Թեմայի հարցադրման հետ կապված, կարծում եմ, լիքը գործ կա անելու ու տարբեր ուղղություններով։ Եվ էդ ուղղություններից մեկն էլ սելեկտիվ աբորտների ենթարկվող կանանց վրա կենտրոնանալն է։ Հենց ենթարկվել բառն եմ օգտագործել, որովհետև համոզված եմ, որ էդ կանանցից շատ-շատերը չէին ուզենա էդ քայլին գնալ, և դա մեծամասամբ ոչ էլ թե իրենց որոշումն է։ Պիտի պետությունը հոգա, որ կինն իր իրավունքները ճանաչի, իրեն պաշտպանված զգա և ուժ ունենա՝ Ո'Չ ասելու, անհրաժեշտության դեպքում էլ իր ու ապագա երեխայի մասին ինքուրույն հոգ տանելու կարողություն և միջոց ունենա։ Կնոջը պիտի օգնել ձերբազատվելու վախերից և իրեն պետության կողմից պաշտպանված, լիիրավ անձ զգալ։
Էջանիշներ