User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Սոցիալական կրեդիտային համակարգ

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սոցիալական կրեդիտային համակարգ

    Մինչ հարևան թեմայում քննարկվում է մեր օնլայն վարքագծի վերահսկումը գովազդային ընկերությունների և հատուկ ծառայությունների կողմից ու արդյո՞ք դա մարդու ազատարար իրավունքների ոտնահարում է, թե ոչ, առաջարկում եմ այստեղ քննարկել «Big Data»-ի շահագործման մեկ այլ եղանակ:


    Սոցիալական կրեդիտային համակարգի պիլոտային տարբերակը Չինաստանում սկսվել է միլիոնավոր մարդկանց համար գործարկվել դեռ 2014թ.-ից:
    ՈՒ նախատեսվում է, որ 2020թ.-ին այն արդեն լիարժեք պետք է գործելուց լինի ողջ երկրի տարածքում ու այն պարտադիր է լինելու բոլորի համար:

    Համաձայն կառավարական փաստաթղթի՝ «վստահությունը պահպանել հիանալի է, իսկ այն կորցնելը՝ ամոթալի»:

    Ներկա փուլում համակարգը մտցվում է մաս առ մաս ու որոշ տեղերում այն ղեկավարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոշ տեղերում էլ՝ մասնավոր տեխնիկական պլատֆորմների, որտեղ պահվում են մարդկանց անձնական տվյալները:

    Անհատի սոցիալական կրեդիտը, ըստ համակարգի, կարող է ինչպես բարձրանալ, էնպես էլ՝ ցածրանալ՝ կախված իր պահվածքից:
    Բալերը հաշվելու ճշգրիտ մեթոդը գաղտնի է, բայց դրանց վրա կարող են ազդել օրինակ վարորդի կատարած խախտումները, չծխողների համար նախատեսված վայրերում ծխելը, մեծ քանակությամբ վիդեոխաղերի գնումը, ինտերնետում ֆեյք լուրերի տարածումը և այլն:


    6 ամենատարածածված արգելքները՝ համաձայն Չինաստանում սոցիալական կրեդիտավորման համակարգի.

    1. Ինքնաթիռով և գնացքով երթևեկելու արգելք:

    Չինաստանում արդեն գործում է մարդկանց տեղաշարժը սահմանափակող տուգանքի տեսակը:
    Օրինակ՝ Channel News Asia-ի փոխանցմամբ ս.թ. մարտին արդեն 9մլն ցածր բալերով քաղաքացիների արգելվել է ձեռք բերել ներքին ավիաթռիչքների տոմսեր, իսկ 3մլն քաղաքացու համար էլ արգելափակվել է գնացքների բիզնես-կլասերում տոմս ձեռք բերելու հնարավորությունը:

    «Վատ քաղաքացիների» հնարավոր «մեղքերից» են օրինակ առանց տոմսի երթևեկության փորձերը, գնացքի մուտքի դռան մոտ աննպատակ երկար մնալը ու չծխողների համար նախատեսված վայրերում ծխելը:

    2. Ինտերնետի արագության սահմանափակում:

    Մասնագետների խոսքով՝ այս սահմանափակման գործելու մեխանիզմը դեռևս պարզ չէ:
    Բայց, համաձայն Foreign Policy-ի, սոցիալական կրեդիտավորման համակարգը ստուգելու է օրինակ, թե արդյո՞ք մարդիկ ժամանակին են կատարում իրենց մուծումները:
    Քննարկվում են նաև այնպիսի «հանցանք»-ներ, ինչպիսիք են օրինակ վիդեոխաղերի վրա երկար ժամանակի վատնումը, անիմաստ բաների վրա մեծ գումարների ծախսը, ֆեյք լուրերի ինտերնետում տարածումը՝ առավել ևս տեռորիստական հարձակումների մասին սուտ լուրերը և այլն:

    3. Տուգանվողի (կամ նրա երեխեքի) հանդեպ լավագույն դպրոցներում ուսանելու արգելք:

    Օրինակ 17 երիտասարդի արդեն արգելվել է սովորել ԲՈՒՀ-ում կամ օգտվել ավիաթռիչքներից՝ այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են զինվորական ծառայությունից:

    Քննարկվում է նաև ցածր սոցիալական կրեդիտով ծնողների երեխաներին արգելելը ուսանել բարձր որակավորմամբ մասնավոր դպրոցներում:

    4. Լավ աշխատանքի ընդունվելու արգելք:

    Ցածր սոցիալական կրեդիտով մարդկանց նաև կարգելվի աշխատել պետական հիմնարկներում ու մեծ բանկերում:

    Սոցիալական կրեդիտի վրա շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ նաև այնպիսի «մեղք»-եր, ինչպիսիք են խարդախությունն ու այլոց ունեցվածքի յուրացումը:

    5. Բարձրակարգ հյուրանոցներում կանգառի արգելք:

    Զինվորական ծառայությունից հրաժարված անձանց կարգելվի նաև հանգստանալ որոշ տոների ժամանակ ու հանգրվանել բարձրակարգ հյուրանոցներում:

    Բայց հետաքրքիր է, որ համակարգը ոչ միայն պատժում է մարդկանց, այլև՝ պարգևատրում:
    Օրինակ բարձր սոցիալական կրեդիտով քաղաքացիների համար ավելի մեծ է հավանականությունը գործուղման մեկնելու կամ վիզա ստանալու:
    Իսկ Պեկինի մի բնակչուհի էլ շատ հարմարավետ է գնահատում համակարգը, քանի որ ինքն իր բարձր բալերի հաշվին հնարավորություն է ունեցել հյուրանոցում սենյակ ամրագրել առանց կանխավճարի:

    6. «Վատ քաղաքացի» հրապարակային պիտակով կյանքի դատապարտում:

    Հրապարակային ամոթանք տալով հոգեբանական ճնշումը նույնպես ընկած է այս համակարգի քաղաքականության հիմքում:

    Օրինակ 2016թ. կառավարական հռչակագրով ընկերություններին խորհուրդ է տրվում ստուգել անձի «սև ցուցակում» լինելու հանգամանքը՝ մինչ նրան աշխատանքի ընդունելն ու նրա հետ պայմանագիր ստորագրելը:

    Այնուամենայնիվ, մինչև այդ «սև ցուցակում» հայտնվելը, քաղաքացին պետք է դրա մասին ծանուցում ստանա դատարանից ու իրավունք ստանա վիճարկել այն 10 օրերի ընթացքում՝ ծանուցումը ստանալուց սկսած:

    Անհայտ է, թե երբվանից կսկսի այս «սև ցուցակ»-ը լիարժեք գործել, բայց դրա նախատիպն արդեն կա ու օգտագործվում է մարդկանց պատժելու նպատակով՝ ներառելով իր մեջ առանձին անհատների, նրանց id-համարների ու որոշ ընկերությունների անվանումների:

    Բայց գոյություն ունի նար «լավ քաղաքացիներ»-ի ցուցակ, որում հայտնվելով, մարդիկ հնարավորություն են ստանում օրինակ ավելի շատ ծանոթություններ ձեռք բերելու՝ համապատասխան կայքերում:
    Վերը մեջբերածս BBC-ի նույն հղումը հայտնում է, որ Չինաստանում ամենատարածված ծանոթությունների կայքը դա Baihe-ն է, որը բարձրացնում է «լավ քաղաքացիներ»-ի ռեյտինգը:
    Վերջինները նույնպես զեղչեր կարող են ստանալ օրինակ էլեկտրաէներգիայի վճարների համար, վարձակալել ապրանքներ առանց կանխավճարի, բանկերում ստանալ ավելի բարձր տոկոսադրույք և այլն:

    Այսպիսի առավելություններ ստացել են օրինակ արևելյան Չինաստանում գտնվող Ռոնչեն քաղաքի բնակիչները, ուր քաղաքային խորհուրդը ներդրել է համակարգը:

    Թեև Human Rights Watch-ը համարում է այս համակարգը «վախեցնող», բայց որոշ քաղաքացիների կարծիքով այն մարդկանց ավելի լավն ու օրինապաշտ է դարձնում:

    Օրինակ՝ ասում են, որ հիմա շատ վարորդներ սկսել են անցորդներին ճանապարհ զիջել անցումների մոտ, քանի որ հակառակ դեպքում կկորցնեն միավորներ:


    Ինչպիսի՞ կարծիքներ կան սոցիալական կրեդիտավորման չինական այս համակարգի վերաբերյալ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (17.06.2018)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս համակարգը ոչ ոքի հետաքրքիր չէ՞ր, թե՞ կարծիք դեռ չի հասցրել ձևավորվի ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիդեոխաղերը խի են մտցրել բացասականի մեջ։
    Համակարգը լավը կլիներ, եթե առանց մարդկային գործոնի աշխատեր ու տենց ոչխար բաներ չանեին։
    Էս թեմայով լավ անիմե կա`Psycho-Pass:
    The cake is a lie.

  5. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիդեոխաղերը խի են մտցրել բացասականի մեջ։
    Ինչքան հասկանում եմ՝ դիտարկվում ա որպես ցածր ՕԳԳ-ով ժամանակն անկապ բաների վրա վատնող մարդ ))


    Համակարգը լավը կլիներ, եթե առանց մարդկային գործոնի աշխատեր ու տենց ոչխար բաներ չանեին:
    Առանց մարդկային գործոնի՞:
    Ի նկատի ունես համակարգիչը որոշե՞ր ով քանի բալա կորցնում/ստանում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #5
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հասկանում եմ՝ դիտարկվում ա որպես ցածր ՕԳԳ-ով ժամանակն անկապ բաների վրա վատնող մարդ ))
    Այ հենց դրա համար եմ դեմ, որտև իրանք չգիտեն էդ ՕԳԳ-դ իրականում ինչ ա անում։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մարդկային գործոնի՞:
    Ի նկատի ունես համակարգիչը որոշե՞ր ով քանի բալա կորցնում/ստանում:
    Հա, ԱԲ-ն, ու ոչ մեկ չկարանա խառնվի։
    Չնայած էլի տեխնիկապես գործնականում ա անհնար ա, էդ ին կարգի պետք ա բոլոր քայլերիդ հետևի էդ ԱԲ-ն, որ կարանա ինչ-որ որոշումներ կայացնի։
    The cake is a lie.

  7. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ԱԲ-ն, ու ոչ մեկ չկարանա խառնվի։
    Չնայած էլի տեխնիկապես գործնականում ա անհնար ա, էդ ին կարգի պետք ա բոլոր քայլերիդ հետևի էդ ԱԲ-ն, որ կարանա ինչ-որ որոշումներ կայացնի։
    Հակառակը՝ ինձ թվումա, որ դա տեխնիկապես էդքան էլ բարդ չի լուծելը, հատկապես եթե հաշվի առնենք, որ էնտեղ մարդու ամեն քայլը հսկվումա ֆեյս-կոնտռոլ կամերաների միջոցով:

    Բայց հարցը բուն համակարգի մեջ ա:
    Չես գտնո՞ւմ, որ սրանով մարդկանց փորձում են դարձնել ավելի կառավարելի ու դա մարդու իրավունքների խախտումա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակը՝ ինձ թվումա, որ դա տեխնիկապես էդքան էլ բարդ չի լուծելը, հատկապես եթե հաշվի առնենք, որ էնտեղ մարդու ամեն քայլը հսկվումա ֆեյս-կոնտռոլ կամերաների միջոցով:
    Դե տես խի եմ ասում անհնար ա՝ պետք ա ամեն ինչքը հնարավորր լինի վերլուծել, սաղ երկրում տենց մի մետր քառակուսի տեղ չլինի, որ մարդը կարա գնա ու իրան հետևել չլինի, թե չէ չես կարա իմանաս, թե իրականում իրա որ գործողությունը ինչ էր նշանակում։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հարցը բուն համակարգի մեջ ա:
    Չես գտնո՞ւմ, որ սրանով մարդկանց փորձում են դարձնել ավելի կառավարելի ու դա մարդու իրավունքների խախտումա:
    Սենց ասեմ՝ ես չէի ցանկանա ապրել տենց հասարակության մեջ, որտև համոզված եմ որ գործնականում իդեալական համակարգ հնարավոր չի ստեղծել ու միշտ կլինեն ինչ-որ մարդիկ, ովքեր պրիվիլեգիաներ կունենան, կամ ինֆո կկարանան ստանան, կամ էլ էդ համակարգի թույլ տեղերը կջոկեն ու կօգտագործեն։

    Բայց եթե տեսական մակարդակով ենք խոսում ու կարանք պատկերացնենք իդեալական աշխատող տենց համակարգ, որը ամեն ինչ հաշվի կառնի, կողմ կլինեի, հանգիստ կապրեինք։

    Մի անեկդոտ հիշեցի

    Մարդիկ շատ ուժեղ ԱԲ են սարքում, հարցեր են տալիս, ինքը վերլուծում, պատասխանում ա։
    Մի օր հարցնում են՝ Աստված կա՞։
    Աբ-ն ասում ա՝ տվյալներ քիչ ունեմ պատասխանելու համար, ինձ միացրեք ինտերնետին։
    Միացնում են, էլի են հարցնում։
    Ասում ա տվյալներ քիչ ունեմ, ինձ միացրեք բոլոր կոմպերին, սպուտնիկներին, հեռախոսներին, բոլոր էլեկտրական սարքերին։
    Միացնում են, էլի են հարցնում՝ Աստված կա՞։
    Ասում ա՝ արդեն հա։
    The cake is a lie.

  9. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե տես խի եմ ասում անհնար ա՝ պետք ա ամեն ինչքը հնարավորր լինի վերլուծել, սաղ երկրում տենց մի մետր քառակուսի տեղ չլինի, որ մարդը կարա գնա ու իրան հետևել չլինի, թե չէ չես կարա իմանաս, թե իրականում իրա որ գործողությունը ինչ էր նշանակում։
    Ըստ իս սա ընդամենը ժամանակի հարց է:



    Սենց ասեմ՝ ես չէի ցանկանա ապրել տենց հասարակության մեջ, որտև համոզված եմ որ գործնականում իդեալական համակարգ հնարավոր չի ստեղծել ու միշտ կլինեն ինչ-որ մարդիկ, ովքեր պրիվիլեգիաներ կունենան, կամ ինֆո կկարանան ստանան, կամ էլ էդ համակարգի թույլ տեղերը կջոկեն ու կօգտագործեն։
    Հա, էս քո նշած խնդիրն էլ իհարկե կա:
    Քանի որ մարդը երբեք բոլոր բանալիները չի հանձնի ԱԲ-ին:
    Այսինքն՝ միշտ լինելու են նրանք, ովքեր կառավարելու են բոլորին կառավարող համակարգը:

    Բայց մյուս կողմից չէ՞ որ մարդն ազատատենչ արարած է ու նույնիսկ եթե օրենքը նույնը լինի բոլորի համար, միշտ գտնվելու են էնպիսիք, ով համաձայն չի էդ օրենքի էս կամ էն դրույթի հետ:
    Ասենք կրիմինալ չեն, ուղղակի՝ համաձայն չեն էդ օրենքի հետ ու ինչու չէ նաև բոյկոտում են դրա պարտադրանքը:

    Էս դեպքում ստացվումա, որ նրանք հայտնվում են «սև ցուցակում» ու խաղից դուրս վիճակում:
    Կոպիտ ասած՝ իր ժամանակի «քաղբանտարկյալը», ով զրլված է ամեն ինչից՝ ազատ տեղաշարժվելու իրավունքից սկսած մինչև աշխատելու իրավունքը:


    Բայց եթե տեսական մակարդակով ենք խոսում ու կարանք պատկերացնենք իդեալական աշխատող տենց համակարգ, որը ամեն ինչ հաշվի կառնի, կողմ կլինեի, հանգիստ կապրեինք։
    Չէ, ի՞նչ տեսականորեն խոսալ..
    Հենա ասումա մինչև 2020թ. համակարգը Չինաստանի մասշտաբով պարտադիր է լինելու բոլորի համար (առայժմ՝ Չինաստանի մասշտաբով):
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #9
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, էս քո նշած խնդիրն էլ իհարկե կա:
    Քանի որ մարդը երբեք բոլոր բանալիները չի հանձնի ԱԲ-ին:
    Այսինքն՝ միշտ լինելու են նրանք, ովքեր կառավարելու են բոլորին կառավարող համակարգը:

    Բայց մյուս կողմից չէ՞ որ մարդն ազատատենչ արարած է ու նույնիսկ եթե օրենքը նույնը լինի բոլորի համար, միշտ գտնվելու են էնպիսիք, ով համաձայն չի էդ օրենքի էս կամ էն դրույթի հետ:
    Ասենք կրիմինալ չեն, ուղղակի՝ համաձայն չեն էդ օրենքի հետ ու ինչու չէ նաև բոյկոտում են դրա պարտադրանքը:

    Էս դեպքում ստացվումա, որ նրանք հայտնվում են «սև ցուցակում» ու խաղից դուրս վիճակում:
    Կոպիտ ասած՝ իր ժամանակի «քաղբանտարկյալը», ով զրլված է ամեն ինչից՝ ազատ տեղաշարժվելու իրավունքից սկսած մինչև աշխատելու իրավունքը:
    Հմմ, հա, ճիշտ ես ասում, պետք չի բոլորից պահանջել, որ դրա հետ համաձայն լինեն, իսկ եթե մի հոգի էլ համակարգից դուրս մնա, արդեն անիմաստ ա էդ համակարգը։


    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ի՞նչ տեսականորեն խոսալ..
    Հենա ասումա մինչև 2020թ. համակարգը Չինաստանի մասշտաբով պարտադիր է լինելու բոլորի համար (առայժմ՝ Չինաստանի մասշտաբով):
    Չեմ կարծում, որ նորմալ կաշխատի, հազիվ երթևեկության կաննոներին ա սկսել հետևել ԱԲ-ն, էն էլ նենց երկրներում, որտեղ գոնե մեծ մասը կանխատեսելի են քշում
    The cake is a lie.

  11. #10
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով սա եզագույն համակարգ ա։ Էս թեմայով մի հատ լավ էպիզոդ կա Black Mirror սերիալում‎։ https://www.imdb.com/title/tt5497778/ անպայման նայեք

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (11.07.2018), Գաղթական (11.07.2018)

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բառով․ 1984

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (16.04.2019)

  15. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով սա եզագույն համակարգ ա։ Էս թեմայով մի հատ լավ էպիզոդ կա Black Mirror սերիալում‎։ https://www.imdb.com/title/tt5497778/ անպայման նայեք
    Լավնա:
    Ինձ էլ էր դա հիշացրել, բայց աչքիս հեռու չի էս օրը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սոցիալական գովազդներ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 01.10.2015, 21:04
  2. Սոցիալական նորարարության ճամբար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.09.2012, 17:59
  3. Ո՞ր սոցիալական ցանցից եք օգտվում:
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Վեբ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 09.04.2011, 01:22
  4. Սոցիալական գովազդ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.04.2009, 22:42
  5. Սոցիալական սեր…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2007, 17:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •