հպարտացող սկեսուր/սկեսրայրներ, այսինքն՝ լիարժեք, կայացած կինը «սծեռվա» չի, հակառակը՝ կիրթ կնոջ հետ ավելի հեշտ ա: Էս մեսսիջը պետք ա գա, նստի ենթագիտակցության շերտերում, փոխարինի հորը/ամուսնուն/որդիներին պառազիտող ու կյանքից դժգոհ, միշտ զոհի դերում կնոջ կերպարին
- հաղորդակցություն, պետք ա գյուղի կինը շանս ունենա կիրթ ու կայացած կանանց հետ հանդիպելու՝ ակումբային ինչ-որ հանդիպումներ, որ կգան հայտնի, կայացած կանայք ու ուղղակի հարցուպատասխանի նման կզրուցեն, որ եթե էդ կինն անգամ իր կյանքում փոփոխության հույս չունի, գոնե ապագայի տեսլական ունենա իր աղջիկ երեխայի համար
դեռ էսքանն եմ մտածել ու մի կարևոր կետ էլ
էս երբեք-երբեք չանել՝ աղջիկ էրեխեն լավ ա, տղան՝ վատ ենթատեքստով, լիքը հիվանդ ֆեմինիստներ էս կարգի բաներ անում են, պետք ա էն մեսսիջը լինի՝ որ անկախ սեռից երեխան հասրակության լիարժեք անդամ, ինքնուրույն, կայացած, երջանկության ձգտող անհատ կարա մեծանա, ավելի կարևոր ա էդ էրեխուն սիրելն ու դաստիարակելը:
-
ivy (18.06.2018), Mr. Annoying (18.06.2018), Գաղթական (18.06.2018), Ծլնգ (18.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ