Առաջարկի պահով։ Տեսիլքը վերևում Իսպանիայի օրինակը բերեց, ես էլ Դանիայինը կբերեմ։ Էստեղ գնալով ավելի ա մեծանում կրկնակի ազգանուն կրելու միտումը, ընդ որում՝ ոչ թե մեկը մոր, մեկը մոր, այլ ընտանիքի ընդհանուր ազգանունը, իսկ դա նշանակում ա, որ ամուսնանալուց հետո ամուսինը կնոջ ազգանունն ա վերցնում, կինը՝ ամուսնու, ու բոլորով կրկնակի ազգանուն են ունենում։ Հիմա կասեք՝ բա ո՞նց են ամուսնանում արդեն կրկնակի ազգանուն ունեցողները։ Իրանք իրանց ազգանուններից մեկը թողնում են, մեկը պահում ու վերցնում ամուսնու/կնոջ ազգանուններից մեկը։ Իսկ թե ոնց են որոշում, տարբեր գործոններից ա կախված, էստեղ չարժե քննարկել։

Առաջարկս կլինի Հայաստանում էս ազգանվան պահը պարտադիր սարքել, որ տղամարդը վերցնի կնոջ, կինը՝ ամուսնու ազգանունը, իսկ երեխաները կրեն երկուսինը, որ տոհմը պահպանելու հարց չլինի։ Հետո, նաև պետք ա գնալ տնետուն գյուղերով ու մարդկանց բացատրել, որ տոհմ շարունակելու համար մենակ տղան քիչ ա, պետք ա ինքը աղջիկ էլ ճարի։ Իսկ սելեկտիվ աբորտների դեպքում էդ բոլոր տղաները փաստի առաջ են կանգնելու, երբ հասնեն ռեպրոդուկտիվ տարիքի։