Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ ես զարմանում եմ, դուք ո՞նց եք նույն խոսքը լսում ու լրիվ հակառակը հասկանում: Ախր էդ մարդու ասածը հենց էն էր, որ չնայած որ գլխացավանք թեմա ա, էն առումով, որ ինչ տեսակետ էլ հայտնես, լիքը մարդ մեղադրելու ա (հետևաբար զուտ իրա ռեյթինգի մասին անհանգստանալու դեպքում պիտի ընդհանրապես խուսափեին էդ հարցից), բայց չենք կարա աչք փակենք. վաղ թե ուշ ստիպված ենք լինելու առերեսվել էդ պրոբլեմի հետ:


Ու շատ ճիշտ կետից սկսում ա էդ պրոբլեմի հետ առերեսումը. նախ մարդկանց գլուխը մտցնում ա, որ ինչքան ուզում ա ավանդական, հալածող վերաբերմունքով պետություն լինի, տենց մարդկանց որոշակի տոկոս կա ամենուր ու էդ մարդկանց գոյության հետ հաշվի ա պետք նստել, հալածելով չեն վերանում:


Կներեք, բայց եթե ԼԳԲԹ կազմակերպությունները Նիկոլին քրֆում են էս ելույթի համար, ապա կամ իրանց սեփական օգուտը չհասկացող անհեռատես քյալեր են, կամ իրանց ԼԳԲԹ մարդկանց իրական պաշտպանությունը չի հետաքրքրում, էնքան որ ղալմաղալ անելով գրանտի ալիք են բռնում…


Որովհետև ի վերջո նպատակը ԼԳԲԹ համայնքի համար ականջ շոյող արտահայտություններ անելով մենք մերոնցով իրար ջան ասել ջան լսելը չի. խնդիրը սեռական փոքրամասնությունների նկատմամբ ագրեսիվ տրամադրված մարդկանց վերաբերմունքը փոխելն ա: Իսկ Նիկոլի ելույթը հենց էդ առումով շատ լավն էր. իր հեղինակությունը օգտագործելով շատ նուրբ ձևով առաջին քայլն էր անում ագրեսիվ տրամադրված մարդկանց վերաբերմւնքը փոխելու…


Ավելի բացահայտ պրո-ԼԳԲԹ տեսակետ արտահայտելը վերջին հաշվով էդ համայնքի օգտին չէր լինելու
Էս արտահայտությունդ ցույց ա տալիս, որ դու Հայաստանի ԼԳԲՏ համայնքից ու իրավապաշտպան կազմակերպություններից ընդհանրապես տեղյակ չես։ Նախ, որևէ կազմակերպություն որևէ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։ Երկրորդ, էդ բոլոր դժգոհությունների մասին որ ասում եմ, անհատ ԼԳԲՏ անձանցից են էկել, ոչ թե կազմակերպություններից։ Երրորդ, լուրջ վիրավորանք ա էդ անձանց «էնքան որ ղալմաղալ անելով գրանտի ալիք բռնել» արտահայտությունն օգտագործելը, որովհետև էդ մարդիկ ամեն օր Հայաստանում հալածվում են։ Դու ջոկու՞մ ես, դու կարաս ընկերուհի ունենաս, ռիլեյշընշիփ ստատուսդ փոխես ֆբ֊ում, նկարներ գցես, ընկերուհուդ տանես, տնեցիքի հետ ծանոթացնես, միասին ապրեք ու պաշտոնապես որպես զույգ ներկայանաք տարբեր տեղերում։ Իսկ ԼԳԲՏ անձիք էդպիսի իրավունքներից զրկված են, ու երբ մի հարց բարձրացվում ա, միանգամից գրանտի անուն են տալիս։ Ստեղ ականջ շոյող արտահայտությունների հարցը չի, այլ իրանց իրավունքների պաշտպանությունը։

Ու էսպիսի գրառմամբ դու ցույց ես տալիս, որ ստեղ ոչ թե Նիկոլի խոսքերի մեկնաբանության հարց ա, այլ էն, որ դու ուղղակի էդ խոսքերի հետ համաձայն ես. քո համար գլխացավանք ա, քո համար օքեյ ա ԱԱԾ֊ին հանձնարարելը ֆորումի հարցերով զբաղվելը, քո համար օքեյ ա հանուն մարդկանց իրանց կողմը պահելու էս տեսակ արտահայտություններ անելը։

Տխուրն էն ա, որ հեղափոխություն անողներից շատերի համար էս բոլորն օքեյ ա։ Եվրոպական արժեք էին թափահարում, բայց երբ խոսքն իրոք եվրոպական արժեքներին ա վերաբերում, սաղի համար օքեյ են էսպիսի արտահայտությունները։