StrangeLittleGirl-ի խոսքերից
Չունեմ, Բարեկամ։ Մինչև իրա էս ելույթը ես հստակ վստահ էի, որ Նիկոլը լիբերալ դիրքորոշում ունի։
Իսկ «Իջևան մոլորակից եկած փրկիչ» արտահայտությունը ես չեմ հորինել։ Ախր ասում եմ էլի՝ մի քիչ տեղեկացված էղեք, հետո թռեք դեմքիս։ Վերջերս Իջևանի քաղաքապետարանի, թե Տավուշի մարզպետարանի (վերջը, պետական փողերով) մի գիրք ա լույս տեսել Նիկոլի մասին, որի վերնագիրը հենց տենց ա. «Իջևան մոլորակից իջած փրկիչը»։
Ինչ վերաբերում ա քո «գուշակած» հեղինակությանը, ապա չարաչար սխալվում ես ու պատկերացում չունես, թե քո գուշակած մարդու հետ մենք ինչքան ենք հետհեղափոխական զանազան թեմաներով վիճել։ Ու ընդհանրապես, քո գուշակած հեղինակությունն ինձ դաստիարակելիս ամեն կերպ խթանել ա հարցերի մասին սեփական կարծիք ունենալը, վերլուծելն ու քննադատելը, ոչ թե ամեն ինչ որպես բացարձակ ճշմարտություն ընդունելը։
Էջանիշներ