User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ի՞նչ անել

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ի՞նչ անել

    Վաղուց էի ուզում այս թեման բացել, պարզապես սպասում էի միքիչ նախընտրական և հետևնտրական կրքերը հանդարտվեն, ավելի բովանդակային քննարկումների ակնկալիքով: Փաստորեն մեր իրականությունն այն է, ինչի մասին արդեն շատ ենք խոսել՝ կեղծված, կեղծվող և կեղծվելիք ընտրություններ, կաշառակեր ու կրիմինալ իշխանություն, օրեցօր աճող քրեական երևույթներ, դանդաղ, բայց զարգացող տնտեսություն, անհասկանալի բանակցություններ արցախի շուրջ, պետական մտածողություն չունեցող, անօրինություններին պետք եղած ժամանակ ծառայող լայն զանգվածներ և այլն… Իսկ ի՞նչ կարող եմ անել ես, եթե հայրենասեր եմ և ուզում եմ ինչ-որ բան փոխել դեպի լավը: Արդյո՞ք միայն օրինապաշտ լինելը, ընտրակաշառք չվերցնելը և փողոցը անցումով անցնելը բավական է: Կարծում եմ, որ ոչ, բայց չգիտեմ ի՞նչ անել: Ի՞նչ է պետք անել, որ մեր երկրում մտավորականությունը դառնա եղանակ ստեղծողը: Ի՞նչ կարող ենք և ի՞նչ պետք է անենք մենք: Չէ, որ մենք ենք այսօրվա երիտասարդությունը: Ի՞նչ անենք սպասենք մտածելով, որ սա անցումային շրջան է և ամեն ինչ աստիճանաբար կշտկվի, թե՞ սպասենք գունավոր հեղափոխականների, գնանք ցույց անե՞նք, ծե՞ծ ուտենք, նստե՞նք, էլի ցույց անե՞նք: Շատ երկար ստացվեց… Հուսով եմ պարզ էր հարցիս իմաստը, անհամբերությամբ սպասում եմ ձեր կարծիքներին, քանի որ անկեղծ եմ ասում, ինքս պատասխան չունեմ իմ հարցերին

  2. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ի՞նչ անել

    Մեզ հեղափոխությունը մենակ կփրկի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    հարցադրումներտ հասկանալի են : Բայց և այնպես, կուզենայի նախքան պատասխաններ փնտրելը որոշ հարցեր ավելի բացվեին:
    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ կարող եմ անել ես, եթե հայրենասեր եմ և ուզում եմ ինչ-որ բան փոխել դեպի լավը:
    Ի՞նչ ասել է "լավը": Կամ ավելի ճիշտ, "լավը" ու՞մ համար:
    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է պետք անել, որ մեր երկրում մտավորականությունը դառնա եղանակ ստեղծողը:
    Եղանակ ստեղծողը որտե՞ղ: Արվեստների մե՞ջ... հեռուստաեթերու՞մ... թերթերու՞մ... քաղաքական կուսակցություններու՞մ... քաղաքական ընդիմությունու՞մ... միտինգներու՞մ... պետական կառավարման ինստիտուտներու՞մ ... արհմիություններու՞մ... որտե՞ղ
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.05.2007, 21:39:

  4. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    հարցադրումներտ հասկանալի են :
    Ի՞նչ ասել է "լավը": Կամ ավելի ճիշտ, "լավը" ու՞մ համար:
    Լավա չասիր ում լավը , կներեք
    «Լավ» ու «վատ» արտահայտությունները սովորաբար աշխատում եմ չօգտագործել, պարզապես այս անգամ թամբալություն արեցի (չստացվեց), դրա փոխարեն կարելի էր գրել, որ տնտեսությունը զարգանա, որ ընտրությունները չկեղծվեն, որ կոռուպցիան նվազի, որ աղքատությունը վերանա, որ կրթության մակարդակը բարձրանա, որ ամենակարող ու անպատժելի մարդիկ չլինեն, որ տաղանդավոր մարդիկ երկիրը չլքեն…
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղանակ ստեղծողը որտե՞ղ: Արվեստների մե՞ջ... հեռուստաեթերու՞մ... թերթերու՞մ... քաղաքական կուսակցություններու՞մ... քաղաքական ընդիմությունու՞մ... միտինգներու՞մ... պետական կառավարման ինստիտուտներու՞մ ... արհմիություններու՞մ... որտե՞ղ
    Եղանակ ստեղծողը բոլոր ռազմավարական հարցերում՝ այն է երկրի կարավառում, օրենքների մշակում, դատական իշխանություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, մշակույթ և այն:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում N.i.g.g.a.-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ հեղափոխությունը մենակ կփրկի:
    Իսկ ինչպե՞ս իրագործել այդ հեղափոխությունը: Ու՞մ հետ, ու՞մ գլխավորությամբ, ի՞նչ գաղաբարախոսությամբ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.05.2007, 21:38:

  5. #5
    sksnak andam
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մոդերատորական: Գրառումը ջնջված է` կոպիտ, վիրավորական լինելու պատճառով, հեղինակը` զգուշացված: Կարդացեք ակումբի կանոնադրությունը, մասնավորապես 2.1.5. կետը, և խուսափեք այնպիսի գրառումներ կատարելուց, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ սերմանել ատելություն կամ թշնամանք, կամ ինչ-որ անօրինական գործողության կոչ են:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 08:33:

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Իսկ ինչպե՞ս իրագործել այդ հեղափոխությունը:
    ահագին դաժան ձևով

    Ու՞մ հետ, ու՞մ գլխավորությամբ
    եսի՞մ

    ի՞նչ գաղաբարախոսությամբ
    "անջատենք Հայաստանը Ղարաբաղից"
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում N.i.g.g.a.-ի խոսքերից Նայել գրառումը
    "անջատենք Հայաստանը Ղարաբաղից"
    Բարեկամս սա ադրբեջանական երազանք է, և մենք շատ արյուն ենք թափել Ղարաբաղը Հայաստանին դեֆակտո միացնելու համար:

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    37
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Ո՞նց կարող ենք Արցախը նորից նվիրել:Բա մեր զոհվածները ու նրանց թափած արյունը:Ինչքա՞ն ժամանակ է պետք որ ժողովուրդը հասկանա որ Արցախը միշտ Հայաստան է եղել:Ու պետք է լինի:Մեր ազգի առաջընթացը շատ մեծ կախվածություն ունի Արցախից:

    Եթե Արցախը լավ պաշտպանենք,կկարողանանք մտածել Արևմտյան Հայաստանը վերագրավելու մասին:Ե՞րբ պետք է ձեր մտածելաձևը փոխեք:Եթե հրաժարվենք մեր պատմական հայրենիքից,մենք կհրաժարվենք մեր ազգի արմատներից:

    Հայաստանը լավացնելու համար հարկավոր է խաղաղ հեղափոխություն,առանց արյուն թափելու:Մենք տեղից քիչ ենք որ արդեն սկսենք իրար ուտել:Թուրքերին ե՞ք ուզում ուրախացնել:

    Մոդերատորական: Թեմայից շեղվում եք: Կարդացեք ակումբի կանոնադրությունը, մասնավորապես` 2.2.3. կետը, ըստ որի չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից: Եթե շարունակվի Ղարաբաղյան խնդրի քննարկումն այստեղ, ապա այդպիսի գրառումները կջնջվեն կամ կտեղափոխվեն: Մնացեք հեղինակի կողմից առաջ քաշված հարցի շրջանակներում:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 16:04:

  9. #9
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց էի ուզում այս թեման բացել, պարզապես սպասում էի միքիչ նախընտրական և հետևնտրական կրքերը հանդարտվեն, ավելի բովանդակային քննարկումների ակնկալիքով: Փաստորեն մեր իրականությունն այն է, ինչի մասին արդեն շատ ենք խոսել՝ կեղծված, կեղծվող և կեղծվելիք ընտրություններ, կաշառակեր ու կրիմինալ իշխանություն, օրեցօր աճող քրեական երևույթներ, դանդաղ, բայց զարգացող տնտեսություն, անհասկանալի բանակցություններ արցախի շուրջ, պետական մտածողություն չունեցող, անօրինություններին պետք եղած ժամանակ ծառայող լայն զանգվածներ և այլն… Իսկ ի՞նչ կարող եմ անել ես, եթե հայրենասեր եմ և ուզում եմ ինչ-որ բան փոխել դեպի լավը: Արդյո՞ք միայն օրինապաշտ լինելը, ընտրակաշառք չվերցնելը և փողոցը անցումով անցնելը բավական է: Կարծում եմ, որ ոչ, բայց չգիտեմ ի՞նչ անել: Ի՞նչ է պետք անել, որ մեր երկրում մտավորականությունը դառնա եղանակ ստեղծողը: Ի՞նչ կարող ենք և ի՞նչ պետք է անենք մենք: Չէ, որ մենք ենք այսօրվա երիտասարդությունը: Ի՞նչ անենք սպասենք մտածելով, որ սա անցումային շրջան է և ամեն ինչ աստիճանաբար կշտկվի, թե՞ սպասենք գունավոր հեղափոխականների, գնանք ցույց անե՞նք, ծե՞ծ ուտենք, նստե՞նք, էլի ցույց անե՞նք: Շատ երկար ստացվեց… Հուսով եմ պարզ էր հարցիս իմաստը, անհամբերությամբ սպասում եմ ձեր կարծիքներին, քանի որ անկեղծ եմ ասում, ինքս պատասխան չունեմ իմ հարցերին
    Շատ դժվար հարց է, բայց լուծվող.. ժամանակը ամեն ինչը կլուծի: Առաջնահերթ խնդիրը ոչ թե ժողովրդի ուժերը հեղափոխության իրականացման մեջ ներդնելն է, կամ այն ինչ-որ մի կերպ իրականացնելը, այլ սփյուռքի հայերի և բնիկների հետ դիվանագիտորեն համագործակցելն է:

    Ավելի լավ կլինի մենք- երիտասարդներս, աշխատենք գտնել և քննարկել այն հարցերը, որոնք մենք, ասենք թե հեշտորեն, կարող ենք իրականացնել…

    Պատերազմից հետո ոչ մի երկիր կամ նրա համակարգը մենակ չի վերականգնվել: Այնուամենայնիվ, կառավարության արած լավ բաները, չնայած դրանք համեմատաբար քիչ են, եկեք չմոռանանք: Նրա շնորհիվ գոյատևել է մի քանի մլն. բնակիչ…

    Իհարկե չի մոռացվում նաև այն փաստը, որ առօրյա է- մուրացկանություն, աղքատություն, մարդու իրավունքների ոտնահարում (հաճախ թույլ քաղաքացիների), ՀՀ-ի արտագաղթ.

    Դու շատ բաներ ես ցանկանում լավ լինի dzainalar ջան, նույնը նաև ես եմ ցանկանում.. քո գրածի ամեն մի տողի հետ համամիտ եմ, բայց բոլորը իրար հետ իրականացնել հնարավոր չի. ավելի լավ է սկսենք մի բնագավառից...
    պրոբլեմները բաժանենք սուբ-կետերի- Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, էկոնոմիկա և այլն...

    Մենակ երիտասարդները չեն որ պետք է միավորվեն այլ նաև բոլոր մեր հարգարժան ակադեմիկոսները-ֆիզիկոս-քիմիկ, էկոնոմիստ և այլ բնագավառի մտավորականներ…պիտի իրար հետ մի սեղանի շուրջ նստեն ու մտածեն...ստեղծեն պլաններ ու համագործակցեն...
    Ու ոչ թե կարգեր կամ դրություն փոխելու նպատակով այլ բարելավելու նպատակով...
    Շատ գրելու ունեմ, բայց շատ կլինի ֆորումի համար....

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամս սա ադրբեջանական երազանք է, և մենք շատ արյուն ենք թափել Ղարաբաղը Հայաստանին դեֆակտո միացնելու համար:
    Հո չե՞մ ասում Ղարաբաղը թուրքերին տանք: Ուղղակի Հայաստանը որոշ քաղաքական գործիչներից փրկենք, որոնք բառիս փոխաբերական իմաստով Հայաստանը միացրել են Ղարաբաղին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Ւհարկե հեղափոխություն:
    Բայց ոչթե «գույնավոր», որը իրականում իշխող դասակարգի մի խմբի աթոռի կռիվնե միուս խմբի դեմ, այլ սոցիալական հեղափոխություն:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 28.05.2007, 22:46:

  12. #12
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում N.i.g.g.a.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հո չե՞մ ասում Ղարաբաղը թուրքերին տանք: Ուղղակի Հայաստանը որոշ քաղաքական գործիչներից փրկենք, որոնք բառիս փոխաբերական իմաստով Հայաստանը միացրել են Ղարաբաղին:
    հահահահահհա սիրուն նախադասություն էր, բայց ախր էտ էլ ա պետք Ղարաբաղ-Հայաստան միացման համար, մենակ դավաճանություն չանեն
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 28.05.2007, 21:29:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  13. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Ի՞նչ անել

    Մեր դժվարությունների իրական պատճառները շատ բարդ ու խորն են… Մեր քաղաքական միտքը դրանք դեռ չի պարզել, այդ պատճառով էլ շատերին թվում է , թե մեկ կամ մի քանի հոգի են այս ամենի մեղավորը, և բավական է նրանց հեռացնենք, ամեն ինչ լավ կլինի… Տեր-Պետրոսյանի ժամանակ ազգի 99,99 տոկոսն այդպես էր մտածում… Նա գնաց, բայց ոչինչ չփոխվեց… Եթե ներկա բարձրագույն իշխանավորները վաղը հեռանան, էլի ոչինչ չի փոխվելու, քանի որ դժվարությունների իրական պատճառն իրենք չեն, այլ հանրային միջինացված մտածողությունը… Նման իրավիճակ, փոքր կամ մեծ տարբերություններով, եղել է և կոմունիստների օրոք և առաջին հանրապետության տարիներին… Այս ամենի պատճառը գտնելու փոխարեն մենք զբաղված ենք զգացմունքային անդրադարձներով…

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    կեղծված, կեղծվող և կեղծվելիք ընտրություններ, կաշառակեր ու կրիմինալ իշխանություն, ի՞նչ կարող եմ անել ես, եթե հայրենասեր եմ և ուզում եմ ինչ-որ բան փոխել դեպի լավը:
    Ժողովրդավարութեան (Democratia) բնօրրան երկիրներում իսկ (France, U.S.A., U.K.) նախագահներ, վարչապետներ հազիւ վերջացրած պաշտօնավարման (կամ չվերջացրած) շրջանը կանչւոմ են հաշուետւութեան ընտրական կաշառք վերցնելու կապակցութեամբ: Համաշխարհային լուրերի հետեւողը կը յիշի օրինակները: Եկէ՛ք խոստովանենք, որ քաղաքական գործիչը, բարձր մակարդակի պետական այրը արդէն այդպիսի խաբեբայ խորամանկ անձ է լինում ի բնէ: Քաղաքականութիւնը դա խաբելու արուեստն է:
    Եթէ անհարմար անձինք գտնւում են իշխանութեան բարձունքում պիտի մեղադրել առաջին հերթին ժամանակը, երկրորդ հերթին ժողովուրդը, երրորդ՝ նոյնինքն անձերը:
    -Ժամանակը-բոլոր ժամանակներն էլ նշանաւորւում են իրենց իւրայատկութեամբքը: 30ականների սերունդը այլ էր, 70ականներինը այլ: Իսկ այժմու սերունդը, ոստայնակապի այս դարում` բոլորովին այլ:
    -Ժողովուրդ-ներկայի քաղաքական գործիչները, կուսակցութիւնները բոլորն էլ նոյն ծառի պտուղներն են: ոմանք մի քիչ աւելի թթու են, ուրիշք աւելի քաղցր: Այլ խօսքով՝ այս պատկերը որ ունինք Հ.Հ.ում Հրատից կամ Լուսինից չի իջել, այլ կազմաւորուել է այս ժողովուրդից: Հասարակութիւնը հիւանդ է անամօթութեամբ, աներեսութեամբ: Երբ սուտը այդքան բնական երեւոյթ դարձել է, երբ կարելի է մի, երկու, երեք եւ աւելի անգամներ խաբել ժողովուրդին եւ չպատժուել...ասել ուզում եմ՝ բարոյական արժէքները յետեւ մղուած է: Պէտք է սկիզբից դաստիարակել ժողովուրդը սկսեալ ծաղկոցից (մանկապարտէզ), այնպէս որ մի քսան տարի ետք այդ նոր (հին) բարոյական արժէքի դաստիարակութեան արդիւնքը կը քաղի Հանրապետութիւնը: Պէտք է ՄԱՐԴ պատրաստել, պէտք է ՔԱՂԱՔԱՑԻ կերտել: Կրթական ծրագրում կարելի աւելացնել «լաւ քաղաքացի» դասապահը, որտեղ աշակերտը կը ծանոթանայ հայրենիքի օրէնքին, իր քաղաքացիական պարտականութեանց եւ իրաւունքին, քաղաքական դաշտ գործելու միջոցին, փաստաթղթեր ստանալու կամ արձանագրել տալու կերպին, պետական կառոյցում գտնւող օղակներին, գործադիր օրէնսդիր եւ դատական իշխանութեանց գործունէութեան եւայլն: Անձնասիրութինը երբ egoismի (անձնակենտրոնութեան, ինքնամփոփութեան) մակարդակին հասնում է՝ հասարակութիւնը հիւանդանում է: Ապագայի մարդ-քաղաքացին պէտք է դաստիարակուի որպէս անձնասիրութիւնն ու շրջապատասիրութիւնը հաւասարակշռող անձ: Շրջապատը շահելով դարձեալ անձն է շահում: Միջավայրը, կենսոլորտը, , մաքուր օդը, ջուրը, հողը, անաղմուկ եթերը ամէնիս համար է:
    -Անձինք-քաղաքական գործիչների մեծամասնութեան դէմքերում տեսնում եմ ինքնագոհութեան նշոյլներ: Լաւ չէ այդ զգացումն ունենալը: Քաղաքական գործիչը պէտք է մտածի որ ինք պարտաւոր է, այլ եւ կարող է շա՜տ աւելի լաւը կատարել: Նրանք տեւաբար ինքնազարգացմամբ կամ ինքնամարզումով պիտի զբաղուեն եւ չգոհանան վերեւից ստացած յօժար կամքին:
    Հին առածն ասում է. «Կարասէն մեղր վերցնողը իւր մատերը կը լիզէ», այսինքն կարելի է ներել մանր լիզելներ, բայց երբ պաշտօնները վաճառւում են, երբ վերեւից ներքեւ պատուէր է գալիս օրական այսքան գումար վերցնել (օրինակ՝ ճամբու ոստիկանները) ժողովուրդից, սա նշանակում է թէ քաղաքային կեանքը լուրջ հիւանդ է եւ վիրահատութեան կարիքն ունի:
    Բայց կաշառակերութիւնը փտածութիւնը ոչ բոլորին նեղացնում է, գուցէ եւ բազում անձինք գոհ են, որովհետեւ կաշառքի շնորհիւ պաշտօնեաներն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տուած շրջանցում են օրէնքը, վնասողը լինում է մէկը՝ պետութիւնը, որ դարձեալ նշանակում է՝ մենք բոլորս:
    Օրինապահ լինելու համար, լաւ քաղաքացի լինելու համար. միամիտ լինել է պէտք:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեզ հեղափոխությունը մենակ կփրկի:
    Եթէ մարդիկ ներդրում են իրենց լուման, անտեսելով պատերազմի վտանգը, ապա յեղափոխութեան յաջողութեան կամ ձախողութեան պարագային իսկ այդ ներդրումներս իսկ չեն լինելու: Հայաստանի քաղաքացիներն պիտի աշխատեն իրենց պահ դրած փողերը առժամաբար հեռացնել երկրէն: Դրսից մուծւող փողերը կը պակասեն: Նոր եկող իշխանութիւնը կը սկսի սկիզբից սկսել այն ինչ անում են այժմեան իշխանութիւնը: Ի վերջոյ ի՞նչն է երաշխիքը, որ նոր իշխանութիւնը չի լինելու հինի տարբերակը: Բացի վերոյիշեալից. Հայաստանը յեղափոխութեան ցնցումից ազդուելով, երկար եւ թանկագին ժամանակ պիտի կորցնի մինչեւ վերագտնի նախկին թափը (ընթացքը): Այլ խօսքով՝ երբ նժարին դնես. վնասը վստահ լինելու է, իսկ շահը կասկածելի, ենթադրելի, հաւանական կամ ոչ: Արեւելեան կեղծ «պետութեան» տարածքին եւ պատերազմի ընթացքին. մի քանի անգամ «յեղափոխութիւն» տեղի ունեցաւ, որոնց արդիւնքը եղաւ պատերազմում պարտութիւնը: Նրանք պարտուեցին վերեւում յետոյ ներքեւում. ռազմի դաշտում: Տայ Աստուած, որ յեղափոխութիւնը ազրբաջնստանում լինի, այն էլ երկու տարին մի անգամ:
    Ի՞նչ ասել է "լավը": Կամ ավելի ճիշտ, "լավը" ու՞մ համար:
    Հալէպցի արձակագիր Անդրանիկ Ծառուկեանի մասին լսել էք երեւի: Նա գրած ունի մի գիրք՝ «Մանկութիւն չունեցող մարդիկ», որ պատմում է Եղեռնից փրկուած որբ երեխաների մաքառումները, որբանոցներում, փողոցներում, գործատեղիներում եւայլն: Նրանք դատապարտուած էին այդ ժամանակաշրջանում ծնուած-ապրած լինելու պատճառով: Դու՛ք. այժմու սերունդդ աւելի բախտաւոր էք 1940-45 տարիներում ապրող սերունդներից: Ձեր զաւակները ձեզնից աւելի բախտաւոր պիտի լինեն: Մի՛ աճապարէք, համբերատար եղէ՛ք, «Ո՛վ համբերեսցէ, նա ի սպառ կեսցէ»:
    Համբերանքը տանը նստելով սպասելը չի, այլ՝ արդիւնք տեսնելու մարմաջը մեղմելն է: Երբ մեղմութեամբ կաշխատես, գործդ կարգին եւ արդիւնաւետ կը լինի: Մանրամասնը յաջորդիւ...

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05
  2. Չգիտեմ՝ ինչ անել
    Հեղինակ՝ Styop, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 20.11.2012, 01:29
  3. Ինչպես տեստ անել ОЗУ -ն
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 21:46
  4. Ի՞նչ անել, երբ անելու բան չկա
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 29
    Վերջինը: 19.01.2010, 21:30
  5. Ինադ անել
    Հեղինակ՝ emo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.11.2007, 18:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •