StrangeLittleGirl-ի խոսքերից
Ռիփ, բայց սաղ հարցն էն ա, որ իրա ասածից հասկացվում ա՝ գլխացավանք ա, էկեք չքննարկենք։ Ու լուծման երկու տարբերակ ա առաջարկում՝ ոչնչացնել կամ ընդունել գոյությունը։ Իհարկե, իմանալով իրան ու հետևելով գործունեությանը, բոլորս էլ գիտենք, որ ինքը ոչնչացնելու ուղին չի ընտրի, այլ «գոյությունն ընդունելու», բայց դրանով ինքը չի տարբերվում Հայաստանի հոմոֆոբ մասսայից։ Բայց ինքն ավելի շուտ կնախընտրի ոչ թե ընտրել երկու տարբերակների միջև, այլ ընդհանրապես չխոսել, որովհետև «գլխացավանք» ա, որովհետև պոպուլյարություն ա կորցնելու, իսկ դա իրա համար ամենակարևոր բանն ա։
Իսկ նոր ընտրություններից առաջ հենց շատ կարևոր ա էս հարցերի մասին խոսելը, որ հասկանանք՝ ինչ ենք ընտրելու։ Արդյոք ուզու՞մ ենք մի կառավարություն, որի համար մարդու իրավունքներով զբաղվելը գլխացավանք ա լինելու, ու կենտրոնանալու են մենակ բյուջե փող լցնելու ու ներդրողներ բերելու վրա։ Էլի եմ ասում. ծայրահեղ դեպքում կարար Ավինյանի խուսափողական պատասխանից տար, ինչի դեպքում շատ լավ էրևում ա, որ ինքը ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության կողմնակից ա, բայց նենց ա արտահայտվում, որ հաչացողները չկարողանան հաչալ։ Իհարկե հայտարարությամբ իրավունքներ չէր վերականգնելու, բայց կարար վարչապետից մեսիջ գնար, որ բռնությունն օքեյ չի, ոնց որ փոխվարչապետն էր արել։ Բայց Նիկոլի համար բռնությունն օքեյ չէր մենակ էն ժամանակ, երբ պետք էր իշխանության գալ։ Հիմա ամեն ինչ անհասկանալի ա։
Էլի եմ ասում. Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից առաջ բացահայտ լիբերալ հայացքներ ա արտահայտել, անգամ պայթեցված DIY ա գնացել, ու դրանից իրա վարկանիշը չի ընկել։ Էս պահին ժողովուրդն էնքան զզված ա ՀՀԿ֊ից ու էնքան ա պաշտում Նիկոլին, որ ՀՀԿ֊ի հոմոֆոբ քարոզչությունը չի ազդում իրանց վրա (հենց Շարմազանովի դեմքին են թռնում ամեն հոմոֆոբ արտահայտությունից հետո), իսկ Նիկոլի ասած ամեն ինչն էլ ասնավանի ա։
Մեկ էլ ինչ վերաբերում ա կոմպրոմիսներին, մարդու իրավունքների հարցում ի՞նչ կոմպրոմիս։ Ասե՞լ ԼԳԲՏ համայնքին՝ դե լավ, մի քիչ էլ ծեծվեք, մինչև ընտրություններ լինի, մի բան անենք։ Թե՞ դե լավ, դուք էլ բացահայտ ԼԳԲՏ մի էղեք, ինչ անում եք, ձեր տանը արեք, բայց հանկարծ տնեցիքին չասեք։ Է՞դ ա քո ուզած կոմպրոմիսը։
Էջանիշներ