Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ ա, քան ձեզ թվում ա. հիպոթեզ, դատա ու անալիզ, եզրակացություն, նոր հիպոթեզ ելնելով նախկին եզրակացությունից, դատա, անալիզ, եզրակացություն։ Տվյալ կոնտեքստում հետևյալն ա.
հիպոթեզ. Նիկոլը ձախ ա, դատա ու անալիզ. կապիտալիստական օրենսդրական փոփոխություններ, եզրակացություն. տնտեսական հարցերում աջ ա։ Նոր հիպոթեզ. Նիկոլը լիբերալ ա կամ ցենտրիստ, դատա ու անալիզ. ԼԳԲՏ հարցերը գլխացավանք ա, եզրակացություն. Նիկոլը վսյո ժը ավելի աջ ա, քան կարծում էի, հիպոթեզ. Նիկոլը ֆեմինիստ ա, դատա. կառավարությունում ընդամենը երկու կին կա, եզրակացություն. Նիկոլը ֆեմինիստ չի։ Ու էսքան ժամանակ իմ բոլոր հիպոթեզները սխալ են դուրս էկել, բայց հաջորդը երևի լինելու ա՝ Նիկոլը պահպանողական ա, տեսնենք դրանից ինչ դուրս կգա։

Իսկ Նիկոլի աջակիցների դեպքում սենց ա. հիպոթեզ. Նիկոլը լավն ա, իսկ էս տիպի հիպոթեզը էսպես կոչված testable չի, ինչի արդյունքում դատան ինչ էլ ասի, մեկ ա Նիկոլը լավն ա, որովհետև ցիրկուլյար մտածողության պատճառով ամբողջ դատան հօգուտ հիպոթեզի ա աշխատում։
Ախչի պրոֆեսո՞ր ))