ԱԺ-ն ցրվեց, վերջապես ։լօվէ
ԱԺ-ն ցրվեց, վերջապես ։լօվէ
Յոհաննես (01.11.2018)
Փաստորեն դեկտեմբերի 9-ին։ Յարաբ, էսքան տարի հետո, տենաս կարանալու ենք վերջը ասենք, որ արդար ընտրություններով ԱԺ ա ստեղծվել, ու սաղ չոտկի ա, թե ով ա իշխանություն, ով ա ընդդիմություն։
Միքայել Նահապետյանի հրաժարականի մասին ի՞նչ կարծիքի եք ժողովուրդ:
Անհարկի պոպուլի՞զմ էր, թե՞ սկզբունքայնություն ու պատասխանատվություն:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էսօր առիթ եղավ խոսքը հասավ լգբՏ-ին (տ-ն հատուկ եմ մեծատառ գրում Արշակի համար որովհետև տրանսը անգլիական ածանց չի ուղղակի անգլերենում տ չկա) զուտ հետաքրքրության համար մի քանի հոգու համար թարգմանեցի Նիկոլի ասածը։ Բյուրի պես փհդ արած մարդկանց կամ անող, որ նենց չլինի որ Բյուրն ասի վերլուծական հմտություններ են պետք։ Ոչ մեկ հոմոֆոբիկ ոչ մի բան չտեսավ իր խոսքում ու բոլորն էլ պոզիտիվ քայլ համարեցին մարդկային պատմության օրինակը։ Բոլորը համաձայնեցին, որ առկա իրավիճակում իր համար գլխացավանք ա էդ հարցի առկայությունը ու կարևորեցին որ անկեղծորեն նշում ա դա։ Իրանց կարծիքով դա պատրաստակամություն ա հաշվի նստել խնդրի հետ։ Մարդիկ ասին նաև որ փաստը որ ասում ա հլա ես կարամ հետաձգեմ մինչև մեր իշխանության ավարտը նշանակում ա որ հող ա նախապատրաստում հարցը չհետաձգելու, այլապես խի՞ պիտի տենց ասեր։ Զուտ ոչ հոմոֆոբիկ Շոտլանդիայում ոչ հոմոֆոբիկ մարդկանց միջավայրում սոցհարցման արդյունքներս եմ կիսվում։ Դեկտեմբերի մեկին կամավորությանս շրջանակներում ՄԻԱՎ թեստավորում ենք անելու, հիշեմ մեր կամավորներին էլ կհարցնեմ։
Շին ջան, թարգմանության մեջ լիքը բան կարա կորիՊլյուս էդ մարդիկ ՀՀ իրականության մեջ չեն ապրում, էդ իրականությունից տեղյակ չեն, իրանք ԼԳԲՏ անձ չեն ՀՀ֊ում ապրող, որն ամեն օր էս կամ էն ձևով բռնության ա ենթարկվում ու երկրից չի գնում, որտև նոր հեղափոխություն ա էղել, հույս ունի, որ մի բան կփոխվի։ Նույն իմ դանիական շրջապատում Նիկոլի ամբողջ գործունեությունը (ԼԳԲՏ թեմայի մասին սկի ոչ մեկի չեմ էլ ասել, ոչ մի նյութ էլ չեմ տալիս կարդալու, իրանք իրանցով են կարդում) էնքան սուր են քննադատում, որ սկի ինձնից չեք լսել տենց քննադատություն։ Ընդ որում, նույնիսկ էն հեղափոխության ոգևորված վիճակներում ասում էին՝ էս անգաղափար մարդու հետևից ո՞նց ա էսքան մարդ գնում։ Բայց իրանց կարծիքները շատ կարևոր չեն, որտև հայ իրականությունից տեղյակ չեն, տեղյակ չեն օրինակ, որ Հայաստանում չկա ու չի կարա գաղափարական քաղաքականություն լինի մոտ ապագայում, որ ՀՀԿ֊ից ժողովուրդը մինչև հոգու խորքը կուշտ էր և այլն, և այլն։
Հիմա ի՞նչ, ե՞ս էլ ասեմ, որ պհդ արած մարդիկ իմ հարցումների արդյունքում ասում են Հայաստանում հեղափոխություն չպիտի լիներ։ Իհարկե չէ։ Ինչքան էլ Նիկոլենց գործունեությունը քննադատեմ, ես կարծում եմ, որ էդ հեղափոխությունն օդ ու ջրի պես պետք էր Հայաստանին։ Բայց Դանիայում ապրող պհդ արած մարդիկ չեն պատկերացնում, որտև չեն պատկերացնում ոնց ա ՀՀԿ իշխանության տակ ապրելը։
Եթե Նիկոլը կարար ԱԺ֊ի վրա ժողովուրդ բերելով վարչապետ դառնար, եթե կարար ժողովուրդ բերեր էն ապուշ օրենքի ընդունումը կանխելու համար, որը չնայած ընդունվեց, կարար նաև մի քիչ ջանք թափեր ԸՕ֊ն անցկացնելու համար։ Բայց անկեղծ ասած լավ ա, որ չանցավ ԸՕ֊ն, որտև ռեյտինգայինն ինչքան էլ վատ սարքած համակարգ լինի, էս պահին էս կուսակցական կրիզիսում, երբ բոլորը դուրս են գալիս իրանց կուսակցություններից ու ՔՊ մտնում, պետք չի ամբողջ ԱԺ֊ն համամասնականով ձևավորել (ու երևի ընդհանրապես պետք չի, ուղղակի պետք ա ռեյտինգայինը մի քիչ պարզեցնել, որ մտավոր գիմնաստիկա չանենք հասկանալու համար ով ում բարեկամն ա)։ Ու պլյուս նոր ԸՕ֊ն դրսում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը չէր վերականգնում, բայց դե ոնց հասկանում եմ էդ հարցը մենակ ինձ ա անհանգստացնում, մյուսների համար մեկ ա։
Մի խոսքով, Միքայել Նահապետյանի քայլն ահագին դուրս էկավ։ Փաստորեն, ներկայիս իշխանություններում կան մարդիկ, որոնք ամեն դեպքում սկզբունքային են ու չեն մոռացել, թե ինչի համար էր հեղափոխություն արվում ու ինչ պիտի արվեր մինչև արտահերթ ընտրությունները։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 02.11.2018, 12:02:
Ինձ թվում ա, անձնական ամբիցիաների հարց ա։ Էն որ դեկտեմբերին արտահերթ ա լինելու անկախ ԸՕ-ի ընդունումից, սաղ հանրապետությունը գիտեր, ու արդեն ահագին ժամանակ ա ՔՊ-ում մանրից ընտրական ցուցակի, տեղերի, առաջ ու հետ լինելու հարցերը բնականաբար սկսել են։ ՔՊ-ից մի հեչի պես հազար մարդ վստահ ա, որ Նիկոլից հետո, եթե երկրորդ չէ, գոնե երրորդ տեղում ինքը պիտի լինի, կամ լավ, գոնե առաջին տասումՈւ հենց մանրից պարզվում ա, որ ցուցակը ռեզինից չի, որոշի ա դառնում ա «քաղաքական սկզբունքայնությունը»:
Աթեիստ (02.11.2018)
Մի նկատառում. Նիկոլենք լավ էլ վիզ են դրել ԸՕ անցկացնելու համար։ Դրա համար են ՀՀԿից ինչքան կարողացել են մարդ են պոկել, ԲՀԿին կզցրել են, ՀՅԴին փորձել են կզցնել։ Սրանք վատ բաներ են, բայց իրանք արել են։
Իսկ կոնկրետ Միքայելը անձամբ ի՞նչ ա արել դրա համար։ Փոքր պաշտոնի չէր, վերջիվերջո։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (02.11.2018)
Գաղթական (02.11.2018)
Հմի էլ թարգմանությունս չի հավանում![]()
Ցանկացած մարդ, ով էսօր ՔՊ-ից կամ իշխանությունից դուրս ա գալիս, կարա պոզիտիվ զգացողություններ առաջացնի, քանի որ դուրս ա գալս ընտրությունները նաղդ կրողներից մեջից։ ՈՒ էս կարելի ա համարել սկզբունքայունություն, չնայած իրականում կարող ա շարքային դուռակություն ա։
Իսկ այ օրինակ Դավիթ Սանասարյանի արածը, կարող ա համարվի օպորտունիզմ ու քննադատվի, չնայած իրականում կարող ա հենց էտ էր սկզբունքային քյալը։
Աթեիստ (02.11.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ