Եթէ մարդիկ ներդրում են իրենց լուման, անտեսելով պատերազմի վտանգը, ապա յեղափոխութեան յաջողութեան կամ ձախողութեան պարագային իսկ այդ ներդրումներս իսկ չեն լինելու: Հայաստանի քաղաքացիներն պիտի աշխատեն իրենց պահ դրած փողերը առժամաբար հեռացնել երկրէն: Դրսից մուծւող փողերը կը պակասեն: Նոր եկող իշխանութիւնը կը սկսի սկիզբից սկսել այն ինչ անում են այժմեան իշխանութիւնը: Ի վերջոյ ի՞նչն է երաշխիքը, որ նոր իշխանութիւնը չի լինելու հինի տարբերակը: Բացի վերոյիշեալից. Հայաստանը յեղափոխութեան ցնցումից ազդուելով, երկար եւ թանկագին ժամանակ պիտի կորցնի մինչեւ վերագտնի նախկին թափը (ընթացքը): Այլ խօսքով՝ երբ նժարին դնես. վնասը վստահ լինելու է, իսկ շահը կասկածելի, ենթադրելի, հաւանական կամ ոչ: Արեւելեան կեղծ «պետութեան» տարածքին եւ պատերազմի ընթացքին. մի քանի անգամ «յեղափոխութիւն» տեղի ունեցաւ, որոնց արդիւնքը եղաւ պատերազմում պարտութիւնը: Նրանք պարտուեցին վերեւում յետոյ ներքեւում. ռազմի դաշտում: Տայ Աստուած, որ յեղափոխութիւնը ազրբաջնստանում լինի, այն էլ երկու տարին մի անգամ:Մեզ հեղափոխությունը մենակ կփրկի:
Հալէպցի արձակագիր Անդրանիկ Ծառուկեանի մասին լսել էք երեւի: Նա գրած ունի մի գիրք՝ «Մանկութիւն չունեցող մարդիկ», որ պատմում է Եղեռնից փրկուած որբ երեխաների մաքառումները, որբանոցներում, փողոցներում, գործատեղիներում եւայլն: Նրանք դատապարտուած էին այդ ժամանակաշրջանում ծնուած-ապրած լինելու պատճառով: Դու՛ք. այժմու սերունդդ աւելի բախտաւոր էք 1940-45 տարիներում ապրող սերունդներից: Ձեր զաւակները ձեզնից աւելի բախտաւոր պիտի լինեն: Մի՛ աճապարէք, համբերատար եղէ՛ք, «Ո՛վ համբերեսցէ, նա ի սպառ կեսցէ»:Ի՞նչ ասել է "լավը": Կամ ավելի ճիշտ, "լավը" ու՞մ համար:
Համբերանքը տանը նստելով սպասելը չի, այլ՝ արդիւնք տեսնելու մարմաջը մեղմելն է: Երբ մեղմութեամբ կաշխատես, գործդ կարգին եւ արդիւնաւետ կը լինի: Մանրամասնը յաջորդիւ...
Էջանիշներ