Վարչապետի ելույթը ԼԳԲՏ հարցի մասին շատ անպատրաստ վիճակում էր: Տապչկեքով, տնական վիճակ էր: Ավելի լավ էր ասեր հետո էդ մասին մի բան կասեմ քան սենց: Էդ «դա գլխացավանք ա, որից ես կձգտեմ խուսափել ու աչք փակել», մի տեսակ երկրի ղեկավարի խոսք չի էլի: Բոլորս էլ հասկանում ենք ու գիտենք ինչ կարգի անլուծելի հարց ա էսօր մեր համար, բայց եթե դու պատասխանատվություն ես վերցրել երկրի ղեկավար դառնաս, ուրեմն դու մի բան ավել պիտի իմանաս քան քաղաքացին: Դու քո ծրագիրը պիտի ներկայացնես: Ելույթը լսելուց ես պատկերացրի թե ինչ սուր ու արդարացի քննադատության կարժանանա ԼԳԲՏ համայնքի աջակիցների կողմից: Անկախ նրանից ես պահպանողական եմ, թե լիբերալ, ես երկրի ղեկավարից դիրքորոշում եմ ուզում իմանալ: Տենց խոսքեր ես, քաղաքացիս կարող եմ ասել ինչ որ շրջապատում, բայց ոչ վարչապետը ամբիոնից:
Էջանիշներ