Վաղուց էի ուզում այս թեման բացել, պարզապես սպասում էի միքիչ նախընտրական և հետևնտրական կրքերը հանդարտվեն, ավելի բովանդակային քննարկումների ակնկալիքով: Փաստորեն մեր իրականությունն այն է, ինչի մասին արդեն շատ ենք խոսել՝ կեղծված, կեղծվող և կեղծվելիք ընտրություններ, կաշառակեր ու կրիմինալ իշխանություն, օրեցօր աճող քրեական երևույթներ, դանդաղ, բայց զարգացող տնտեսություն, անհասկանալի բանակցություններ արցախի շուրջ, պետական մտածողություն չունեցող, անօրինություններին պետք եղած ժամանակ ծառայող լայն զանգվածներ և այլն… Իսկ ի՞նչ կարող եմ անել ես, եթե հայրենասեր եմ և ուզում եմ ինչ-որ բան փոխել դեպի լավը: Արդյո՞ք միայն օրինապաշտ լինելը, ընտրակաշառք չվերցնելը և փողոցը անցումով անցնելը բավական է: Կարծում եմ, որ ոչ, բայց չգիտեմ ի՞նչ անել: Ի՞նչ է պետք անել, որ մեր երկրում մտավորականությունը դառնա եղանակ ստեղծողը: Ի՞նչ կարող ենք և ի՞նչ պետք է անենք մենք: Չէ, որ մենք ենք այսօրվա երիտասարդությունը: Ի՞նչ անենք սպասենք մտածելով, որ սա անցումային շրջան է և ամեն ինչ աստիճանաբար կշտկվի, թե՞ սպասենք գունավոր հեղափոխականների, գնանք ցույց անե՞նք, ծե՞ծ ուտենք, նստե՞նք, էլի ցույց անե՞նք: Շատ երկար ստացվեց… Հուսով եմ պարզ էր հարցիս իմաստը, անհամբերությամբ սպասում եմ ձեր կարծիքներին, քանի որ անկեղծ եմ ասում, ինքս պատասխան չունեմ իմ հարցերին![]()
Էջանիշներ