Chuk-ի խոսքերից
Օրինակ ինքը հստակ օրինակ ա բերում. էսինչ գյուղում բողոքում էին, որ գործ չկա, հետո իմացանք, որ մի հատ սեփականատեր կա, որ երեք տարի ա աշխատող ա փնտրում, չի գտնում։
Էս տիպի օրինակները շատ էին բերում Սերժի մանկլավիկները։
Իսկ հիմա հարց. Նիկոլը ի՞նչ աստիճանի ա փորձել պարզի, թե ինչի՞ էդ սեփականատիրոջ մոտ ոչ մեկը չէր աշխատում։ Իսկապես անգյա՞լ էին, թե՞ գուցե սեփականատերը ստրկատեր էր, իր աշխաըողներին խայտառակ ձևի չլում էր, գրոշներ էր տալիս, դրան հավելած էր մարդկայնորեն ստորացնում էր, աշխատավարձերն ուշացնում կամ չէր տալիս և այլն։
Ես որ ահագին գիտեմ տենց սեփականատերերի, որոնք եթե աշխատող գտնում են, գտնում են կարճաժամկետ, որտև իրանք որևէ ձևով լավ աշխատանք, արժանապատիվ աշխատանք չեն ապահովում, ու դա միայն աշխատավարձի չափը չի։
Սա ընդամենը մի օրինակ ա, թե ինչի ա ինձ զայրացրել Նիկոլի վիդեոն։ Որտև չէ, ինքը մենակ հին իշխանությանը չի, որ մեղադրում ա, այլ կոնկրետ մարդկանց, քաղաքացուն էլ՝ հստակ մանիպուլյացիով։
Բայց կարանք խոսենք նաև իր բերած թվերի մասին, որոնք ճշգրիտ չեն, սխալ պատկեր են ստեղծում։ Կարանք խոսենք այլ ձևակերպումների մասով էլ։
Ինչի՞ ես չեմ խորանում։ Որտև էս էդ պահը չի։ Դու ճիշտ եա նկատել, որ կոնտեքստից կտրած են տարածել ու շատերը ամբողջականի դեպքում չէին կատաղի։ Էս պահին Նիկոլին դդռ խանգարել պետք չի, իմ համոզմամբ։ Քննադատելուց պետք ա մտածված ու զգուշավոր քննադատել, որ հանկարծ ու չհամալրես իրա դեմ կազմակերպված արշավի մասը։ Դժվար ժամանակներ են։
Էջանիշներ