User Tag List

Էջ 90 102-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #1336
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, ճանաչված մարդիկ չունենալը հենց էդ ա շատ լավ ա, որովհետև գաղափարախոսության վրա ա շեշտը դրվում, ոչ թե անձանց (փրկիչների ) վրա։ Իսկ կարճ ժամկետի պահով էլ էն ասեմ, որ դեկտեմբերին ընտրություններ նշանակելով՝ Նիկոլը իրանց պլանները մի լավ խառնեց։ Ես նույնիսկ չէի հավատում, որ կհասցնեն հիմնադրվել մինչև դեկտեմբեր (նախապատրաստական աշխատանքները հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո էին տարվում)։ Ու ինձ համար անկեղծ զարմանալի ա իրանց քաղաքական գիտելիքների պակասը, որովհետև ամեն դեպքում անարյուն հեղափոխության սցենարի հեղինակը մեծ մասամբ իրանք էին՝ տարիներ շարունակ ուսումնասիրելով, թե դա ոնց ա ուրիշ երկրներում աշխատել։ Բայց կարծում եմ՝ քաղաքական գիտելիքների պակասի պատճառը հենց էս ափալ֊թափալ ընտրություններն են։
    Բյուր ջան, ճանաչված ասելով նկատի չունեմ, որ անպայման Նիկոլ կամ Լևոն լինեն։ Եթե ես ձախական եմ, էդ դեռ չի նշանակում, որ ափալ-թափալ պետք ա ընտրեմ իրեն ձախական հռչակածին։ Ես դեռ պետք ա ճանաչեմ իջանց ու իմանամ, իսկապե՞ս ձախական են, վստահելի՞ են։

    Ու չէ, իրանց պլանները չեն խառնվել։ Եթե գարնանը լինեին, ես էս նեւյն գրառումս կանեի, մի ամսվա փոխարեն գրելով 4 ամիս։ Կուսակցության կայացման համար ժամանակ ու յեքա աշխատանք ա պետք։ Դրա համար եմ շարունակաբար ասում, որ կուսակցությունների կայացումը պետք ա լինի առաջիկա 3-5 տարիներին։

    Մեկ էլ խնդալու ա անարյուն հեղափոխությունը ՔՈին վերագրելը։ Իրանք ավելի քան տասնամհա պայքարի շա՜տ փոքր օղակն են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.11.2018)

  3. #1337
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաբշե համաձայն եմ, որ աշխարհով մեկ ձախերը շատ վատ են քարոզարշավ անում։ Ստեղ իհարկե մի քանի ուրիշ խնդիր կա։ Նախ, ձախերը չունեն էն ֆինանսական միջոցները, որ վարձեն էն փիառշիկներին ու այլ մասնագետներին, որ լավ քարոզարշավ կազմակերպեն։ Հետո, ձախերն ավելի շատ են փաստերի հետևից ընկնում ու բարդ֊բարդ թվերով խոսում, մինչդեռ աջերը սուտ, թե ճիշտ, բավական պարզ ու դիպուկ արտահայտություններ են ճպպցնում։ Բայց ՔՈ֊ն նույնիսկ ավելի վատ ա տանում քարոզարշավը, քան ընդհանրապես աշխարհում տեսածս ձախերինը։ Մի հարցազրույց կարդացի իրանց ռեյտինգային թեկնածուներից մեկի հետ, բացարձակ չհասկացա, թե ինչ ա ասում։ Մի տարրական բան՝ բանալի բառերը անգիր անելը, որ նկատում ես ցանկացած քաղաքական ուժի մոտ, իրանց մոտ չկա։ Ու դա հատկապես զարմանալի ա, որովհետև հեղափոխության ժամանակ կոնկրետ իրանք պատրաստված էին ու Նիկոլենց ահագին օգնել են։
    Ինձ թվում ա ամենամեծ խնդիրը էն ա որ գաղափարախոսների մեծ մասը ուրբան միջին խավից են ովքեր փորձում են խոսել ռամիկի ու շինականի խնդիրներից ոչ միայն չտիրապետելով իրանց լեզվին այլև տեղյակ չլինելով իրականում ինչով են ապրում ռամիկն ու շինականը։ Ես ստեղ որ էդ թեմայով խոսում են շատերը ասում են դրա համար պետք ա կրթել հասարակությանը, այսինքն շատերը գիտակցում են որ ժողովրդի հետ տարբեր լեզուներով են խոսում բայց չեն ուզում ինքնակրթվել ու ժողովրդի լեզուն սովորել։ Ժողովուրդը պիտի կրթվի որ իրանց վեհ լեզուն հասկանա։ Իսկ Հայաստանում պարզ ա որ ավելի վատ ա լինելու նոր են ձևավորվում ու երևի սնվում են արևմտյան տեսաբանների գաղափարախոսությամբ՝ բուն թիվիի շատ զեկուցողների պես վատ թարգմանած տեքստերը անգիր ասելով որ մտածում ես գոնե ինքը հասկանո՞ւմ թե ինչ ա խոսում։ Չնայած Հայաստանի ձախերին կոնկրետ չեմ հետևում։ Ենթադրությունների հիման վրա եմ ասում։

  4. #1338
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, բայց սաղ հարցն էն ա, որ էդ նույն ռամիկի ու շինականի լեզվով աջերը լավ էլ կարում են խոսել ու լավ էլ խաբում են էդ մարդկանց, թե իրանց շահերն են ներկայացնում։ Ասենք մի քիչ Ծառուկյանից օրինակ վերցնեին էլի։
    Բայց էլի եմ ասում. ձախերի ֆինանսական միջոցներ չունենալն էլ ա հսկայական գործոն էս հարցում, որովհետև իրենք չունեն էդ հատուկ մասնագետները, որոնք ժողովրդի լեզուն գիտեն։ Իհարկե կարող են ինքնակրթվել, բայց ինքնակրթվածները դժվար թե կարողանան համապատասխան բարձրագույն կրթություն ստացած ու տարիների փորձ ունեցող մասնագետների հետ մրցել։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (19.11.2018)

  6. #1339
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ հարկային սյուրպրիզ։
    Ըստ էության, տրանսֆերտները հարկելու գաղափարը վատը չի, բայց էսպես նորից խոցելի խմբերին են ավելի խոցելի դարձնում՝ 23% հարկ դնելով վրան։ Գուցե 5%, գուցե 1%, որ էդ մարդկանց վերջում մի բան մնա ուղարկված գումարից։ Բայց սենց համահարթեցնելով ու սաղին նույն կաթսայի մեջ էփելով ուղղակի մեծացնում են ոչ բարձր եկամուտներ ունեցողների բեռը (ու ի դեպ, նաև դրսում ապրողներիս բեռը)։

  7. #1340
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմարությո՛ւն:

    Հա, ճիշտա, որ դրսից ուղարկված գումարն, ինչ-որ տեղ, եկամուտա:

    Բայց, բացի նրանից, որ դրան կպնելն անբարոյականությունա, նաև իրավական առումով շատ խուճուճա.

    Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով:
    Ասենք՝ ի՞նչա նշանակում «եթե դրսում հարկվելա»..
    Բա հո գողացած գումա՞ր չի:
    Իսկ ի՞նչ, եթե ուղարկողի եկամուտը հարկային շեմից ցածրա եղել, կամ հաշմանդամության նպաստա եղել:

    Կամ եթե նույնիսկ աշխատելա ու հարկվել, ի՞նչ տեղեկանք պիտի ներկայացնի:
    Իր տարեկան ամբողջ եկամտի՞..
    Հետո՞:
    Պիտի ամեն մեկի համար առանձին հաշվարկեն, թե իր ողջ եկամտի քանի տոկոսնա ուղարկել, ու թե էդ տոկոսը ոնցա հարկվել կոնկրետ էդ երկրի հարկային դաշտո՞ւմ:

    Ասումա՝ հանենք տարբերությունը, հետո մեր օրենքով հարկենք..
    Բա եթե տարբերւթունով մինուսով լինի՝ պիտի պետությունը ուղարկվածին վրա գա՞ ))

    Իսկ որպեսզի մարդն առավել շահագրգիռ լինի իր եկամուտները հարկային մարմիններին տեսանելի դարձնել, ՊԵԿ-ից որոշել են խթան էլ ներդնել. ID քարտերը դառնալու են կուտակիչ, ու այդ քարտով կատարված առեւտրի 1-3 տոկոսը կվերադարձվի քաղաքացուն:
    Ընտիր գաղափարա..
    Դրսից իր ստացածը 23%-ի հարկի տակ գցելով ցույց տա, որ վերջում 1-3% հետ ստանա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #1341
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ հարկային սյուրպրիզ։
    Ըստ էության, տրանսֆերտները հարկելու գաղափարը վատը չի, բայց էսպես նորից խոցելի խմբերին են ավելի խոցելի դարձնում՝ 23% հարկ դնելով վրան։ Գուցե 5%, գուցե 1%, որ էդ մարդկանց վերջում մի բան մնա ուղարկված գումարից։ Բայց սենց համահարթեցնելով ու սաղին նույն կաթսայի մեջ էփելով ուղղակի մեծացնում են ոչ բարձր եկամուտներ ունեցողների բեռը (ու ի դեպ, նաև դրսում ապրողներիս բեռը)։
    «Սխալ եք մեկնաբանում։ Նման բան չկա», - ասել ա Փաշինյանը։

    Ավելի մանրամասն կխոսի վաղվա ասուլիսում։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (19.11.2018)

  10. #1342
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ հարկային սյուրպրիզ։
    Ըստ էության, տրանսֆերտները հարկելու գաղափարը վատը չի, բայց էսպես նորից խոցելի խմբերին են ավելի խոցելի դարձնում՝ 23% հարկ դնելով վրան։ Գուցե 5%, գուցե 1%, որ էդ մարդկանց վերջում մի բան մնա ուղարկված գումարից։ Բայց սենց համահարթեցնելով ու սաղին նույն կաթսայի մեջ էփելով ուղղակի մեծացնում են ոչ բարձր եկամուտներ ունեցողների բեռը (ու ի դեպ, նաև դրսում ապրողներիս բեռը)։
    Բյուր, դիցուկ դու կառավարություն ես։ Ընտրություններից 20 օր առաջ ընտրողներին կհայտարարես, որ հեսա սաղիդ, ներսով-դրսով, կոխելու ենք հարկային բեռի տակ ? Նենց որ ՀՀԿ-ին էրնեք տաք )

  11. #1343
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Սխալ եք մեկնաբանում։ Նման բան չկա», - ասել ա Փաշինյանը։

    Ավելի մանրամասն կխոսի վաղվա ասուլիսում։
    Արտ, սխալ մեկնաբանելու հարց չկա։ ՊԵԿ֊ից ա դա դուրս էկել, ու կա տենց բան։ Թող էլ հին լոլոները չկարդա գլխներիս, թե սխալ եք մեկնաբանում։ Թող ասի՝ ՊԵԿ֊ն ա ասել, կառավարությունն էլ մերժել ա օրակարգ մտցնել (ու հա, տենց բան էղել ա հենց էսօր)։

  12. #1344
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, սխալ մեկնաբանելու հարց չկա։ ՊԵԿ֊ից ա դա դուրս էկել, ու կա տենց բան։ Թող էլ հին լոլոները չկարդա գլխներիս, թե սխալ եք մեկնաբանում։ Թող ասի՝ ՊԵԿ֊ն ա ասել, կառավարությունն էլ մերժել ա օրակարգ մտցնել (ու հա, տենց բան էղել ա հենց էսօր)։
    Վաղվա ասուլիսին թերևս մանրամասն կխոսի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #1345
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղվա ասուլիսին թերևս մանրամասն կխոսի։
    Կամ էլ թրևս, կարող ա նենց խառնի սաղ իրար, որ վաբշե քարկապ ընկնենք։ Էս հարկեր-նպաստենր հարցում, իմ արև, նենց շիլաշփոթ են սարքել, արդեն բան չեմ ջոգում։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.11.2018), StrangeLittleGirl (19.11.2018), Շինարար (20.11.2018)

  15. #1346
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Սխալ եք մեկնաբանում։ Նման բան չկա», - ասել ա Փաշինյանը։

    Ավելի մանրամասն կխոսի վաղվա ասուլիսում։
    ՊԵԿ-ից հերքում են:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.11.2018)

  17. #1347
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթ Անանյանն էլ ՊԵԿ֊ի նախագահը չի, չէ՞, թե՞ ձայնագրությունը սարքել են։ Բառացի իրա խոսքերը մեջբերած են, ձայնագրությունն էլ ներքևում ա։ Չեն էլ ամաչում։ Հենց տեսնում են մի բան հանրային քննադատության ա արժանանում, միանգամից ասում են՝ մենք տենց բան չենք ասել։ Ու՞մ են էշի տեղ դնում։

  18. #1348
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Անանյանն իր տեսակի մեջ ճիշտ է ասում՝ զուտ տեսականորեն, իհարկե: Այո, դեռևս 90-ականների կեսերից, երբ ընդունվեցին հարկային հիմնական օրենքները, ցանկացած ռեզիդենտ անձ, որ եկամուտ է ստանում ցանկացած տեղից, մի քանի չնչին բացառություններով, պետք է ՀՀ-ում եկամտահարկ մուծի: Ինքն էսա ասում ու զուտ տեսականորեն, օրենքի տառով, ճիշտա ասում - այլ հարց է, որ սրա կիրառման համար մեխանիզմներ չկան ու երևի չեն էլ կարող լինել...

    Բայց Նիկոլենք ինչ անփույթ են տանում նախընտրական շրջանը, իրոք, էլի - էն 800.000-ի բազառից հազիվ պրծան, հիմա էլ էս: Տպավորություն կա, որ, կամ շատ պո...իստ են, կամ էլ ուղղակի տարրական խելքի ու փորձի կարիք ունեն: Չի կարելի սենց անփույթ ձևով հարվածների տակ մտնել, չի կարելի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #1349
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Անանյանն իր տեսակի մեջ ճիշտ է ասում՝ զուտ տեսականորեն, իհարկե: Այո, դեռևս 90-ականների կեսերից, երբ ընդունվեցին հարկային հիմնական օրենքները, ցանկացած ռեզիդենտ անձ, որ եկամուտ է ստանում ցանկացած տեղից, մի քանի չնչին բացառություններով, պետք է ՀՀ-ում եկամտահարկ մուծի: Ինքն էսա ասում ու զուտ տեսականորեն, օրենքի տառով, ճիշտա ասում - այլ հարց է, որ սրա կիրառման համար մեխանիզմներ չկան ու երևի չեն էլ կարող լինել...

    Բայց Նիկոլենք ինչ անփույթ են տանում նախընտրական շրջանը, իրոք, էլի - էն 800.000-ի բազառից հազիվ պրծան, հիմա էլ էս: Տպավորություն կա, որ, կամ շատ պո...իստ են, կամ էլ ուղղակի տարրական խելքի ու փորձի կարիք ունեն: Չի կարելի սենց անփույթ ձևով հարվածների տակ մտնել, չի կարելի...
    Տեսականորեն ես էլ ցանկացած տիպի եկամուտ հարկելուն դեմ չեմ։ Բայց դեմ եմ, որ ընկնում են ամենախեղճ խավի հետևից։ Ու առնվազն տհաճ ա, որ մեկ էլ ՊԵԿ֊ը վեր ա կենում, ասում ա՝ տենց բան չկա, երբ կա նույնիսկ ձայնագրության տեսքով։ Գնամ, առանձին թեմա բացեմ է ընտրությունների համար։ Լիքը խոսալու թեմա կա։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.11.2018), Progart (20.11.2018), Տրիբուն (20.11.2018)

  21. #1350
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ղազարյան Գայանեն սաղ ասել ա.

    Եկամուտների հայտարարագրման մասին նախագծի շուրջ աղմուկի հետագիծը փաստորեն սկսվում է Հանրային ռադիոյից (որի ղեկավարն է Լիկա Թումանյանը՝ Տաթևիկ Նալբանդյան N2-ը) ու նրանց թեթև ձեռքով անվանվում «խոպանչիների հարկման մեխանիզմ», որի մասին հանրայինի «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում բացասական կարծիք է հայտնում ոմն տնտեսագետ Գագիկ Վարդանյան, որի վիկիի էջը հուշում է՝ ՀՀԿ-ական, 2002-2006՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, 2011-ից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր։
    Լուրին շտապ արձագանքում է Արփինե Հովհաննիսյանն իր առաջին լայվով։
    Էլ չասած, որ ՊԵԿ-ի ղեկավարն էլ «նոր» չի... Ու հանրապետական թելերը կամաց-կամաց սկսում են խտանալ։

    Արձագանքում են Արարատ Միրզոյանը, այլ պաշտոնյաներ, փորձում բացատրել, որ հարկային բեռի ավելացում չի լինելու և այլն և այլն...

    Ինչը բերում է մի թեմայի, որի մասին ուզում եմ գրել արդեն մի 3 ամիս։

    Աննա Հակոբյանը ախրանայով աստղաբաշխական շոփինգ է արել Փարիզում... Իրականում գնել է մի զույգ բոթաս՝ աղջկան։
    Աննա Հակոբյանը ինքնաթիռով մեկնել է Արթիկ։ Իրականում չի մեկնել։
    Կառավարությունը մերժել է արգելել նույնասեռ ամուսնությունները։ Իրականում՝ դա արդեն կարգավորված է։
    Արարատ Միրզոյանի կինը պետության հաշվին ուղեկցել է ամուսնուն։ Իրականում՝ իր հաշվին։
    Աննա Հակոբյանի վարսավիրը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Իրականում՝ իմիջի հարցերով օգնական (էն, ինչից ունեն բոլոր առաջին դեմքերը)։
    Միշիկի եսիմովը Ելքի ավագանու ցուցակում է։ Իրականում՝ միշիկի հետ կապ չունեցող նույնանուն մեկն է։
    Արսեն Թորոսյանն ասել է, որ երեխեքը պիտի մեռնեն... Իրականում՝ ըըըըը..... չափ կա ամեն ինչին։
    Արսեն Թորոսյանը մեր հաշվին մտավ Բեռլին։ Իրականում՝ Երևանում մի տեղ նստած՝ կատակ արեց։

    Ու էսպես ԱՄԵՆ ՕՐ։ ԱՄԵՆ ՕՐ մենք կարդում ենք զառանցանք, զտարյուն հորինվածք, որի հաջորդ օրը համապատասխան հասցեատերը հանդես է գալիս հերքմամբ։

    Ու սա այն ֆոնին, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց արդեն պարզ դարձավ, որ Քոչարյանն իր կաշին փրկելու համար գնել է բազմաթիվ լրատվամիջոցներ, իսկ Միշիկի հորը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հեռացնելուց ու հսկայական չարաշահումների համար դատի տալուց հետո Միշիկը կեղծլրատվական քունը կորցրել է։ Իսկ ԱԺ-ն արձակվել է, ու դեկտեմբերին ունենք նոր ընտրություններ, որում ՀՀԿ-ն ԱՄԵՆ ԻՆՉ անելու է՝ վերադառնալու համար։

    Ու ամեն օր թվում է՝ էս էլ ու պրծ... Մտածեցիք անկման չափը՞։ ՈՉ։ ՀՀԿ-ի ու Ամբաստանյալի ո՛չ անկման չափը, ո՛չ սուտը չի պրծնելու։ Մարդիկ միլիոններ ունեն փրկելու։ Իսկ ձեզ թվում էր՝ քարկտիկ են խաղում։
    Ոչ։ Պրծներ պիտի նոր կառավարության էս ոճն ու վաղուց հասկացվեր, որ սուտ-հերքում մոդելը լավագույն փիարը չի... ասադըկ տը աստայոցցա։ Ամեն օրվա ստի թույնով կարելի է կորցնել ժողովրդի ամբողջ հենարանը, ու ոչ մի հերքում այլևս չի փրկի... Որովհետև հեղափոխության դեմ ՊԱՏԵՐԱԶՄ է հայտարարված։ Ու որ լավագույն փիարը թեմաստեղծ փիարն է, ոչ թե ուրիշի փայլուն մանիպուլյացիային ու անսպառ փողով առած անբարոյականների ստին պաշտոնական հերքում տալը։

    Ու ապշած սպասում ես, թե նոր կառավարությունը ե՞րբ կհասկանա, որ ո՛չ ԶԼՄ ունի, ո՛չ PR, իսկ համերաշխաբար պահված լիկաներն ու ջաղինյանները, նախկին ռեժիմից սնվող դարչնագույն մամուլը գործող ռումբ են հեղափոխության տակ։

    Ու ե՞րբ վերջապես ամենօրյա հիստերիայի թույլ ու անարձագանք հերքման քաղաքականությունը կփոխարինվի սեփական լրատվության ու նախահարձակի դաշտի ստեղծմամբ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.11.2018), Գաղթական (20.11.2018), Ներսես_AM (20.11.2018)

Էջ 90 102-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •