Երեւանում իր փնտռածը, սփիւռքահայն ու օտարերկրացին, զբօսնողն ու գործարարը՝ պէտք է գտնի այլ քաղաքներում: Այսպիսով Հանրապետութեան ողջ բնակչութիւնը ունենում է զարգացման հաւասար առիթ, մակարդակ եւ միջոց: Այսպիսով Երեւանի խճողումը մեղմանում է, կենսոլորտի ապականումը դանդաղում է, գիւղից կամ մարզերից մայրաքաղաք. մարդկային հոսքը մեղմանալով կալուածների սղաճը մեղմանում է:Պայմանականօրէն ասենք՝ Գիւմրիում եւ Սիսիանում:
Վերոյիշեալի իրագործման համար պէտք են. պետական ներդրում, դրամատների հաստատում, վարչական գրասենեակների հաստատում, տարածքային կառավարման, վարչական աւելի ինքնոուրոյնութիւն: Պանդոկների (հիւրանոցների) կառուցումը, մշակութային խմբերի, թատրոնների, կինոյի տների եւ այլ կառոյցների հաստատումը՝ մէկ խօսքով Երեւանում գտնուած հաճելի ժամանցի բոլոր կառոյցների հասատումը կը ներկայացնի հիանալի առիթ, տարածքում Անի ունեցած մարզի կրկին Անիացումը: Ինչու՞ չէ: Հայաստան այցելող հայ կամ այլազգի զբօսնողը գնում է շատ սիրելի Գառնի, Գեղարդ, Օշական Սեւան Հաղարծին եւայլն: Կարելի է Հայաստանի միւս մայրաքաղաքներում՝ պայմանականօրէն մեր ընտրած Գիւմրիում եւ Սիսիանում կազմակերպել բոլորովին այլ հնավայրերի շրջապտոյտներ, բոլորովին այլ ուղիներով, այնպէս որ Երեւանում հանգրուանող զբօսաշրջիկը կամ գործարարը չի ուզի գնալ:
Գիւմրիում հաստատելի միջազգային օդակայանը ճամբորդներ կընդունի. Եւրոպայից, Ռւոսաստանից Ամերիկայից: Երեւանի օդակայանը աշխարհի բոլոր կողմերից, մինչ Սիսիանում կառուցելիք միջազգային օդակայանը Պարսից ծոցի երկիրներից, Իրանից, արաբական երկիրներից, Հնդկաստանից, Չինաստանից, Ովկիանիայից (Աւստրալիա):
Սփիւռքում ապրող 5 միլիոն հայերը ուզում են գէթ մի անգամ կեանքում այցելել Հայրենիք: Երբեմն մի անգամ այցելող ուզում է եւս մի անգամ այցելել: Բազմաթիւ միջազգային օդակայանների կառուցումը նպաստում է զբօսաշրջութեան գունաւորումին՝ ընծայելով ճամբորդին տարբեր փորձառութիւն, տարբեր վայելք: Հայաստան այցելող իւրաքանչիւր սփիւռքահայը ձրի գովազդող է, իր բնակած երկրում ապրող այլազգիների շարքերում: Հետեւաբար աշխարհի աւելի քան 50 երկիրներում ապրող հարիւրաւոր միլիոնաւոր այլազգիները սփիւռքահայերի շնորհիւ (կամ ոչ), հաւանական զբօսաշրջիկներ են կամ գործարարներ. Հայաստանի Հանրապետութիւնում: Ուստի լաւ կը լինի բանալ երկնային ճանապարհները ընդառաջ այն մարդկանց, որոնք ուզում են գալ Հայաստան, սակայն ուղիղ օդային ճանապարհի բացակայութեան պատճառով (կամ այլ պատճառներով) վարանում են:
Հայաստանը կարող է լինել եւս «տրանզիտ» ճամբորդների կայան կամ հանգրուան:




Մեջբերել
Էջանիշներ