Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Սաֆարյան Ստյոպան մինչև վերջ նայելա, գլուխա գովում...

Ես 5 րոպե եմ ձգել... տո չբռնե՞մ, մինչև վերջ նայեմ ստրուկ մտածելակերպի, գավառականության, օտարամոլության և օտարապաշտության այս դասական օրինակը:
ի վերջո՝ ո՞րն է Հայոց ներկայիս պետականության իմաստը, առաքելությունը՝ Սփյուռքին անընդհատ նորանոր կադրերով հարստացնելն ու հետո նրանց օրակարգը սպասարկել, նրանց շահերն առաջնայնություն հռչակելը, թե՞ հակառակը կամ մեկ ուրիշ բան....

***

Ամեն նման մանր մեծ առիթներով բախվում ենք այդպես էլ չորոշակիացված խնդրին՝ մեր պետականության միսիային, այդ կոնտեքստում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, օրակարգին, փոգործակցության բանաձևին: Հավատացեք, նմանատիպ հարց կա նաև Հայաստան-Արցախ առանցքով: Կարող ենք դա էլ չտեսնելու տալ, բայց ժամանակ առ ժամանակ այդ անորոշությունը պայթում է....
Իսկ ինչի՞ պիտի Հայոց պետականության իմաստն այս կամ այն կերպ կապված լինի Սփյուռքի հետ:

Սփյուռքը դա ռեսուրս է:
ՈՒ բեսամբ հզոր ռեսուրս է:
Որը կարող է օգտագործվել ՀՀ կողմից ու կարող է և չօգտագործվել..

ՈՒ էստեղ հարցը միայն բնակչության թվաքանակ շատացնելու մեջ չէ:
Սփյուռքը դա մասնագիտական գործունեություն է, միջազգային կապեր են, աշխարհի ամեն տեսակ երկրների կառավարություններում ներկայացված լինել է, ըստ այդմ՝ լիքը հայանպաստ հարցերի առաջ քաշում ու համեմատաբար հեշտ լուծում է:
Սփյուռքը դեռ լիքը բան է ու հետո միայն ֆինանսական աղբյուր:

Իսկ ՀՀ-ն, մինչև հիմա, միայն վերջինից է կառչած եղել, այն էլ՝ ոչ միշտ նպատակային:

ՈՒ, անկախ նրանից, որ Սփյուռքում, ինչպես և ամենուր, կան արժեքավոր գլուխներ ու կաղամբներ, Սփյուռքը դա նաև առանձին մարդիկ են, որոնք կարող են իրենց սեփական զգացմունքային կապերն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ բնակության վայրի հետ:
Նրանք պարտավոր չեն բավարարել Ստյոպա Սաֆարյանի, իմ, Պողոսի ու Պետրոսի և այլոց սպասելիքներին:

Սփյուռքի նախարարությունն ինչո՞վ է զբաղվում:
Անկեղծությամբ չգիտեմ:
Քանի կար՝ հոբարը միայն փող էր հավաքում ու մեկումեջ ձևական «Արի Տուն» անում..
Էս նորն էլ գուցե և շատ կարևոր գործեր է կատարում, չգիտեմ՝ ոչ տեսել ենք, ոչ լսել..

Բայց իմ հասկանալով Սփյուռքի ողջ ռեսուրսը պիտի վաղուց արդեն հաշվառված ու համարակալված լիներ, որ ՀՀ-ի ու հայության շահերից բխող ցանկացած հարցի լուծման համար ճիշտ պահին ճիշտ թելերից կարելի լիներ քաշել..