User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ի՞նչ անել

  1. #16
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Երբ նայումես թե ինչե փոխվել ընտրությոններից հետո:Եվ համոզվումես որ հասարակ ժողովուրդի վիճակը միայն վատացելե. գների աճ, աշխատավարցի անկում, աշխատաժամի երկարացում: Համոզվումես որ ընտրությունների միջոցով ոչ մի բան չի
    կարող փոխվել: Չերել կորող փոխվել, ընտրությունները ծառայում են նրանց որոնք ընտրվումեն այդ ընտրություների միջոցով:

    Ւսկ մեզ, ընտրություններից հետո մնումե նորից լուռ գնալ և վաճառել մեր աշխատուժը մեզ շահագործող- գործատուի, վճարել վարցերը և սպարել կասակացելի որակի ապռանքներ:
    Մեր ազգասեր- հայրենասերներին կասեմ միայն որ այս Հայաստանից ոչ մի բան չի պատկանում մեզ հասարակ ժողովուրդին ամեն ինչ մասնաոր սեփականությունե, ընտհուպ միջև «մեր բարցրիկ Սևանում» լողանալու համար պետքե վճարես: Այս փասթերը մեր ազգասերներին քիչեն հուզում, բայց նրանք պատրաստեն տափելու մեր արյունը մեզ չպատկանող «հողի և ջրի» համար:

  2. #17
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Համբերենք, մինչև ժողովրդի համբերությունը պրծնի: Քիչ մնաց
    էտ վախտ կտենանք ով ա ուժեղ. իրա՞նք, թե՞ ժողովուրդը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #18
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում բիթի հարիֆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ նայումես թե ինչե փոխվել ընտրությոններից հետո:Եվ համոզվումես որ հասարակ ժողովուրդի վիճակը միայն վատացելե. գների աճ, աշխատավարցի անկում, աշխատաժամի երկարացում: Համոզվումես որ ընտրությունների միջոցով ոչ մի բան չի
    կարող փոխվել: Չերել կորող փոխվել, ընտրությունները ծառայում են նրանց որոնք ընտրվումեն այդ ընտրություների միջոցով:

    Ւսկ մեզ, ընտրություններից հետո մնումե նորից լուռ գնալ և վաճառել մեր աշխատուժը մեզ շահագործող- գործատուի, վճարել վարցերը և սպարել կասակացելի որակի ապռանքներ:
    Մեր ազգասեր- հայրենասերներին կասեմ միայն որ այս Հայաստանից ոչ մի բան չի պատկանում մեզ հասարակ ժողովուրդին ամեն ինչ մասնաոր սեփականությունե, ընտհուպ միջև «մեր բարցրիկ Սևանում» լողանալու համար պետքե վճարես: Այս փասթերը մեր ազգասերներին քիչեն հուզում, բայց նրանք պատրաստեն տափելու մեր արյունը մեզ չպատկանող «հողի և ջրի» համար:
    Որոշ հարցերում մի գուցե ճիշտ ես, բայց պետք չէ մտնել վատաբանելու տարերքի մեջ, աշխատավարձի անկում հաստատ չի եղել, բայց ավելացում ԱՅՈ

  4. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Ամեն ինչ հարաբերական է: Աշխատավարձերի ավելացումը շատ ավելի քիչ է, քան գնաճը:

  5. #20
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ հարաբերական է: Աշխատավարձերի ավելացումը շատ ավելի քիչ է, քան գնաճը:
    Միանգամայն համաձայն եմ, բայց եկեք ասենք այն ինչը իրականում գոյություն ունի: Կարծում եմ հորինելու կարիք չկա:

  6. #21
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամայն համաձայն եմ, բայց եկեք ասենք այն ինչը իրականում գոյություն ունի: Կարծում եմ հորինելու կարիք չկա:
    Հասարակ քաղաքացու համար աշխատավարձը նույնպես փոքրացել է: Եթե նա առաջ 1000 դրամով կարողանում էր ասենք 2 կգ շաքար առներ, իսկ հիմա ընդամենը 1 կգ, ապա նրա համար իր աշխատավարձը քչացել է: Հայաստանի բնակչության հիմնական մասը ապրում է արտասահմանի բարեկամներից ուղղարկված գումարով, եթե առաջ
    $50=50x550=27500 դրամ, ապա հիմա
    $50=50x360=18000 դրամ:
    Այսինքն վատացել է բոլորի վիճակը, բացի արտասահմանից ներմուծող օլիգարխների:

  7. #22
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակ քաղաքացու համար աշխատավարձը նույնպես փոքրացել է: Եթե նա առաջ 1000 դրամով կարողանում էր ասենք 2 կգ շաքար առներ, իսկ հիմա ընդամենը 1 կգ, ապա նրա համար իր աշխատավարձը քչացել է: Հայաստանի բնակչության հիմնական մասը ապրում է արտասահմանի բարեկամներից ուղղարկված գումարով, եթե առաջ
    $50=50x550=27500 դրամ, ապա հիմա
    $50=50x360=18000 դրամ:
    Այսինքն վատացել է բոլորի վիճակը, բացի արտասահմանից ներմուծող օլիգարխների:
    Դրսից ուղարկվող օգնությունը չի կարելի համարել աշխատավարձ, իսկ որ այդ ավելացած աշխատավարձով ներկայումս քիչ բան կգնես դա էլ չի նշանակում, որ աշխատավարձը իջել է, դա նշանակում է, որ ապրանքները թանկացել են:
    Իսկ ժողովրդական այդ մեկնաբանությունները կարծում եմ հարիր չէ գրագետ մարդկանց:

  8. #23
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրսից ուղարկվող օգնությունը չի կարելի համարել աշխատավարձ, իսկ որ այդ ավելացած աշխատավարձով ներկայումս քիչ բան կգնես դա էլ չի նշանակում, որ աշխատավարձը իջել է, դա նշանակում է, որ ապրանքները թանկացել են:
    Իսկ ժողովրդական այդ մեկնաբանությունները կարծում եմ հարիր չէ գրագետ մարդկանց:
    Ժողովուրդը պարտավոր չէ լինել տնտեսագիտորեն գրագետ: Իսկ ԿԲ-ի բանկի նախարարը պարտավոր է, որ գոնե անհեթեթություններ չխոսի:
    Անիմաստ եմ համարում շարունակել վիճաբանությունը, քանի որ այն ընթանում է անվանմաբ հետ: Էականն այստեղ այն է, որ ժողովրդի վիճակը վատացել է, ինչի հետ դու էլ ես համաձայն:

  9. #24
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը պարտավոր չէ լինել տնտեսագիտորեն գրագետ: Իսկ ԿԲ-ի բանկի նախարարը պարտավոր է, որ գոնե անհեթեթություններ չխոսի:
    Անիմաստ եմ համարում շարունակել վիճաբանությունը, քանի որ այն ընթանում է անվանմաբ հետ: Էականն այստեղ այն է, որ ժողովրդի վիճակը վատացել է, ինչի հետ դու էլ ես համաձայն:
    Ես համաձայն չեմ, որ ժողովրդի վիճակը վատացել է, ես համաձայն եմ, որ ժողովրդի վիճակը վատ է, բայց ավելի լավ քան նախկինում:

    Իսկ վիճաբանություն ես չեի անում, ուղակի քննարկում ենք:

  10. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Հարստանում են նրանք, որոնք քիչ սպառում են, բայց շատ արտադրում:
    Պետական մակարդակով եւ ժողովրդային եւ միջազգային կազմակերպութիւնների, ձեռնարկութիւնների, անհատ ձեռներեցների մասնակցութեամբ մշակելիք եւ գործադրելիք զարգացման ծրագիրը. գուցէ նորութիւն չի լինի ընթերցողին: Այնուհանդերձ պանդուխտեան խմբագրութեամբ եւ մաս առ մաս՝ ներկայացնում եմ հանուրին:
    1- Ճանապարհ
    Ճանապարհը նաեւ ազատութիւնն է: Ազատ ապրելու, գործելու, գնելու, վաճառելու հնարքն է: Զրկուած լինելով պատմական տարածքից եւ այդ տարածքի ընդ ձեռած առեւտրի առիթներից, ճանապարհներից. Հ.Հ.ը գտնւում է երկու ոչ բարեկամ (թշնամի) երկիրների շրջափակման մէջ: Բայց երկինքը տալիս է շարժելու հիանալի միջոց: Եւրոպայում Հայաստանի աշխարհագրական վիճակին նմանող երկու երկիրներ կան՝ Austria, Swiss, որոնք հիանալի հասկանալով իրենց երկիրների ոչ ծովային, ցանմաքային կառոյցին զարգացնելով ստեղծելով աշխարհում ամէնաընդարձակ եւ ուժեղ օդային ուղիները, օդային փոխադրութեան երամները (խնդրեմ թոյլատրէք ընդունուած ձեւերից տարբեր ձեւերով արտայայտուեմ): Վերոյիշեալ եւրոպական թշնամական տրամադրուած հարեւաններով չեն շրջապատուած, այդուհանդերձ չեն վարանած ստեղծելու միջազգային օդակայաններ, օդային փոխադրութեան տորմիղներ:
    Նրանք լաւ գիտեն իրեն ազգային պետական շահերը:
    Երկինքը, օդը, եթերը, տիեզերքը մեզ հայերիս տրամադրում են ընդարձակուելու, շարժելու հոյակապ միջոց: Տիեզերագնացութեան վերաբերեալ կը զրուցեմ հետագայում, բայց խորհրդային տարիներից տիեզերանաւ, տիեզերական կայաններ կառուցելու Հայաստանի փորձառութիւնը, անցեալը՝ պէտք չէր մոռացութեան տրուեր:
    Հայաստանը պէտք է լրջօրէն մտածի, ազգային անվտանգութեան տեսակէտից, ոդանաւերի կառուցումը: Օդանաւերի (ճամբորդական-պատերազմական) կառուցումը. Հայաստանի Հանրապետութեան ներկայացնում է տնտեսական եւ ռազմական անվտանգութեան՝ անգին շահ: Այդպիսով Հայաստանը դադարում է գերպետութիւնների (Ռուսիա, Ֆրանսիա, Ա.Մ.Ն.) բարեխղճութիւնից կախուած լինելու իրողութիւնը, ունենում է շարժելու. արտաքին աշխարհին կապուելու անխափան միջոց, պաշտպանական վստահելի կռուան:
    Հայաստանը պէտք կառուցի միջազգային խոշոր օդակայաններ Հանրապետութեան առնուազն երկու այլ քաղաքներում. ապահովելու համար ողջ երկրի Երեվանացումը:
    Կասկած չի յարուցում այն իրողութիւնը, որ սփիւռքահայերը, օտարերկրացիները նախնտրում են գալ Երեւան: Երեւանում անշարժ գոյքը, կալուածքը թանկանում է խեղդելով հանրապետութեան 1/3 բնակչութեան երիտասարդութեան տուն գնելով ամուսնանալու, գործատեղի գնելով աշխատելու հնարաւորութիւնը: Հանրապետութեան մշակութային, գիտական, տնտեսական կազմակերպութիւնների մեծամասնը գտնւում է Երեւանում: Պէտք է գործադրել այս իրավիճակը տարածել Հանրապետութեան առնուազն երկու այլ քաղաքներում: Պայմանականօրէն ասենք՝ Գիւմրիում եւ Սիսիանում:

  11. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Պայմանականօրէն ասենք՝ Գիւմրիում եւ Սիսիանում:
    Երեւանում իր փնտռածը, սփիւռքահայն ու օտարերկրացին, զբօսնողն ու գործարարը՝ պէտք է գտնի այլ քաղաքներում: Այսպիսով Հանրապետութեան ողջ բնակչութիւնը ունենում է զարգացման հաւասար առիթ, մակարդակ եւ միջոց: Այսպիսով Երեւանի խճողումը մեղմանում է, կենսոլորտի ապականումը դանդաղում է, գիւղից կամ մարզերից մայրաքաղաք. մարդկային հոսքը մեղմանալով կալուածների սղաճը մեղմանում է:
    Վերոյիշեալի իրագործման համար պէտք են. պետական ներդրում, դրամատների հաստատում, վարչական գրասենեակների հաստատում, տարածքային կառավարման, վարչական աւելի ինքնոուրոյնութիւն: Պանդոկների (հիւրանոցների) կառուցումը, մշակութային խմբերի, թատրոնների, կինոյի տների եւ այլ կառոյցների հաստատումը՝ մէկ խօսքով Երեւանում գտնուած հաճելի ժամանցի բոլոր կառոյցների հասատումը կը ներկայացնի հիանալի առիթ, տարածքում Անի ունեցած մարզի կրկին Անիացումը: Ինչու՞ չէ: Հայաստան այցելող հայ կամ այլազգի զբօսնողը գնում է շատ սիրելի Գառնի, Գեղարդ, Օշական Սեւան Հաղարծին եւայլն: Կարելի է Հայաստանի միւս մայրաքաղաքներում՝ պայմանականօրէն մեր ընտրած Գիւմրիում եւ Սիսիանում կազմակերպել բոլորովին այլ հնավայրերի շրջապտոյտներ, բոլորովին այլ ուղիներով, այնպէս որ Երեւանում հանգրուանող զբօսաշրջիկը կամ գործարարը չի ուզի գնալ:
    Գիւմրիում հաստատելի միջազգային օդակայանը ճամբորդներ կընդունի. Եւրոպայից, Ռւոսաստանից Ամերիկայից: Երեւանի օդակայանը աշխարհի բոլոր կողմերից, մինչ Սիսիանում կառուցելիք միջազգային օդակայանը Պարսից ծոցի երկիրներից, Իրանից, արաբական երկիրներից, Հնդկաստանից, Չինաստանից, Ովկիանիայից (Աւստրալիա):
    Սփիւռքում ապրող 5 միլիոն հայերը ուզում են գէթ մի անգամ կեանքում այցելել Հայրենիք: Երբեմն մի անգամ այցելող ուզում է եւս մի անգամ այցելել: Բազմաթիւ միջազգային օդակայանների կառուցումը նպաստում է զբօսաշրջութեան գունաւորումին՝ ընծայելով ճամբորդին տարբեր փորձառութիւն, տարբեր վայելք: Հայաստան այցելող իւրաքանչիւր սփիւռքահայը ձրի գովազդող է, իր բնակած երկրում ապրող այլազգիների շարքերում: Հետեւաբար աշխարհի աւելի քան 50 երկիրներում ապրող հարիւրաւոր միլիոնաւոր այլազգիները սփիւռքահայերի շնորհիւ (կամ ոչ), հաւանական զբօսաշրջիկներ են կամ գործարարներ. Հայաստանի Հանրապետութիւնում: Ուստի լաւ կը լինի բանալ երկնային ճանապարհները ընդառաջ այն մարդկանց, որոնք ուզում են գալ Հայաստան, սակայն ուղիղ օդային ճանապարհի բացակայութեան պատճառով (կամ այլ պատճառներով) վարանում են:
    Հայաստանը կարող է լինել եւս «տրանզիտ» ճամբորդների կայան կամ հանգրուան:

  12. #27
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ժողովրդական այդ մեկնաբանությունները կարծում եմ հարիր չէ գրագետ մարդկանց:
    Դե իհարկե աշխատավոր ժողովուրդը բուրժուական մակրոէկոնոմիկաի հիմունքներին ծանոթ չե:
    Աշխատավոր ժողովուրդը այդ ամենը զգումե իր սեփաան կաշվի վրա ամենօրյա վարցու աշխատանքի պրոցեսում ու հետեվաբար հասկանումե այդ անենը ավելի լավ քան ցանկացած բուրժուական տնտեսագետ պրոֆեսոր, որը նաև ապրում է այդ աշխատավորների կողմից արտադրվող ավելցուկի հաշվին:
    Այս մի տողում երևումե իշխող դասակարքի ամբողջ մեծամիտությունը և ատելությոնը աշխատավոր ժողովուրդի (Հայաստանի 90 տոկոս բնակչությունը) հանդեպ: Բայց նրանք մոռանումեն վոր ամբողջ իրենց հարստություները այս աշխարհում ստեղծվումեն աշխատավորների ձեռքերով

  13. #28
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Ես համաձայն չեմ, որ ժողովրդի վիճակը վատացել է, ես համաձայն եմ, որ ժողովրդի վիճակը վատ է, բայց ավելի լավ քան նախկինում
    Հարգելիս, դու ժողովուրդ ասելով ու՞մ ի նկատի ունես, այն մի չնչին մասը, որն ապահովված է աշխատանքով: Դեռ չեմ էլ խոսում այն մասին, թե այդ աշխատողների աշխատանքային իրավունքն ինչքան է խախտվում , բայց լռում են հանուն ողորմելի աշխատավարձի: Որտե՞ղ ես տեսնում այդ ավելի լավը, օպտիմալացված մանկավարժների թե՞ բժիշկների մոտ, որ աշխատավարձի աճ են ապահովում գործազուրկ ընկերոջ հաշվին: Թե՞ փորձում ես հավատալ հեռուստացույցով ու թերթերով մեզ մատուցված տնտեսական աճի ցուցանիշներին: Ահավոր արագությամբ զարգացող երկրի ենք: Եթե Անգլիայի պես գերզարգացած երկիրը միանիշ թվով է տնտեսական աճ ապահովում, մեզ մոտ միայն երկնիշ թվեր են: Զարմանալի մարդիկ են, գոնե փորձեին մեզնից սովորելու…Երևի այդ կարծիքին ես, քանի որ լավ վարձատրվող աշխատանք ունես: Ասում են, չէ, կուշտը սովածին մանր է փրթում, հարգելի նախարար
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #29
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ... իսկ որ այդ ավելացած աշխատավարձով ներկայումս քիչ բան կգնես դա էլ չի նշանակում, որ աշխատավարձը իջել է, դա նշանակում է, որ ապրանքները թանկացել են:
    Դա նշանակում «գրագետ Հայոց Նախարար» փողի արժեզրկում, ինֆլյացիա, որը բերումե իրական աշխատավարձի անկմանը:
    Ւրականում մեզ ոչ հարկաորե ձեր «արդար աշխատավարձը» և ոչ ել ձեր «արդար աշխատանքը»:
    Մեզ պետքեն հարաբերություներ առանց ամենորյա վարցու աշխատանքի և նրանից բխող շահագորցումից և նվաստացումից: Հարաբերություներ վորոնց դեպքում
    մենք ինքներս ենք տնորինելու մեր և կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների բաշղումով:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 17.06.2007, 20:38:

  15. #30
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    34
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ անել

    Հարգելի Հայրենակիցներ, Դուք հաշվի չեք առնում, որ ադրբեջան պետությունը ամեն տարի 1 միլիարդ է ծախսում իր ռազմական կարիքները հոգալու համար եւ այդ պատճարով մեր իշխանությունը ստիպված է ետ չմնալու համար, ընդլայնել իր ռազմական բյուջեն Ձեր իսկ ապահովության համար.

    Նման ռազմական ահռելի պահանջվող ծախսերը, չեն կարող չանրադառնալ պետության ընդանուր տնտեսական վիճակին. Հիշեցնեմ, որ մենք մրցակցում ենք առանց նավթ ունենալու հանգամանքի, գումարած փակ սահմանները...

    Եթե ուզում եք լավ ապրել, ընդամենը եկեք հրաժարվենք Արցախից.

    բիթի հարիֆ

    Ձեր խոսքերը, հիշեցնում է նախահեղափոխական Ռուսիան 1917 թվականից առաջ. Պատմությունը արդեն նմանատիպ փորց ունի, նմանատիպ հերդական սխալներ թույլ չտալու համար, կապված աշխատավորների եւ բուրժուների հետ, եւ ավելի լավ կլիներ տեսնել ներկան, ոչ թե՛ տապալված անցյալը եւ դասակարգային պայքարը, որի պատճարով քայքայվեց բազում ազգերի ոգի, որի վերականգնման համար պայքարում ենք մենք հիմա.

    Իսկ հիմա անրադառնամ գործատուի անպատժելի կեցվացքին, կապված իր աշխատողների հանդեպ. Այս պարայագայում ոչ թե՛ տնտեսությունն է մեղավոր, այլ իրավական համակարգը. Գործատուի եւ աշխատավորի միջեւ աշխատանքային պայմանագիր չի կնքվում, դրա համար էլ գործատուն «հաբրգում» է. Ահա ինչ է պետք պահանջել, ընդամենը օրինական վավերացված պայմանագիր, որի խախտման դեպքում գործատուն կարող է լուրջ խնդիրներ ունենալ, այդպիսով նա ստիպված կլինի իր աշխատողներին հարգելու. Իսկ թե՛ հիմիկվանից ինչպես սկսել այդ օրենքը սեփականատերներին պարտադրել? շատ պարզ, թող հանեն նոր օրենք, որում ասված է, գործատույի եւ աշխատողի միջեւ պայմանագիր չկնքվելու դեպքում, գործատույին առաջին հայտնաբերման դեպքում տուգանել այսքան գումար, հետո ավելի շատ, հետագա բացահայտումների դեպքում, մինչեւ քրյական կալանք.

    H.a.y.k.o.

    Ուկրաինայում, ժողովուրդը ուժեղ գտնվեց, բայց նույն այդ ժողովուրդը երբեք չի՛ կարող երկիր ղեկավարել եւ արդյունքում ժամանակակից հեղափոխությունների արդյունքում, իշխանության են գալիս ընդիմադիր ուժերը, որոնք միատար չեն, իսկ ոչ՛ միատար ուժերի առկայության արդյունքում, միշտ էլ տեղի է ունենում ավելի դաժան իշխանության համար ծավալվող բախումներ, քան նախորդ օրինական իշխանության օրոք, որը համեմատաբար եղել է միատար.

    Այսպիսով ժողովուրդի հեղափոխության արդյունքում Ուկրաինայում մինչ այսօր իշխանություն ձեւավորված չէ՛, նրանք նույնպես ունեցել են 10% տոկոս տնտեսական աճ, որը հեղափոխությունից հետո հասավ 2% տոկոսի, անկայունության պատճարով.

    Վրաստանում վիճակը ավելի անկայուն է, քան Շվարնաձեի օրոք էր. Պարոն Սահակաշվիլին Քութաիս (Քութա) քաղաքը առհասարակ չի՛ կառավարում, նրա իշխանությունը, այն էլ մասնակի, տարածվում է միայն Թիֆլիս քաղաքի վրա. Քութաիս (Քութա) քաղաքում տարբեր ցեղերի միջեւ ավելի է սաստկացել պայքարը, ներկա վրացական երկրորդ քաղաքի համար.

    Եվ վերջապես, ինչ եք ուզում? Ուզում եք տեսնել թե՛ ներկա իշխանավորների հեռանալուց հետո, ինչպես են մի քանի հեղափոխություն իրագործած անգրագետներ սկուսում իրար գզել, տիրելու Հայաստանի մնացորդներին? Ուզում եք դրանից հետո ավելի հիասթափություն ապրել? Ինչպիսի հիասթափություն ապրեց ժողովուրդը Յուշչենկո-Տիմոշչենկո գզվրտոցի ժամանակ.

    Հ. Գ.
    Հայաստանը տնտեսությունը այսօր երկնիշ թվով է զարգանում, որովհետեւ հետ մնացաց երկրների պոտենցյալը մեծ է, դրա համար զարգացաց երկրներում զարգացման աճը միանիշ թիվ է կազմում.
    Ուրախ գրառում:

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05
  2. Չգիտեմ՝ ինչ անել
    Հեղինակ՝ Styop, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 20.11.2012, 01:29
  3. Ինչպես տեստ անել ОЗУ -ն
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 21:46
  4. Ի՞նչ անել, երբ անելու բան չկա
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 29
    Վերջինը: 19.01.2010, 21:30
  5. Ինադ անել
    Հեղինակ՝ emo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.11.2007, 18:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •