Սաղի մոտա տենց, ապեր, հավատա մի մարդու, որն էսա 20 տարիյա համաշխարհային ու հայոց պատմությունա կարդում...
Այլ հարցա, որ լավ կլիներ, որ մենք վեր լինեինք այդ ամենից, բայց դե հիմի - հայերը ամենևին էլ հրեշտակ չեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արտ, ՔՈ֊ն նույն ընտրազանգվածի վրա չի աշխատում։ Էղած բոլոր կուսակցությունների մեջ փաստացի միակ ձախ կուսակցությունն ա, ու իրանց ձայն տալու ա ՀՀ֊ում ձախ կողմնորոշում ունեցող քաղաքացիները, որոնք շատ փոքր թիվ են կազմում ու որոնք առաջներում ձայնը տվել էին ասենք ՔՊ֊ին կամ Ժառանգությանը, որտև էղածներից մի քիչ ձախն իրանք էին, բայց էս իրականության մեջ կա փաստացի իսկական ձախ ուժ, հետևաբար իրանց էլ ձայնը տալու են։ Մենքն ու Լուսավորը գաղափարապես ՔՊ֊ից չեն տարբերվում, ու անհասկանալի ա ընդհանրապես, թե որպես ինչ են ընտրություններին մասնակցում։
Ու ամեն դեպքում ես ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ Հայաստանում ընտրությանը մասնակցողների 5%֊ը գոնե ձախ կողմնորոշում ունի, որովհետև եթե էդպես չլինի, ուղղակի Հայաստանը սոցիալական արդարության իմաստով ամեն կողմից կորած ա։ Ես հակված չեմ Տրիբունի պես մտածելու, թե պադվալներում շշուկով ենք խոսելու, բայց ամեն դեպքում հետագայում ՔՊ֊ից ազատվելը գրեթե անհնար ա դառնալու։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.11.2018, 16:46:
StrangeLittleGirl ջան, բայց դու ինչ լավատեսական կարծիք ունես Հայաստանի քաղաքացիների քաղաքական հասունության նկատմամբ, որ մտածում ես, թե ստեղ մարդիկ առաջնորդվում են ձախերի կամ աջերի պահով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աթեիստ (19.11.2018)
Ինչի՞ց նեղանամ, որ սխա՞լ բաներ ես գրում ։ճ
Առխային ապեր, չեմ նեղանում։
Ընդամենը նեղվում եմ, որ էդ կուսակցությունները չեն կարողացել հասկանալ ոչ ընդհանուր, ոչ սեփական շահը, ինչը կարող ա բերի հաղթանակը դանդաղացնելու, անգամ կորցնելու վտանգի։
Ու գրածումս մի գրամ ուտոպիա չկա։ Հակառակը, էդ ռեալ պոլիտիկն ա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բյուր, գալի՞ս ես քո հետ էլ գրազ գամ։ ՔՈն հավաքելու է մաքսիմում 5000 ձայն, որը լինելու էընդհանուր քվեարկոցների՝ 1,050,000-ի առավելագույնը 0.5 տոկոսը։
Ասում եմ, սաղ թվերը հաշվարկսծ ու Վանգայի թոռան հետ ճշտած են։ Գրազն էլի 2 շիշ պիվայի վրա։ Համաձա՞յն ես )))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես չգիտեմ՝ ինչու ա սաղին թվում, թե ամբողջ աշխարհում ընտրողները նենց թույն գաղափարական են, Հայաստանում՝ չէ։ Ձախ֊աջ բաժանումը քաղաքագետների հորինած բանն ա։ Հասարակ քաղաքացին ընտրելիս ոտը ոտին չի գցում ու սկսում ձախ թեմաներով փիլիսոփայել, ոնց որ մենք ենք անում, այլ նայում ա, թե կոնկրետ քաղաքական ուժն ինչ ա առաջարկում։ Հիմա էս պահին ՔՈ֊ն առաջարկում ա սոցիալական անհավասարության դեմ պայքար։ Առաջարկն ընտիր ա, բայց խոսքը մեր մեջ շատ վատ քարոզարշավ են տանում ու շատ վատ են բացատրում, թե իրանց առաջարկածն ինչ ա ու ինչով ա տարբերվում օրինակ ՔՊ֊ի առաջարկածից։ Դրա համար իրանց մենակ ոտը ոտին գցած ձախ թեմաներով փիլիսոփայողները ձայն կտան, հիմնականում Երևանից։ Էն մարդկանցից, որոնց շահերը գաղափարապես ներկայացնում են, ցավոք, իրանց ձայն չեն տա։
Վաբշե համաձայն եմ, որ աշխարհով մեկ ձախերը շատ վատ են քարոզարշավ անում։ Ստեղ իհարկե մի քանի ուրիշ խնդիր կա։ Նախ, ձախերը չունեն էն ֆինանսական միջոցները, որ վարձեն էն փիառշիկներին ու այլ մասնագետներին, որ լավ քարոզարշավ կազմակերպեն։ Հետո, ձախերն ավելի շատ են փաստերի հետևից ընկնում ու բարդ֊բարդ թվերով խոսում, մինչդեռ աջերը սուտ, թե ճիշտ, բավական պարզ ու դիպուկ արտահայտություններ են ճպպցնում։ Բայց ՔՈ֊ն նույնիսկ ավելի վատ ա տանում քարոզարշավը, քան ընդհանրապես աշխարհում տեսածս ձախերինը։ Մի հարցազրույց կարդացի իրանց ռեյտինգային թեկնածուներից մեկի հետ, բացարձակ չհասկացա, թե ինչ ա ասում։ Մի տարրական բան՝ բանալի բառերը անգիր անելը, որ նկատում ես ցանկացած քաղաքական ուժի մոտ, իրանց մոտ չկա։ Ու դա հատկապես զարմանալի ա, որովհետև հեղափոխության ժամանակ կոնկրետ իրանք պատրաստված էին ու Նիկոլենց ահագին օգնել են։
Ժող, ՔՈ-ում լավ տղերք են հավաքված (ու հա, հիմնականում հենց տղերք), բայց.
- Էստեղ շատ են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գոռում էին, որ հարցերը պետք չի քաղաքականացնել, որ կուսակցություններն իրենց սպառած գործիքներ են։ Սա նշանակում ա, որ գործ ունենք սկզբունքային, դուխով, բայց ոչ քաղաքական մտածողությամբ մարդկանց հետ,
- Իրանց մեջ գրեթե չկա փորձառու մարդ, իրանք նոր-նոր պետք ա սովորեն նույնիսկ ամենատարրական՝ կուսակցության գործելակերպի ձևերը,
- իրանց մեջ չկան ճանաչված մարդիկ, նեղ ֆեյսբուքյան ու փաբային շրջանակները համապետական ընտրություններում հաշիվ չեն, մանավանդ որ իրանց ճանաչողների ահռելի հատվածն այլ ընտրություն կատարողներն են լինելու,
- իրանք կուսակցությունը հիմնադրել են ընտրությունից մեկ ամիս առաջ. դա չափազանց կարճ ժամկետ ա հասարակությանը ճանաչելի դառնալու ու քվեն վստահելու համար։
Էս ու լիքը ուրիշ հանգամանքներ բավաըար են հասկանալու համար, որ ինչքան ուզում ա անկեղծ ձգտումներ ունենան, էս ընտրություններում 5000 ձեն հավաքելը մեծ հաջողություն կարող ենք համարել։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, ճանաչված մարդիկ չունենալը հենց էդ ա շատ լավ ա, որովհետև գաղափարախոսության վրա ա շեշտը դրվում, ոչ թե անձանց (փրկիչների ) վրա։ Իսկ կարճ ժամկետի պահով էլ էն ասեմ, որ դեկտեմբերին ընտրություններ նշանակելով՝ Նիկոլը իրանց պլանները մի լավ խառնեց։ Ես նույնիսկ չէի հավատում, որ կհասցնեն հիմնադրվել մինչև դեկտեմբեր (նախապատրաստական աշխատանքները հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո էին տարվում)։ Ու ինձ համար անկեղծ զարմանալի ա իրանց քաղաքական գիտելիքների պակասը, որովհետև ամեն դեպքում անարյուն հեղափոխության սցենարի հեղինակը մեծ մասամբ իրանք էին՝ տարիներ շարունակ ուսումնասիրելով, թե դա ոնց ա ուրիշ երկրներում աշխատել։ Բայց կարծում եմ՝ քաղաքական գիտելիքների պակասի պատճառը հենց էս ափալ֊թափալ ընտրություններն են։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ