Ո՞նց կարող ենք Արցախը նորից նվիրել:Բա մեր զոհվածները ու նրանց թափած արյունը:Ինչքա՞ն ժամանակ է պետք որ ժողովուրդը հասկանա որ Արցախը միշտ Հայաստան է եղել:Ու պետք է լինի:Մեր ազգի առաջընթացը շատ մեծ կախվածություն ունի Արցախից:
Եթե Արցախը լավ պաշտպանենք,կկարողանանք մտածել Արևմտյան Հայաստանը վերագրավելու մասին:Ե՞րբ պետք է ձեր մտածելաձևը փոխեք:Եթե հրաժարվենք մեր պատմական հայրենիքից,մենք կհրաժարվենք մեր ազգի արմատներից:
Հայաստանը լավացնելու համար հարկավոր է խաղաղ հեղափոխություն,առանց արյուն թափելու:Մենք տեղից քիչ ենք որ արդեն սկսենք իրար ուտել:Թուրքերին ե՞ք ուզում ուրախացնել:
Մոդերատորական: Թեմայից շեղվում եք: Կարդացեք ակումբի կանոնադրությունը, մասնավորապես` 2.2.3. կետը, ըստ որի չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից: Եթե շարունակվի Ղարաբաղյան խնդրի քննարկումն այստեղ, ապա այդպիսի գրառումները կջնջվեն կամ կտեղափոխվեն: Մնացեք հեղինակի կողմից առաջ քաշված հարցի շրջանակներում:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.05.2007, 16:04:
Ւհարկե հեղափոխություն:
Բայց ոչթե «գույնավոր», որը իրականում իշխող դասակարգի մի խմբի աթոռի կռիվնե միուս խմբի դեմ, այլ սոցիալական հեղափոխություն:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 28.05.2007, 22:46:
Մեր դժվարությունների իրական պատճառները շատ բարդ ու խորն են… Մեր քաղաքական միտքը դրանք դեռ չի պարզել, այդ պատճառով էլ շատերին թվում է , թե մեկ կամ մի քանի հոգի են այս ամենի մեղավորը, և բավական է նրանց հեռացնենք, ամեն ինչ լավ կլինի… Տեր-Պետրոսյանի ժամանակ ազգի 99,99 տոկոսն այդպես էր մտածում… Նա գնաց, բայց ոչինչ չփոխվեց… Եթե ներկա բարձրագույն իշխանավորները վաղը հեռանան, էլի ոչինչ չի փոխվելու, քանի որ դժվարությունների իրական պատճառն իրենք չեն, այլ հանրային միջինացված մտածողությունը… Նման իրավիճակ, փոքր կամ մեծ տարբերություններով, եղել է և կոմունիստների օրոք և առաջին հանրապետության տարիներին… Այս ամենի պատճառը գտնելու փոխարեն մենք զբաղված ենք զգացմունքային անդրադարձներով…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ