Ձայնալար (07.11.2018)
Ապեր, Սորոսը հենց էն մութ ուժն ա, որի մասին էտքան ասվում ա։ Ինքն ա հրեա-մասոնը, ծայրահեղ լիբերալը, պանթուրքիստը, ու նույնիսկ ԼԳԲՏ-ն։ Նենց որ, եթե դու չես զբաղվում Սորոսով, Սորոսն ա զբաղվում քեզանով։ Մենք չենք կարա իրանից որևէ բան ուզենք, իսկ ինքը մեզանից ուզելու բան չունի, ինքը ինչ ուզում ա, վերցնում ա։
Progart (07.11.2018)
Ապեր, ՀԱԿ-ն ուղղակի շանս չունի: Մի ժամանակ, կներես իհարկե անկեղծության համար, ձեզ խաբում և հետո էլ մեզ էիք փորձում խաբել կեղծ աղաղասիրական օրակագրով, չգործեց, հիմա առավել ևս չի գործի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չի գա, ապեր, որովհետև կեղծ չի![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
@StrangeLittleGirl
եկել եմ ասեմ, որ Նիկոլի չաշխատողների մասին ելույթը ինձ էլ հեչ չի դզել։ Բայց էս պահին ես դա չեմ ուզում իրա դեմ օգտագործեմ։ Ժամանակը կգա, որ էդ մոտեցումը հիմնավոր կքննադատվի։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (11.11.2018), Տրիբուն (10.11.2018)
Էսօր նույն բանը ես էի ուզում գրել։ Հեչ դուրս չի եկել էտ վերջին ելույթը։ Նենց տպավորություն ա, որ սոց ապահովության ու պաշտպանության հարցում լրիվ պրոֆան ա ու գլխում փիս շիլաշփոթ ա։ Նպաստների իմաստի ու հետևանքների, աշխատանքի շուկայի վրա ազդեցության, նպաստի չափի, աշխատուժի գնի, ու սենց հարցերի մի հատ անբովանդակ կաշա էր ելույթը, ու նենց տպավորություն էր, որ կողքից մի երկու բան են մակերեսայնորեն ասել, ինքն էլ դա հարյուր տոկոսանոց ճշմարտության պես վստահ տոնով ներկայացնում։
Chuk (11.11.2018), StrangeLittleGirl (11.11.2018)
Իսկ ինձ, ինչքան էլ տարօրինակ լինի, դզելա էդ ելույթն էլ, միտքն է: Իրոք ժամանակնա վերջ տալու "Հելնեմ, բարձրագույնի դիպլոմ վեկալեմ, քեռին ԿԳԲ կընդունվացնի" դեռևս սովետից ժառանգություն ստացած մտածողությանը: Եվ ամեն ինչ պետք է սկսվի կրթական, հատկապես բարձրբուհական համակարգի լրջագույն վերանայումից:
Հերիքա, էլի, - չի կարելի: 18 տարեկան անհատն առանց հասկանալու ընդունվում է ու 4-6 տարում մի մասնագիտություն է ստանում, որով ոչ միայն չի ուզում հետո աշխատել, այլև՝ աշխատելու տեղ չկա: Ու հետո նա լրացնում է գործազուրկների թիվը, բայց դե... բարձրագույնի դիպլոմով գործազուրկի, որն, իրականում, ուղղակի անպետք մի մասնագիտության տեր է: Ու հետո սկսվում է՝ աշխատավարձը ցածր է գործ չկա տիպի նվնվոցը, բայց չէ՞ որ, հարգելիս, լեզվաբանի, փիլիսոփայի կամ գեոլոգի մասնագիտությամբ թեկուզ ԵՊՀ-ն ավարտես, հետո աշխատանքի խնդիր սենց թե ընենց ունենալու ես, ավելի լավ չէ՞ր ժամանակին մի ավելի կիրառական մասնագիտություն ստանայիր: Յաաա, ոոոնց կլինի, ինքը վարսավիր, դզող փչող, վարորդ կամ ռեստորանի երգի՞չ դառնա - չէ, չի լինի, բա համալսարանական կրթություն չստանա՞, թեկուզ ասենք արաբագետի անպետք մասնագիտացումով կամ չհամալրի՞ բանասերների ու աստվածաբանների առանց էդ էլ լիքը շարքերը...
Շատ ունեմ նման մարդիկ իմ շրջապատում՝ ոչ մի ռեալ մասնագիտություն չունեն, բայց հլը ու փորձիր իրենց 120.000-անոց գործ առաջարկել՝ ֆիզիկի կամ քիմիկի դիպլոմը երեսիդ կշպրտեն...
Մտածողություն պիտի փոխվի, Նիկոլը դաժան ճշմարտություն ասած, շատերին ոչ հաճելի, բայց էս առողջանալու միակ ճանապարհնա, պետք է սխալդ, վերքդ գիտակցես, որ կարողանաս բուժվել:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նիկոլի ելույթից ջղայնացած եմ, բայց Լիո՛ն, քո էս գրառումը տեսա, ուղղակիորեն պետք ա «դիմլոմս երեսիդ շպրտեմ»։
Ասում ես՝ ոչ մի ռեալ մասնագիտություն չունեն ու ֆիզիկի կամ քիմիկի դիպլոմը երեսիդ կշպրտեն։ Դե կներեք, էլի, ինչի՞ ենք գնում, տարիներով գրքեր կրծում, խնդիրներ լուծում, կոդեր գրում, ինչի՞ ենք փորձում այս կամ այն հարցի լուծման մեջ մեր ներդրումն ունենալ․ իսկի ռեալ մասնագիտություն չունենք։ Ես որևէ կերպ, որևէ կերպ վարսավիրի կամ խոհարարի մասնագիտությունը չեմ ուզում թերագնահատել, բայց մարդիկ մասնագիտություն են ընտրում, որովհետև դա՛ ա իրենց հետաքրքիր, որովհետև է՛դ բնագավառում են իրենց տեսնում ու հա՛ եթե ինձ մեկը 120հզ ու նույնիսկ ավելիով առաջարկի մի աշխատանք, որն իմ մասնագիտությունից ու հետաքրքրությունից չի բխում, ես դա չեմ անի, որովհետև աշխատելիս ես ուզում եմ դրանից հաճույք ստանալ, ուզում եմ ինձ ճիշտ տեղում զգալ ու իմ ամբողջ պոտենցիալը ներդնել։ Բայց դե, հա՜, ում ա պետք իմ ոչ ռեալ մասնագիտությունը, վաբշե ինչի՞ ենք ուզում բջիջների ֆիզիկա ուսումնասիրել կամ հասկանալ տիեզերքը․ մեկ ա դա ռեալ չի։ Բայց չգիտես թե ոնց էս ոչ ռեալ մասնագիտությունների շնորհիվ ա, որ քաղցկեղ ա բուժվում կամ տիեզերք արբանյակներ են ուղարկվում։
Ընդհանրապես, պետք ա գիտությունը նենց արժևորել, որ ջահելները ոգևորվեն էդ մտքից, ոչ թե ասվի դե հեն ա, փող ա, էլի, մի բան արա, սուս-փուս տեղդ վեր ընկի։
Ու հա՛, եթե ժամանակին մտածում էի Հայաստանում իմ մասնագիտությամբ մի բան անեմ, նույնիսկ եթե չկա էլ՝ նախաձեռնենք, բայց քանի դեռ գիտությունը պետական մակարդակով ոտնատակ ա արվում, ավելի լավ ա գնամ նենց տեղում աշխատեմ, որտեղ ինձ չեն ասի ի՞նչ ֆիզիկա, ռեալ գործ արա։
Իսկ Նիկոլի բուն ելույթի պահով․ ասենք հա՜, մարդիկ ռեալ գործը թողնում են ու 20 հզ նպաստի են սպասում, իհարկե։ Իսկ ո՞վ ա խոսելու էն մասին, որ ՀՀ-ում աշխատողների տարրական իրավունքները պաշտպանված չեն․ մարդկանցից շատերը ստրուկի պես աշխատում են շաբաթը 6 օր, առանց նորմալ արձակուրդների, առանց հիվանդ լինելու իրավունքի ու հազիվ 100 հզ են ստանում։ Ու էդ մարդկանց դեռ ասում են քիչ ա, քիչ եք աշխատում, փոխանակ իրենք աշխատեն նորմալ սոցիալական ապահովության վրա ու որ 75 տարեկան մարդիկ կարողանան իրենց թոշակով նորմալ ապրել, ոչ թե մինչև մեռնելը ճռռալ, որ գոյատևեն։
Ավել պակասի համար կներեք, ջղայնացած եմ։
Chuk (11.11.2018), Progart (11.11.2018), StrangeLittleGirl (11.11.2018), Նիկեա (30.11.2018), Շինարար (11.11.2018)
Դե, ապեր, եթե էդա քեզ հետաքրքիր ու էդ բնագավառում ես քեզ տեսնում, պատրաստ եղիր նաև իրական գործազրկության: Գիտե՞ս, ես էլ շատ հետաքրքիր բնագավառներում եմ ինձ տեսնում, բայց էդ բնագավառներն իրնձ տարրական բավարար փող չեն ապահովում, դրա համար էլ ավելի անհետաքրքիր բնագավառում եմ աշխատում:
Ի դեպ, էմոցիոնալ պատասխանեցիր, բայց բաց թողեցիր ասածիս մեխը - բարձրագույն կրթության խորն այն ճգնաժամը, որը խնդիրների մեծ մասի հիմքն է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
@Ruby Rue
Եղա՞վ, ապեր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Խայտառակ եղանք՝ նիկից դատելով՝ Ռուբեն անունի մասին մտածեցի, դաժե՝ Ռոբ Ռոյի տիպի...
Իսկ իրականում, իրոք, ժողովուրդ, աշխատանքային հարաբերությունների ոլորտում խնդիրների մի իսկական կույտ է, որոնք ունեն իրավական, սոցիալական և նույնիսկ հոգեբանական ենթաշերտեր: Աշխատողի իրավունքները մեր երկրում ուղղակի բավարար իրավական ու փաստացի պաշտպանություն չունեն, նաև սրանից պիտի սկսել...
Վերջին խմբագրող՝ Lion: 11.11.2018, 12:13:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (11.11.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ