StrangeLittleGirl (05.02.2019)
Շին ջան, էդ արտասանելը դու նենց մի հարց ես համարում, որ անպայման ա հանգամանորեն անդրադառնալ դրա՞ն: Արտասանել, արտասանել ա, հետո՞ ինչ: Թող ուրիշ բան էլ արտասանի, եթե գտնում ա, որ դրանից իր խոսքը ավելի լավ տեղ կհասնի: Ինչ մի ահավոր բան կա դրա մեջ, որ դրել խորացել եք:
Ոգևորելը հաստատ էն չի, որ ամեն մի անկարևոր բանը դառնա հանրային քննարկման թեմա. իրենց բանուգործից ենք խոսում, բա մե՞րը, որ էդքան ժամանակ ունենք ամեն արտասանած տողին օրերով անդրադառնալու:
Ժող, էդ մարդիկ լրիվ մանրադիտակի տակ են՝ որ բառը ոնց ասեցին. էդ լարվածությունը հաստատ դրական չի անդրադառնալու իրենց աշխատանքի վրա:
Էստեղ հարցն էն ա, որ իրանք իշխանության են էկել փլատակների վրա։ Ու փոխանակ երկիրը փլատակներից հանելուց խոսեն, մի կողմից խորը արհամարհական վերաբերմունք ա աղքատների նկատմամբ, մյուս կողմից՝ շոու։ Ու արանքում ոչ մի բան։ Դրա համար էլ մարդիկ քննադատում են։
Հետո, դու տեսե՞լ ես օրինակ, որ Լենա Նազարյանից կամ Զառա Բաթոյանից որևէ մեկը բողոքի։ Լենայի ամենամեծ թերությունն էն ա էղել, որ Արփինեի հետ բանավեճին խիստ անպատրաստ ու Նիկոլի թելադրած բառերով ա գնացել, բայց դա ներելի ա իրա անփորձությանը։ Իսկ մյուսները շոու ա, որ սարքում են։ Մեկը մյուսից օրիգինալ ու հետաքրքիր ա ուզում էրևա, փոխանակ գործ անի։ Էրևում ա՝ պարապ են մնացել։
Ընտրություններից անմիջապես հետո էր, դրա համար աննկատ անցավ։ Նայի։
Լրիվ համաձայն եմ: Ուղղակի պետք ա հասկանան, որ սուս մնալն էլ ա մեկ-մեկ կայֆ: Նույն Ալենի ակտիվությունը որ ՖԲ-ում նայում էի, զգացվում էր, որ էդ մարդը հլը չի հասկանում՝ հենց կոնկրետ իր համար ինչ ա փոխվել: Մեկ-մեկ վտանգավոր մոտենում էր լակոտական բազարի մակարդակին: Տենց որ փաբում նստած գրես, օկ ա, ԱԺ-ում նստած՝ չէ:
Ասենք՝ ես վստահ եմ, որ ինչ-որ կարևոր գործ արվում ա, ու չնայած ուրախ կլինեի, որ մեկ-մեկ իմանայի՝ ինչ, եթե դեռ չիմանամ էլ, շատ չեմ նեղվի: Բայց դրոշին խաչ նկարելու ու հիմնը փոխելու էդ առաջարկը ախր շատ դալբայոբ քայլ էր, հազար ներողություն: Լու՞րջ, դու տենց բանի մասին մտածելու ու հետո ՖԲ-ում ժամերով լեզվակռիվ տալու ռեսուրս ունե՞ս: Հիմնը պետք ա սարքել «Սարի սմբուլը», ոնց որ մենակ էդ ա մնացել, որ չենք պարել, մնացած ամեն ինչ փաստորեն թույն ա:
DIXIcarpe noctem
Աննկատ անցավ, քանի որ երևի տենց բան չի էլ եղել։ Ասենք, էն մարդը որը նախարար դառնալու առաջին օրը իրա կաբինետից նկարները տեղափոխում ա պատկերասրահ, ու մյուսներին էլ պարտադրում ա դա անել, հանկարծ պատկերասրահից նակրները հետ ա հանում ու տանում ա դպրոցի ֆիզկուլզալ։ Անմեղսունակություն ա, հետևապես անհնար։
Մինչ օրս իմ տպավորություններով նոր իշխանություններին թվում է, թե ազատ ընտրություններն ու հավասար հնարավորությունները բավարար են, որ մնացածը իրեն իրեն դզվի, տնտեսությունն էլ ծաղկի, մնում է Մերկելի հետ շուշուտ հանդիպել, դրոշ փոխել, ասենք գրասենյակների պատերի գույնը փոխել, իրար պրեմյա տալ ու ֆեյսբուքներում կոկետություններ անել ու սպասել գանձարանում փողերի հավաքվելուն: Հույս ունեմ սխալ ա տպավորությունս: Լրատվական դաշտն էլ էլի բևեռացված ա՝ կամ սաղ թույն ա ու ծափեր, կամ ջահելները երկիրը արագ կործանում են ու Սերժին երանի ենք տալու, վայմեզ: Ոչ էն ա, ոչ էն: Բայց ինչ-որ պարապության հոտ ա գալիս: Վանո Սիրադեղյանի ասած՝ «իշխանությունները հիմարանում են, հանգստանում են»: Սահմանադրությունը փոխել ա պետք ու մտցնել կոնկրետ դրույթներ՝ հաշվետվություն, աուդիտ, հակակշռող մեխանիզմներ, որ պարապուրդի վերջը տրվի, մարդիկ գլուխները աշխատեցնեն կոնկրետ ու պրակտիկ խնդիրներ լուծելու վրա: Հայերս ազգովի ցիկլի մեջ ենք ընկած՝ ղալմաղալ-հանգստանալ-դեգեներացիա-ղալմաղալ:
Si vis pacem, para bellum
Lion (05.02.2019), StrangeLittleGirl (05.02.2019)
Էն որ հռետորաբանությունը հիմնականում "աշխատանք, հարստացեք ու հարստացրեք բացենք աշխատատեղեր, բիզնես, ներդրումներ ․․․" ֆոնի մեջ ա, լրիվ համաձայն եմ, ու էս աղմուկի մեջ մի տեսակ հետին պլան ա մղվում են հարցը, որ մենք պոլնի խոցելի խմբեր ունենք, էտ թվում ծայրահեղ աղքատություն։ Բայց որ նայում ես, եթե մինչև էս պահը կոնկրետ որևէ բան արվել ա, հենց անապահով խավի համար ա արվել․ թոշակ, լիքը ձրի բուժումներ, դպրոցներում ու մանկապարտեզներում փողով էրեխեք ընդունելը վերացնել, հենց էսօր ՀԴՄ-ների գները 160.000 -ից 60.000 սարքել, ու հետհաշվարկ անել, որը փոքր բիզնեսի համար ա, գյուղացիների վրայից վարկերի սաղ տույժ ուտուգանքները հանել, 160.000 վարորդի վրայից տուգանքները հանել ․․․ ու սենց ․․․ էտ ամեն ինչից մարդիկ են օգտվել էլի, ՔՊ-ի օլիգարխները չեն օգտվել։
Պռոստը, մենք լիքը-լիքը-լիքը սպասելիքներ ունենք ու երևի էտ լավ ա։ Մի թեթև բլթոցն էլ վրեքս փիս ազդում ա։
Էն օրը մեկը ՏՎ-ով մի լավ բան ասեց․ քսան տարվա մեջ առաջին անգամն ա, որ լրատվամիջոցների մեծ մասը իշխանության հսկողության տակ չի։ Բնականաբար աղմուկը շատ ա ամեն ինչի շուրջը։ ՔՊ-ն էլ փաբլիք ա ահագին, ու մեկ ու մեջ չափի զգացողությունը կորում ա, ու ինչ խելքին բրդել ա սարքում են քննարկման թեմա, հենց նույն հիմնի հարցը։ Ու գնա գալիս եմ, ազգովի բան ու գործը թողած դնում վերցնում ենք։
Այվ, ինձ համար դա իրանց գործունեության չափորոշիչ ա: Ինչի վրա են շեշտադրում՝ ցուցամոլության, ժողովրդի զգացմունքների վրա խաղալու, ընդ որում ամենապրիմիտիվ ձևով:
Կա նախորդ հարցին պատասխանելով, որ ասում ես՝ տենց մարդ կա՞, որ սխալ չգործի, սխալ բան չասի, իսկ տենց քաղաքական գործիչ կա՞, որ իր սխալի համար չքննադատվի: Թերեզա Մեյին ով հասնում, քննադատում ա, որ նայում ես՝ երկրի համար ամենապատասխանատու պահին ահռելի բեռի տակ ա, ու ոչ մի կողմից աջակցություն չունի: Օրինակ, մեկը ես մեկ-մեկ ասում ա՝ լավ դե մեղք ա էս մարդը, սաղ թռել են, իր վրա ա մնացել, փորձում ա մի բան անի, մյուս կողմից՝ ինքն ա ստանձնել չէ՞ էդ պատասխանատվությունը:
Նույն Միրզոյանը, Ալենը, մյուսը եթե չքննադատվեն իրանց հիմարությունների համար, պիտի մտածեն, թե տենց էլ պիտի լինի: Իրանք չեն կարծում չէ՞, որ արածները ախմախություն ա, բա չասվի՞: Լավ բան արին, չգնահատվեցի՞ն: Նույնիսկ Սերժն ա ու Քոչարյանը որ միջազգային ատյաններում մեկ-մեկ նորմալ ելույթներ էին ունենում, մարդիկ իրենց հավանությունն էին ցույց տալիս:
Նենց չէ, որ ես էս երկրի չուզողն եմ: Հեղափոխությանը ես հեռու էի Հայաստանից, բայց էնքան հպարտ էի էդ ամենով, Նիկոլի պահվածքով, հրապարակայնությամբ և այլն, բայց ի՞նչ անեմ, որ տափականում են մանրից:
Progart (05.02.2019)
Ես ասում եմ՝ չքննադատե՞նք, պարզ գրել եմ ՝ պետք ա քննադատել: Բայց պիտի նայենք՝ ինչի համար ենք քննադատում. ամեն բառին կպնելը հեչ լավ տոն չի, հատկապես երբ մարդիկ նոր են սկսում աշխատել, դա մենակ թևաթափ ա անելու:
Մեյը երկու տարի ա՝ մի բրեքսիթի պայմանագիր չի կարողանում գլուխ բերել, լավ են անում, քննադատում են, դու ասում ես՝ խորհրդարանում էպոսից հատված արտասանեց, վայ, էլ ոնց կլիներ: Շատ համեմատելի բաներ են:
Աթեիստ (05.02.2019)
Ըհըն, հասանք Բրեքզիթ
Այ բալամ, նոր աշխատել սկսելը որն ա․․․ քանի ամիս մարդը առաջին փոխվարչապետ էր, նենց էլ չհասկացանք էդ պաշտոնի գործառույթը որն ա։ Մենակ ֆեյսբուքում վեշնի մուննաթով, «ինչպես ասում էր դասականը», էպոսախառը քյանդրբազություն էր երևում, հիմա էլ նույնը ԱԺ-ում։ Դրել նախարարություն են կրճատում, դրոշի վրա նկարչություն են անում, բայց խոսքի մեկը հարցնի, էն որ սովետական պոլիտբյուրոյի նման չորս հոգով վերևները նստում են՝ դրանց արածը ի՞նչ ա։ Խոսքի Ալենի գործի անունը ի՞նչ ա, կամ՝ Լենայի։ Ասենք Արարատըլավ էպոս ցիտող ափայտի մուրճը սեղանին խփող ա, բա էն մյուսներն ինչի՞ համար են, որ մի տարի առաջ անունը չլսված ու մշակույթը իր մեջ ունեցող Մակունցը կառավարող ֆրակցիայի ղեկավար պիտի լինի։ Ու որ քցում բռնում ես, օրենսդրական օրակարգը առաջ բրթողը ո՞վ ա՝ Արարա՞տը, Ալենն ու Լենա՞ն, թե՞ Մակունցը։ Թե՞ ամեն ինչը «տվյլաներ ենք հավաքում, փորձում ենք հասկանանք» վիճակներում ա։
Բայց ասեմ, որ Մակունցը իմ դուրն էլ ա գալիս․ գոնե որ հացազրույց են վերցնում, նենց տպավրություն չի ստեղծվում, որ դիմացդ նստած դոդոշն էս ա թունավոր լեզվով քեզ լպստելու ա․․․ ու մինչև հիմա միակն ա էս հեղափոխական քայլարշավից, ում գոնե մի երկու րոպե կարողանում եմ առանց վիդեոն x2 արագացնելու լսել, շատ էլ որ ասածների 95% տափակ ջուր ծեծոցի ա, ի վերջո մարդը քաղաքական խոսքի համեմատական լեզվաբանության ատենախոսություն ա պաշտպանել, գիտական կոչում ունի՝ ջուր ծեծելու գործում խիստ մասնագիտացած ա։ Սրա հետ մեկտեղ, քաղաքական մշակույթ չունեցող կառավարական ֆրակցիայի ղեկին իրան դնելը մի քիչ միամտություն ա․ այս պահին «իմ քայլին» enforcer ա պետք, իսկ Մակունցի մեջ այդպիսի հատկանիշներ չեն երևում։ Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց լիքը «իշխանության հասած ջահելներ» կարող ա ավելի շուտ հիասթափվեն քան հանրությունը, ու ԱԺ-ում անկապ իրավիճակ ստեղծվի։ Դե կամ էլ Մակունցն ամբողջ ֆրակցիայի հետ մեկտեղ Նիկոլի կառավարության օրակարգի դակողն ու damage control անողը կլինի, ինչը հեչ էլ չի նպաստի խոհրդարանական քաղաքակն մշակույթի ձևավորմանը։ Մի խոսքով լավն ա, բայց շատ հույս կապելու չի։![]()
էս ԱԺ-ն դեռ մի նիստ ա ունեցել, արդեն օրենսդարական օրակարգ բռթողին կորցրե՞լ եք
Էտ նիստի ժամանակ որ հանձնաժողովների նախագահներին ընտրում էին, ԻՔ-ն դրած սաղին աննախադեպ հարցակոխ էր անում, ասում էինք ինչ են հավայի հարցեր տալիս, թող գործ անեն։ Որ հարց չտային, ասելու էինք, առանց մի հատ հարց տալու պեչատեցին, փոխանակ գործ անեին։
Երկու եքա օրենսդրական նախագիծ ա մտնում հեսա ԱԺ, Հարկայի Օրենսգիրք ու Կառավարության Կառուցվածք, Կառավարության Ծրագիրն էլ վրից։ Ու Մակունցը պարապ ա, էլի ․․․․ թող գործ անի, ի՜նչ ա հավայի հարցազրույցներ տալիս։
Պրեմիների համար ՊԵԿ-ին կանչում են խզարելու ԱԺ, որը էլի մեր ԱԺ- համար աննախադեպ ա, արա պարապ են, հավայի ա սաղ, թող գործ անեն։ Ի՞նչ գործ անեն։ Թող խոսքի քաղաքական մշակույթ ձևավորեն։ Ասենք, Ալենը, Միրզոյանը, Լենան մի հատ քաղաքական մշակույթի ձևավորման հայեցակարգ ու զարգացման ռազմավարություն գրեն։ Համ էլ էն սնկի պես աճած ու թերթ ու ՏՎ-ով սաղ օր հարցազրույցներ տվող քաղաքագետները կհանգստանան։ Վերջը մուրզաները կկատարվի, կտեսնեն հայեցակարգ, տեսլական, ռազմավարություն, ուղղություն ․․․ ու էլի սենց հավայի բառերի շարան ․․․․Համ էլ քսան հազար տարվա պատմություն ունեցող ազգը, որը քաղաքականություն բառի իմաստը վերջին ութ ամսում ա իմացել, ռազմավարությունը կկարդա, կկրթվի։ Հնարավոր ա Մակունցի վարքագիծն ու պահվածքն էլ մի քիչ դզվի, դառնա տնական նազանի աղջիկ, օրենքները սաղ անգիր սովորի, կամ Լիոնը կսովորացնի, որ գոհ մնա։
Ասածս ինչ ա, եթե վաբշե ասելիք կար ․․․ հա ․․․ ես գոհ եմ, հորս արև երդվում եմ։ Ես ավելի խառն էի ամեն ինչ սպասում, քան մենք հիմա ունենք։ Աչքովս բառդակ տեսել եմ ոնց ա լինում հեղափոխություններից հետո։ Մեր կառավարությանը, ԱԺ-ին, ՔՊ-ին ու վաբշե մեր սաղ ազգին հալալ ա, որ մենք էսքան կազմակերպված ենք։ Քննադատեք ինչքան սիրտներդ կուզի, մենակ հավայի բաների հետևից մի ընկեք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ