User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Սելեկտիվ աբորտների դեմը առնելու միջոցներ

  1. #31
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ruby Rue-ն սեքսիզմի բաժնում մեկուկես տարի առաջ որոշ վիճակագրական տվյալներ էր բերել, բայց լավ կլիներ թարմ թվեր էլ ունենայինք։

    Բյուր, պարտադիր ազգանուն փոխելը մի քիչ իրատեսական չի իմ աչքին, որովհետև Հայաստանում ազգանվան հանդեպ մի ուրիշ կարգի սեփականատիրություն ա։ Երեխաների կրկնակի ազգանունները դեռ խելքին մոտիկ կարող ա լինի, բայց մեծահասակ մարդկանց ազգանուններ փոխելը․․․ եսիմ․․․ բա որ բաժանվում են, նորի՞ց են փոխում․․․ եթե հա, երնե՜կ դանիացիների զահլաներին։

    Մնացածի պահով․․․ հա, կրթական միջամտությունները լավ բան են, բայց դանդաղ գործող են․․․ ի՞նչ քաղաքական միջամտություններ կարելի է անել, որ նպաստեն եթե ոչ խնդրի արմատախիլ անելուն, ապա գոնե սաստիկ նվազեցմանը։

    Ասենք, ի՞նչ եք կարծում, եթե գյուղերում երկրորդ երեխայից հետո աղջիկ երեխայի համար մայրական նպաստը տղա երեխայինից բարձր լինի, սա խնդրի որոշակի լուծում կլինի՞, թե հավելյալ խնդիրներ կստեղծի՞։

  2. #32
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, ես էդքան իդիոտ չեմ, շատ լավ գիտեմ, թե տոհմը շարունակելն ինչ ա նշանակում։ Բայց ազգանվան հարցը լուծելը շատ կոնկրետ հոգեբանական քայլ ա․ ազգանունդ աղջիկը պահում ա էնքան, ինչքան տղան, հետևաբար կարա մղի մտածելու, որ բիզնեսն աղջիկը կարա պահի էնքան, ինչքան տղան։ Ու Հայաստանի ընդհանուր գենդերային դիսկրիմինացիայից ու դրանից բխող խնդիրներից շատ ավելի տեղյակ եմ, քան դու։ Բայց ստեղ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարց ա։ Իսկ ազգանունը փոխելը հզոր հոգեբանական զենք ա․ փաստորեն, կինդ էնքան կա, որ իրա ազգանունը վերցնում ես, էրեխեքդ էլ մենակ քո ազգանունը չեն ստանալու։
    չեմ հիշում, որ էս հարցի շուրջ իմ պատկերացումները քննարկած լինենք, պատմած լինեմ՝ ինչքան եմ տեղյակ, բայց ինչևէ, հավատամ, անցնեմ մյուս կետերին՝ եթե էդ ուղղակի սիմվոլիկ ազգանուն վերցնել լինի, չեմ կարծում, որ հոգեբանական փոփոխության տանի, ուղղակի էժանագին հումորների տեղիք կտա ու վերջ, կամ ուղղակի ամուսնություն չեն գրանցի, լիքը շրջանցելու տարբերակներ ու հիստերիաներ էս կետի շուրջ կլինեն, իմ սաղ ասածն էն չէր, որ սխալ բան ես ասում, ասածս էն էր, որ էդ մի կետը լուծում չի կարա տա, պետք ա համակարգային մոտեցում, լիքը ուրիշ քայլերից հետո նման օրինագծի առաջխաղացում, որ օրինագիծն արդյունավետ լինի:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (18.06.2018)

  4. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ruby Rue-ն սեքսիզմի բաժնում մեկուկես տարի առաջ որոշ վիճակագրական տվյալներ էր բերել, բայց լավ կլիներ թարմ թվեր էլ ունենայինք։

    Բյուր, պարտադիր ազգանուն փոխելը մի քիչ իրատեսական չի իմ աչքին, որովհետև Հայաստանում ազգանվան հանդեպ մի ուրիշ կարգի սեփականատիրություն ա։ Երեխաների կրկնակի ազգանունները դեռ խելքին մոտիկ կարող ա լինի, բայց մեծահասակ մարդկանց ազգանուններ փոխելը․․․ եսիմ․․․ բա որ բաժանվում են, նորի՞ց են փոխում․․․ եթե հա, երնե՜կ դանիացիների զահլաներին։

    Մնացածի պահով․․․ հա, կրթական միջամտությունները լավ բան են, բայց դանդաղ գործող են․․․ ի՞նչ քաղաքական միջամտություններ կարելի է անել, որ նպաստեն եթե ոչ խնդրի արմատախիլ անելուն, ապա գոնե սաստիկ նվազեցմանը։

    Ասենք, ի՞նչ եք կարծում, եթե գյուղերում երկրորդ երեխայից հետո աղջիկ երեխայի համար մայրական նպաստը տղա երեխայինից բարձր լինի, սա խնդրի որոշակի լուծում կլինի՞, թե հավելյալ խնդիրներ կստեղծի՞։
    Քաղաքական պահով պետք ա կոռուպցիայի դեմն առնել։ Մասնավորապես, Հայաստանում տասներկու շաբաթականից հետո աբորտ մենակ բժշկական ցուցումներով էր թույլատրվում (հիմա ոնց որ սոցիալականն էլ են ավելացրել, վստահ չեմ, բայց կարելի ա դա էլ հանել), իսկ սեռը հնարավոր ա մենակ տասներկու շաբաթականից հետո իմանալ։ Էս սելեկտիվ աբորտները հիմնականում ապօրինի են լինում (բժշկին կաշառելով և այլն)։ Եթե սա վերահսկվի, սելեկտիվ աբորտների թիվը կտրուկ կնվազի։

    Մեկ այլ քաղաքական քայլ կարա լինի կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ մեծացնելն ա, որ խուլ գյուղերում մարդիկ տեսնեն, որ կինը մենակ գերեզմանի վրա լացող չի, կարա նաև նախարար կամ վարչապետ լինի։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.06.2018)

  6. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք, ի՞նչ եք կարծում, եթե գյուղերում երկրորդ երեխայից հետո աղջիկ երեխայի համար մայրական նպաստը տղա երեխայինից բարձր լինի, սա խնդրի որոշակի լուծում կլինի՞, թե հավելյալ խնդիրներ կստեղծի՞։
    Կարծում եմ, որ պոզիտիվ դիսկրիմինացիան էլ է դիսկրիմինացիա և երբեմն՝ ավելի վատ։ Ստացվում է՝ պիտի քեզ կաշառենք, որ աղջիկ բերես, որովհետև էդ աղջիկ ունենալը իրականում հեչ լավ բան չի։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.06.2018), Freeman (18.06.2018), Gayl (18.06.2018)

  8. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ հիշում, որ էս հարցի շուրջ իմ պատկերացումները քննարկած լինենք, պատմած լինեմ՝ ինչքան եմ տեղյակ, բայց ինչևէ, հավատամ, անցնեմ մյուս կետերին՝ եթե էդ ուղղակի սիմվոլիկ ազգանուն վերցնել լինի, չեմ կարծում, որ հոգեբանական փոփոխության տանի, ուղղակի էժանագին հումորների տեղիք կտա ու վերջ, կամ ուղղակի ամուսնություն չեն գրանցի, լիքը շրջանցելու տարբերակներ ու հիստերիաներ էս կետի շուրջ կլինեն, իմ սաղ ասածն էն չէր, որ սխալ բան ես ասում, ասածս էն էր, որ էդ մի կետը լուծում չի կարա տա, պետք ա համակարգային մոտեցում, լիքը ուրիշ քայլերից հետո նման օրինագծի առաջխաղացում, որ օրինագիծն արդյունավետ լինի:
    Կարծում եմ՝ ես որևէ տեղ չեմ ասել, որ ազգանուն փոխելը հարցն ամբողջապես կլուծի։ Էդ բազմաթիվ գործողություններից մեկն ա, որ կարելի ա անել։ Իսկ դա շրջանցելու տարբերակ չի կարա լինի, որտև եթե ուզում են, որ երեխան հոր ազգանունը ստանա, հայրությունը պիտի ճանաչվի։ Եթե հայրությունը ճանաչվում ա, ուրեմն էդ դեպքում միայն ստանում ա նաև հոր ազգանունը, հակառակ դեպքում՝ մենակ մոր։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.06.2018)

  10. #36
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ պոզիտիվ դիսկրիմինացիան էլ է դիսկրիմինացիա և երբեմն՝ ավելի վատ։ Ստացվում է՝ պիտի քեզ կաշառենք, որ աղջիկ բերես, որովհետև էդ աղջիկ ունենալը իրականում հեչ լավ բան չի։
    «հեչ լավ բան չլինելը» փաստով ա ապացուցված (մարդիկ արդեն անում են սելեկտիվ աբորտներ), իսկ իմ ասածով մարդկանց ուղեղներում այդ «վատ բան»-ը մի քիչ լավացնում ես․․․ իհարկե սա միակ միջոցը չպիտի լինի, այլ լիքը կրթական ծրագրեր, սոցիալ աշխատանքներ, ՀԿ-ներ և այլն․․․ սա ուղղակի կարող ա արագ իմպուլսի գործոն լինել, մինչև ուրիշ միջոցներով հարցը հավասարակշռվի-կայունացվի։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքական պահով պետք ա կոռուպցիայի դեմն առնել։ Մասնավորապես, Հայաստանում տասներկու շաբաթականից հետո աբորտ մենակ բժշկական ցուցումներով էր թույլատրվում (հիմա ոնց որ սոցիալականն էլ են ավելացրել, վստահ չեմ, բայց կարելի ա դա էլ հանել), իսկ սեռը հնարավոր ա մենակ տասներկու շաբաթականից հետո իմանալ։ Էս սելեկտիվ աբորտները հիմնականում ապօրինի են լինում (բժշկին կաշառելով և այլն)։ Եթե սա վերահսկվի, սելեկտիվ աբորտների թիվը կտրուկ կնվազի։
    վախեմ սենց քայլերը բերեն ընդհատակի զարգացմանը

    Մեկ այլ քաղաքական քայլ կարա լինի կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ մեծացնելն ա, որ խուլ գյուղերում մարդիկ տեսնեն, որ կինը մենակ գերեզմանի վրա լացող չի, կարա նաև նախարար կամ վարչապետ լինի։
    լավ քայլ ա, բայց կարճ ժամկետներում լուծում չի․․․ ու գյուղերում մարդիկ մեծ մասամբ կարծում են, որ իրենք քաղաքի կյանքի համար չեն, մանավանդ իրենց նորածին աղջիկը․․․
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 18.06.2018, 01:52:

  11. #37
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ քայլ ա, բայց կարճ ժամկետներում լուծում չի․․․ ու գյուղերում մարդիկ մեծ մասամբ կարծում են, որ իրենք քաղաքի կյանքի համար չեն, մանավանդ իրենց նորածին աղջիկը․․․
    էն որ ասում էի կայացած կանանց հետ կենդանի շփում, էս կետի համար էի ասում :թհինք

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (18.06.2018)

  13. #38
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուսիններով ազգանուններով փոխանակվեն, որ սելեկտիվ աբորտների թիվը կրճատվի
    Հիմա, որ ես աղջիկ երեխա շատ եմ սիրում ու ամուսնանալուց ազգանունս չփոխեմ կարող ա էլ աղջիկ երեխա չսիրեմ?
    Օրենքը պարտադրի, որ ամունանալուց ազգանունդ փոխես, իսկ կարող ա օրենք մտցնենք զոքանչին պարտադիր մայրիկ ասեն?
    Առաջարկում եմ օրենք մտցնել, որ մամաները իրենց տղա երեխաներին ավելի շատ չսիրեն քան աղջիկ երեխաներին ու մեր աղջիկները չափահաս տարիքում չմտածեն, որ իրենք թագուհի են ու պիտի տնով տեղով, լավ գործով ապահոված տղու հետ ամուսնանան, որ թագուհի լինելու երազանքը թոզմիշ չլինի: Մի հատ էլ օրենք հանեն, որ համալսարանի դիպլոմը ոչ թե օժիտի համարա այլ մասնագիտություն ունենալու ու որ աշխատելը իրենց էլ ա վերագրած: Այ, որ ֆինանսապես անկախ լինեն էդ ժամանակ աբորտի առաջարկ անող ամուսնուն մատ ցույց կտան:
    Ու վապշե պետք չի սելեկտիվ աբորտների համար միայն տղամարդկանց մեղադրել, կանայք էլ իրենց մեծ մեղքի բաժինն ունեն:

  14. #39
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսիններով ազգանուններով փոխանակվեն, որ սելեկտիվ աբորտների թիվը կրճատվի
    Հիմա, որ ես աղջիկ երեխա շատ եմ սիրում ու ամուսնանալուց ազգանունս չփոխեմ կարող ա էլ աղջիկ երեխա չսիրեմ?
    Օրենքը պարտադրի, որ ամունանալուց ազգանունդ փոխես, իսկ կարող ա օրենք մտցնենք զոքանչին պարտադիր մայրիկ ասեն?
    Առաջարկում եմ օրենք մտցնել, որ մամաները իրենց տղա երեխաներին ավելի շատ չսիրեն քան աղջիկ երեխաներին ու մեր աղջիկները չափահաս տարիքում չմտածեն, որ իրենք թագուհի են ու պիտի տնով տեղով, լավ գործով ապահոված տղու հետ ամուսնանան, որ թագուհի լինելու երազանքը թոզմիշ չլինի: Մի հատ էլ օրենք հանեն, որ համալսարանի դիպլոմը ոչ թե օժիտի համարա այլ մասնագիտություն ունենալու ու որ աշխատելը իրենց էլ ա վերագրած:
    էն, ինչի էդքան սարկազմով ես մոտենում, իրականում ահագին խորը հոգեբանական արմատներ ունի, Գայլ ջան, կանայք որ ազգանունը փոխել, ամուսնու ազգանունն են վերցրել, պատմականորեն դրա տակ սիրուն ռամանծիկա չի, որ թաքնված ա, իսկ կնոջ ազգանունը վերցնելը տանում ա կնոջ դերի կարևորման, կնոջ հանդեպ հարգանքի բարձրացման ենթագիտակցության շերտերում, որ իր հերթին կարևորում ա աղջիկ երեխայի դերը, կոպիտ ասած, կինն էլ ա մարդ, չպետք ա սպանել, ինչ ա թե կին ա: Բյուրին որ հակաճառում էի, պատճառն էն էր, որ մտածում էի մեր հասարակությունը դեռ պիտի մի փոքր էլ աճի սրա համար, ոչ թե, որ սխալ բան էր ասում: Քո գրառումն էլ ա ցույց տալիս, որ ժամանակ ա պետք կարծում եմ:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, որ ֆինանսապես անկախ լինեն էդ ժամանակ աբորտի առաջարկ անող ամուսնուն մատ ցույց կտան:
    Ու վապշե պետք չի սելեկտիվ աբորտների համար միայն տղամարդկանց մեղադրել, կանայք էլ իրենց մեծ մեղքի բաժինն ունեն:
    ֆինանսական կախյալությունը գալիս ա մանկուց դաստիրարակելուց, ես գիտական ֆանտաստիկայի ու տեխնիկայի համար խելագարվում էի, բայց ինձ համոզմունք/հարկադրանքով ցնդած գյուտարարի փոխարեն սարքեցին լուզեր իրավաբան, քանի որ ռոբոտատեխնիկան աղջկա բան չէր, սկի տղերքը Հայաստանում ապագա չունեին, ուր մնաց աղջիկը: Պետք ա աղջկան մանկուց դաստիարակեն որպես փող աշխատող, որ կարողանա աշխատել:
    Իսկ այն կետին, որ երկու սեռերն էլ էս աբորտների հարցում մեղավոր են, երկու ձեռքով կողմ եմ, կինն ավելի հեշտ տղուն կպառազիտի, քան փեսային, կարող ա էս բառերով չեն մտածում, բայց էությունն էս ա, դժբախտաբար:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (18.06.2018)

  16. #40
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գայլի գրառումից մի առաջարկ երևաց․․․ կանանց ֆինանսապես անկախացնել։ Ո՞նց ենք անում։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.06.2018)

  18. #41
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա ջան հիմա դու խի ես ինձ բացատրում, թե խի ես Բյուրին հակաճառել?
    Ծաղրում եմ օրենքով պարտադրելու պահը: Հայաստանում կինն իրավունք ունի ազգանունը չփոխի ու ես իմ կնոջը դաժէ նամյոկ չեմ անի, որ էդպիսի բան անի: Որ մամաները իրենց տղա երեխաներին ավելի շատ են սիրում քան աղջիկ երեխաներին ուրեմն դա ամուսնու ազգանունը վեկալելու արդյունք ա?)))) չեմ ծաղրում, բայց լիքը խնդալու ա: Կարելի ա օրենք մտցնել, որ կանայք ազգանունը չփոխեն:ճճճճ
    Վերջին խմբագրող՝ Gayl: 18.06.2018, 02:54:

  19. #42
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլի գրառումից մի առաջարկ երևաց․․․ կանանց ֆինանսապես անկախացնել։ Ո՞նց ենք անում։
    Ասեմ, ոնց անենք?)

  20. #43
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլի գրառումից մի առաջարկ երևաց․․․ կանանց ֆինանսապես անկախացնել։ Ո՞նց ենք անում։
    գյուղերի կանայք իրականում ահավոր ծանր ֆիզիական դաշտային աշխատանք էլ են անում, խոտ էլ են հնձում, բայց ստացվածն իրացնում ա տղամարդը՝ կով, ոչխար մորթել, վաճառել, օրինակ: Կաթի վաճառքից ստացված կոպեկները ծայրը-ծայրին են հերիքում, ամուսինը սովորաբար շատ փող չի ուղարկում, գալիս հետը բերում, համարյա լրիվ մսխում, գնում է...ու էս ոչ թե հատուկենտ դաժան բացառություններն եմ թվարկում, այլ գոնե Գեղարքունիքի մարզի համար՝ տարածված օրինաչափությունը: Կանանց պետք ա շանս տրվի՝ իրենց ստեղծածը վաճառել, օրինակ՝ գորգագործություն սովորեցնել, գնել, ասեղնագործություններ պատվիրել, որ գոնե սեփական գրպանի փող ունենան: Երբ մի փոքր էլ ֆինանսական կախյալությունը հաղթահարեն, ինքնագնահատականն ու ինքնավստահությունն արդեն կաճեն, մնում ա, որ էդ ֆինանսական անկախությունը ֆիկցիա չլինի արհետսականորեն ստացված ու մի օր հօդս ցնդի, շատ խելացի ու բազմակողմանի մշակված ծրագիր լինի:

  21. #44
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա ջան ինձ էլ են մասնագիտություն պրտադրել մերոնք, բայց ի տարբերություն քեզ երրորդ կուրսից սեփական դիմումիս հիման վրա էդ համալսարանը լքել եմ: Հիմա դու էդքան կամքի ուժ չես ունեցել, իսկ ես ունեցել եմ ու լավ կլինի էդ հարցում սկզբից քեզ մեղադրես:

  22. #45
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆա ջան ինձ էլ են մասնագիտություն պրտադրել մերոնք, բայց ի տարբերություն քեզ երրորդ կուրսից սեփական դիմումիս հիման վրա էդ համալսարանը լքել եմ: Հիմա դու էդքան կամքի ուժ չես ունեցել, իսկ ես ունեցել եմ ու լավ կլինի էդ հարցում սկզբից քեզ մեղադրես:
    էնպես չի, որ ինձ չեմ մեղադրում բայց որ տղա լինեի, ինձ էլ էնպես կդաստիարակեին, որ ոչ թե հեզիկ ու ենթարկվող կլինեի, այլ՝ կամային ավելի բարձր որակներով անձ մը, անգամ էդ հեզիկ վիճակներում ես 18-ում տնից չթռա, քանի որ հայրիկիս կյանքի ամենաբարդ շրջաններից էր ու չնայած ինքն ասում էր, որ տղու նման իր կողքին էի, իր տղեն էի էդ օրերին ես, ես կայի ու շարունակում եմ մնալ իր դուստրը:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (18.06.2018)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կայքերով աշխատելու միջոցներ, հոդվածներ, ծրագրեր, դասընթացներ
    Հեղինակ՝ SahArtak, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2011, 19:25
  2. Կանխարգելիչ միջոցներ մրսածության դեմ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.12.2009, 22:44
  3. Ժողովրդական կամ տնական միջոցներ
    Հեղինակ՝ Aspram, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.06.2008, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •