Ապեր, անլուրջ տպավորություն է թողնում՝ հաշվի առնելով իր խոսքերը, վարքագիծն ու պահվածքը, բայց ավելի շատ նաև՝ ինտուիտիվ մակարդակում:
Ասենք նայի, արդեն ասել եմ, ինքը տեղյակ չէր, որ վարչապետին չեն առաջադրում, այլ նոր Սահմանադրությամբ նա ինքստինքյան է վարչապետ, որպես մեծամասնության ղեկավար, պարգևավճարների պահով անչափ անվստահ, անտեղի բաներ ասեց, հենց վերջերս հայտարարեց, որ... ՀՀ օրհներգը իրեն դուր չի գալիս ու նման բաներ: Հիմա պատկերացրա, ասենք ԱՄՆ կոնգրեսում Հանրապետականների կամ Դեմոկրատների ղեկավարը էսքան բացթողումներից հետո հայտարարում է, թե... ԱՄՆ օրհներգը իրեն դուր չի գալիս: Ասենք տարրական անհարգալից վերաբերմունք է, էլի, ՀՀ խորհրդանիշի նկատմամբ, ընդ որում էնքան անհեռատես էր, որ հիմա, երբ օրհներգի փոփոխման թեման հետին պլան մղվեց, ստացվեց, որ ՀՀ ԱԺ իշխանական գլխավոր, սահմանադրական մեծամասնության տիրապետող ուժի ղեկավաը... չի սիրում ՀՀ օրհներգը ու շարունակելու է գոյատևել այդ վիճակում: Սա չի կարող նորմալ լինել:
Մի քիչ շատ են, էլի, կիքսերը 2 ամսվա համար, էլ չասած իր "փառահեղ" անցյալը որպես ՀՀ մշակույթի նախարար:
Չի համոզում - կներես, եթե հանկարծ քո մոտիկ մարդուն սենց դաժան քննադատեցի...
Էջանիշներ