Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ ջան, սկզբի համար արի քեզ մի նույնացրու պայքարողի, ոգևորողի կերպարի հետ, ինձ էլ՝ հետևից հուսահատացնողի Թե չէ նույն տրամաբանությամբ (կամ դրա բացակայությամբ) ես էլ կարամ հայտարարեմ, որ ես պայքարողն եմ, մարդկանց լուծում եմ առաջարկում, իսկ դու հետևից գալիս ասում ես ուտոպիա ա ու հուսահատացնում։
Բայց տենց չեմ ասում։ Կարծում եմ, որ ինչքան ես, էդքան էլ դու պայքարող մարդիկ ենք ու երկուսս էլ շարունակում ենք ամեն մեկս մեր պատկերացրած ձևով պայքարել։ Մի խոսքով արի դեմագոգիա չանենք։
Կարաս ասես, Արշ: Լրիվ լուրջ: Գրելուց մտածում էի, որ փաստացի կոնկրետ էկոաավանների նկատմամբ սկեպտիկ վերաբերմունքս լրացուցիչ հուսահատացնում ա էն մարդկանց, ովքեր գուցե պոտենցիալ ունեն: Ամեն դեպքում կոնկրետ իմ ու քոի հարց չէր ստեղ, ուղղակի զրուցողները մենք էինք, մեր անունները ասեցի: Թե չէ նենց չի, որ քեզ համարում եմ մարդկանց հուսահատացնող:

Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Այլ հարց ա, թե պայքարի որ ձևն ա ավելի արդյունավետ։
Հիմա տես, դու ասում ես մի մասը պայքարի կոչ ա անում, բայց այ էդ քխ «ընդդիմադիրները» գալիս ասում են շանս չկա ու հուսահատացնում են մարդկանց։ Բա ես էլ էդ եմ ասում․ ներկա իրավիճակում մարդկանց մանիպուլացնելու լծակները քաղաքական դաշտում շատ–շատ են։
Պետք ա քաղաքական դաշտից դուրս ուղիներ գտնել։ Նենց իրավիճակ ստեղծել, որ սերժիկ–սաշիկը ու իրանց մանկլավիկ «ընդդիմադիրները» իրանց դերը, լծակները կորցնեն։
Ո՞նց – Տնտեսապես իրանցից անկախանալով։
Ո՞նց տնտեսապես իրանցից անկախանալ, եթե համարյա բոլոր տնտեսական լծակները լի իրանց ձեռն են – Օրինակ՝ նշածս տարբերակներով իրանց ազդեցության համակարգից դուրս գալով։
Արշ ջան, տնտեսապես անկախանալու քո առաջարկած տարբերակները չափազանց ժամանակատար են, 70-700 տարի եմ ասում, դու ասա 40-400 տարի:

Իսկ մարդկության պատմությունը ցույց ա տվել, որ հաճախ ժողովրդի համբերության բաժակը լցվելու դեպքում իմ ասած տարբերակները կարող են արագ գործել: