Շինարար-ի խոսքերից
Էսօր առիթ եղավ խոսքը հասավ լգբՏ-ին (տ-ն հատուկ եմ մեծատառ գրում Արշակի համար որովհետև տրանսը անգլիական ածանց չի ուղղակի անգլերենում տ չկա) զուտ հետաքրքրության համար մի քանի հոգու համար թարգմանեցի Նիկոլի ասածը։ Բյուրի պես փհդ արած մարդկանց կամ անող, որ նենց չլինի որ Բյուրն ասի վերլուծական հմտություններ են պետք։ Ոչ մեկ հոմոֆոբիկ ոչ մի բան չտեսավ իր խոսքում ու բոլորն էլ պոզիտիվ քայլ համարեցին մարդկային պատմության օրինակը։ Բոլորը համաձայնեցին, որ առկա իրավիճակում իր համար գլխացավանք ա էդ հարցի առկայությունը ու կարևորեցին որ անկեղծորեն նշում ա դա։ Իրանց կարծիքով դա պատրաստակամություն ա հաշվի նստել խնդրի հետ։ Մարդիկ ասին նաև որ փաստը որ ասում ա հլա ես կարամ հետաձգեմ մինչև մեր իշխանության ավարտը նշանակում ա որ հող ա նախապատրաստում հարցը չհետաձգելու, այլապես խի՞ պիտի տենց ասեր։ Զուտ ոչ հոմոֆոբիկ Շոտլանդիայում ոչ հոմոֆոբիկ մարդկանց միջավայրում սոցհարցման արդյունքներս եմ կիսվում։ Դեկտեմբերի մեկին կամավորությանս շրջանակներում ՄԻԱՎ թեստավորում ենք անելու, հիշեմ մեր կամավորներին էլ կհարցնեմ։
Էջանիշներ