Ruby Rue-ն սեքսիզմի բաժնում մեկուկես տարի առաջ
որոշ վիճակագրական տվյալներ էր բերել, բայց լավ կլիներ թարմ թվեր էլ ունենայինք։
Բյուր, պարտադիր ազգանուն փոխելը մի քիչ իրատեսական չի իմ աչքին, որովհետև Հայաստանում ազգանվան հանդեպ մի ուրիշ կարգի սեփականատիրություն ա։ Երեխաների կրկնակի ազգանունները դեռ խելքին մոտիկ կարող ա լինի, բայց մեծահասակ մարդկանց ազգանուններ փոխելը․․․ եսիմ․․․ բա որ բաժանվում են, նորի՞ց են փոխում․․․ եթե հա, երնե՜կ դանիացիների զահլաներին։
Մնացածի պահով․․․ հա, կրթական միջամտությունները լավ բան են, բայց դանդաղ գործող են․․․ ի՞նչ քաղաքական միջամտություններ կարելի է անել, որ նպաստեն եթե ոչ խնդրի արմատախիլ անելուն, ապա գոնե սաստիկ նվազեցմանը։
Ասենք, ի՞նչ եք կարծում, եթե գյուղերում երկրորդ երեխայից հետո աղջիկ երեխայի համար մայրական նպաստը տղա երեխայինից բարձր լինի, սա խնդրի որոշակի լուծում կլինի՞, թե հավելյալ խնդիրներ կստեղծի՞։
Էջանիշներ