Արտ, բնական ա, որ մենակ ԸՕ փոխելու համար չէր հեղափոխությունը (ես որևէ տեղ չեմ նշել տենց բան), բայց ԸՕ փոխելն ու նոր ընտրություններ անելը հենց անցումային կառավարության հիմնական անելիքներն էին։ Նիկոլը տենց էլ ասում էր սկզբում։ Կոռուպցիայի դեմ պայքարի, Մանվելին նստացնելու, հարկային փոփոխությունների ու մնացածների մասին ոչ մի բառ չկար. անցումային կառավարությունը ԸՕ ա փոխել տալու ու նոր ընտրություններ անի։ Ինչ խոսք, լավ ա, որ ասենք կոռուպցիոն բացահայտումները ձեռի հետ էղան։ Բայց արի նայենք՝ ԸՕ֊ն ինչու չընդունվեց։ Ոնց որ թե սաղս (էդ թվում՝ ՀՀԿ֊ն) սպասում էինք ու գիտեինք, որ արտահերթ ընտրություններն էս տարի չեն լինելու, քանի որ ամենավերջին տվյալներով Նիկոլն ասել էր՝ մի տարվա ընթացքում: Առանց ԸՕ֊ն անցկացնելու ու Երևանի ընտրություններում հաղթելուց միանգամից հետո արտահերթ ընտրությունների մասին հայտարարելով՝ բնական ա, որ ՀՀԿ֊ն կատղելու էր, հոկտեմբերի 2֊ի օրենք էլ էր անցկացնելու, ԸՕ֊ն էլ չէր ընդունելու։
Ու իրոք խնդիր ա առանց ԸՕ֊ն անցկացնելու (որտև դա նախապայման էր) միանգամից արտահերթի մասին հայտարարելը։ ՀՀԿ֊ն եթե շատ ուզեր, կարար Նիկոլին վարչապետ ընտրեր ու իրանց հաշիվները լրիվ խառներ իրար։ Բայց եթե Նիկոլը կարացել ա նաև նենց անի, որ իրան օգտին չքվեարկեն, ուրեմն կարար նենց աներ, որ ԸՕ֊ն անցկացվի։ Իսկ ինչու՞ չի կարացել։ ՀՀԿ֊ն ոնց կարացել, գետնին ա հավասարվել, մի ԸՕ֊ն ի՞նչ էր, որ չանցկացրեցին։ Հավանական բացատրություն կարա լինի, որ Նիկոլը շատ չէր էլ ուզում. իրա համար արտահերթն ավելի կարևոր ա, քան նոր ԸՕ֊ն։ Ու որպես հեղափոխությանը մասնակցած մարդ Միքայելն օրինակ սկզբունքային ա, ու ասում ա՝ էս էր արտահերթի նախապայմանը, չեք անում, ուրեմն գնացի ես։
Էս պահին սաղ ԱԺ֊ն թափ տաս, սաղ Հայաստանն էլ իրար հետ, չորս կուսակցություն չես գտնի, որ կարա ԱԺ մտնի։ Նույնիսկ նոր կուսակցություններին նորմալ կազմավորվելու ժամանակ չտրվեց արտահերթից առաջ։
Եթե Նիկոլի մտքին լիներ, հաստատ կաներ։ Բայց հարց ա առաջանում. արդյոք ինքն էդքան ուզու՞մ էր անցկացնել ԸՕ֊ն։
Էջանիշներ