Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
ոչ, հակառակն էլ կլիներ դատարկաբանություն․․․ դիսկրիմինացիան կամ ֆենիմիզմը անեկդոտներով չի որոշվում․․․

բայց ԼիզԲեթը քեզ արդեն ասեց, որ այդ բոլորի հիմքում էլ կնոջ դերի նվաստեցումն է (դե ոչինչ, դու մեկ ա տղա ես մնում, թեկուզ աղջիկ ես ունեցել․․․ հա դե կինը լացող ա, արժի մի երկու հատ դրանցից ունենալ)
Հա, հիմա էլ՝ կինը լացողա՝ դրանից ունենանք...
Կարճ ասած՝ էս մոտեցման համաձայն՝ ինչ հանուն որդուա ասվում, դա ընդդեմ դստերա, ու ինչ հանուն դստերա ասվում, դա էլա ընդդեմ դստեր:

Օքեյ, թե չեղած տեղը խնդիր եք փնտրում, ես փաս..

Բայց ի միջի այլոց՝ ես չէի ասում, թե Հայաստանում կանանց իրավունքները չեն ոտնահարվում, կամ սելեկտիվ աբորտ գոյություն չունի:
Ընդամենը համոզմունքս էի հայտնում, որ էդ երևույթը ոչ թե ընդդեմ աղջիկներիա, այլ՝ հանուն տղաների:
Իսկ սա նույն բան չի
ՈՒ պատճառն էլ սոցիալական վիճակնա՝ ըստ իս:

Իսկ էս հարցով զբաղվող սոցիոլոգները ճիշտ կանեն ոչ թե առաջնեկի աբորտների վիճակագրությունն ուսումնասիրեն, այլ՝ ընտանիքի երկրորդ երեխայի:
Դա ավելի ճիշտ պատկեր կտա: