Ուրեմն նայի։ Դու դա մանրուք ես անվանում, բայց էսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ խնդիր կա ու շատ խորը անհավասարություն, ինչը Հայաստանի առաջնային խնդիրներից ա։ Անհավասարություն աղքատների ու հարուստների, երևանաբնակների ու շրջանաբնակների, ԼԳԲՏ անձանց ու հետերոսեքսուալների, կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու ծերերի, առաքելականների ու այլ կրոն դավանողների միջև (ցանկը կարելի ա շարունակել)։ ԼԳԲՏ հարցը մասնավոր հարց չի, այլ էս ամբողջ անհավասարության մեջ տեղավորվող բազմաթիվ ենթահարցերից մեկը։ Հեղափոխությունն իրականություն դարձավ հենց էդ անհավասարությունից զզված մարդկանց ջանքերի շնորհիվ, հետևաբար հետհեղափոխական կառավարության գերնպատակը պիտի լինի անհավասարությունը հնարավորինս հարթել կրթական բարեփոխումներից ու արտաքին հարաբերություններից առաջ։ Ու էս կոնտեքստում որպես երկրի ղեկավար Նիկոլը կարար ուղղակի ասեր՝ ԼԳԲՏ անձանց սահմանադրական իրավունքն ա ֆորում անցկացնելը կամ լղոզել՝ ասելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եթե օրենք խախտեն, իրավապահները կզբաղվեն։ Իրանից չէր պահանջվում ձեռի հետ֊ոտի վրա նույնասեռ ամուսնություններն ընդունելն ու հայտարարելը, որ ԼԳԲՏ ընտանիքները երեխա որդեգրելու հնարավորություն ունեն։ Ընդամենը պիտի հավասարության մասին դիրքորոշում հայտներ, ու դա արդեն ահագին մեծ բան կլիներ ընդհանուր անհավասարության դեմ տարվող պայքարի կոնտեքստում։
Յոհան, դու իրոք տեղյակ չես ԼԳԲՏ անձանց նկատմամբ կիրառվող բռնության չափերի մասին։ Ու հա՛, էլի խմբեր կան, որոնք բռնության են ենթարկվում՝ լինեն իրանք քո ասած լոխերը, թե կանայք ու երեխաներ իրենց ընտանիքներում, ու բռնության դեմ պետք ա ամեն կողմից պայքար տարվի։ Դրա համար եմ ասում՝ Նիկոլի վարկանիշը չէր պակասի, եթե ինքն ընդամենը դատապարտեր բռնությունը անկախ նրանից, թե ով ա բռնության ենթարկվողը կամ ենթարկողը։2.Ինձ համար համայն մարդկության ամենազզվելի թեման բռնությունն է,իսկ բռնությունը մեր երկրում գերազանցել է Մսրա Մելիքի զորքերի թվին։Ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվում են գրեթե բոլորը անկախ կրոնական,սեռական,տարիքային և ազգային պատկանելիությունից։Շատ հաճախ ԼԳԲՏ֊ի նկատմամբ էդ բռնությունը չի կիրառվումմ,քանի որ <<Ապեր,սրանք շառ են>>։Եթե վերցնենք սովորական <<լոխերի>> նկատմամբ բռնությունը և համեմատենք ԼԳԲՏ֊ի նկատմամբ իրականացված բռնության հետ,ապա միանշանակ կտեսնենք,որ կան շատ ավելի խոցելի խմբեր,բայց չգիտես խի սրա մասին չի խոսվում,գրողը տանի։
Ծնելիությունը խթանելու ուրիշ մեթոդներ կան։ Ավանդական ընտանիքը եթե արժեք ես դարձնում, դու նաև արժեք ես դարձնում էդ ընտանիքներում իրականցվող բռնությունն ու լիքը ուրիշ անառողջ բաներ։ Վերջերս մի դեպք կարդացի էդպիսի ավանդական ընտանիքի մասին։ Մի կին քաղցկեղով էր դիագնոզվել, ու հղիությունը հակացուցված էր։ Բայց սկեսուր֊սկեսրար ստիպել էին հղիանալ, ու կիսամեռ էդ աղջկան հասցրել էին հիվանդանոց։ Բժիշկներին ասում էին՝ ինքը ոչինչ, կարևորը էրեխուն փրկեք։ Էս ա քո ավանդական ընտանիքը, որը ծնելիություն ա խթանում։ Է՞դ ա ուզածդ։3.Ավանդական ընտանիքը արժեք դարձնելուն.
Այստեղ պետք է հաշվի առնել ժողովրդագրական ցուցանիշները,ըստ որոնց մենք ծերացող ազգ են,էդ հլը հեչ մենք նաև պատերազմող երկիր ենք ու ես միանշանակ համաձայն եմ,որ պետական մակարդակով պետք է ավանդական ընտանիքը ներկայացնել որպես արժեք։
Իսկ ԼԳԲՏ անձիք էսպես թե էնպես լինելու են ավանդական ընտանիքն արժեք լինի, թե չէ։ Ուղղակի հոմոֆոբիայի մթնոլորտում թաքնվելու են, ամուսնանալու են կանանց հետ, դժբախտացնելու են էդ կանանց, էս էլ քեզ ծնելիության խթանում։
Հետո, դեմոգրաֆիկ խնդիրներ կարելի ա լուծել ուրիշ միջոցներով։ Կարելի ա օրինակ ներգաղթը խթանել (ընդ որում, ոչ միայն հայերի)։ Նայի, ես ինքս ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող հետերոսեքսուալ հարաբերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի եմ։ ՀՀ֊ն ի՞նչ ա անում, որ ես իրա համար ՀՀ քաղաքացի ծնեմ։ Բացարձակ ոչ մի բան։ Իսկ ավանդական ընտանիքն արժեք սարքելով ես ու ինձ նման շատերը դառնում ենք անարժեք։
Հա ու ջան, աղքատ ընտանիքներին այցելել պետք չի, պետք ա նենց անել, որ իրանք էլ աղքատ չլինեն։ Վերևում նշածս անհավասարության հարցը նաև սրան ա վերաբերում։ Իսկ կրթական օջախների հարցը բավական կոմպլեքս հարց ա, ու պետք ա սկսել կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելուց (նորից գալիս, կանգնում ենք նույն անհավասարության հարցին)։4.Վերադառնալով հարցերի կարևորությանը առաջակում եմ վիրտուալ զբոսանք մեր երկրով մեկ։
Առաջինը եկեք այցելենք 25֊30% աղքատ ընտանիքներին,հետո մտնենք մեր <<կրթական>> օջախներ,հետո այցելենք Վլադիմիր Իլիչ Պուտինին,հետո քայլենք սահմանով և ծանոթանանք մեր հարևան պետությունների հետ,հետո գնանք և բարևենք պպզած լավ ախպերներին,իսկ վերջում արդեն մտնենք ֆբ և կարդանք մեր գերինտելեկտուալ ընկերների ստատուսները։
Էջանիշներ