Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ձե լավ էլի ․․․․ արդեն երեք ամիս ա հայտարարությունը բաց տարածվել ա, կազմակերպիչին դաժե տատս գիտի, ու տատս էլ կարա գրանցվի մասնակցի էտ ֆորումին։ Տենց առանձնապես գաղտնիություն չկա։

Իմ համար սաղ հարցը հենց էտ քրիստոնյա պահի մեջ ա, դու էլ ինձ իգնոր ես անում։ Հաշվի առնելով նաև որ կենտրոնը Ռուսաստանում ա, հանգիստ կարա Պուտինյան պռովոկացիա լինի, որ Շարմազանովին էշ-էշ դուրս տալու առիթ տա։
Տրիբուն, էս էն ԼԳԲՏ ֆորումը չի, որը շահարկվում ա։ Դու չես պատկերացնի՝ ինչ ինֆորմացիոն գրոհ ա գնում։ Քոչի կողմնակիցները լիքը էջեր են ստեղծել ու պրոֆիլներ՝ պրո֊ԼԳԲՏ ու պրո֊ՔՊ ձևանալով, որ մարդկանց տենց լարեն ներկայիս իշխանությունների դեմ։ Ամեն օր քանի հատ տենց էջ հայտնաբերվում ա։ Բայց հա՛, իրական ֆորումն էլ ա եսիմ ոնց դուրս էկել, ոնց որ եսիմ ոնց Զաքարենք գաղտնի խմբերից սքրինշոթներ են տարածում։